Նոր սիտքոմը վերականգնեց Արփի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի հարաբերությունները․ Միհրանն արդեն Արփիին սիրելիս է ասում (տեսանյութ)
ՎԻԴԵՈՖուլ Հաուսի առաջին մի քանի եթերաշրջանների ընթացքում, երբ ասեկոսեներ սկսեցին տարածվել, թե Արփին ու Միհրանը հանդիպում են, անգամ նրանց խաղից էր զգացվում, որ ջերմ են իրար հետ ու իրենց հարաբերությունները միայն գործնական չեն։
Իսկ արդեն վերջին եթերաշրջանի ժամանակ, երբ բոլորին հայտնի էր, որ զույգը բաժանվել է, նրանք կարծես անգամ նկարահանումների ընթացքում իրար տանել չէին կարողանում ու նրանց խաղը արհեստական էր։
Վերջին շրջանում ցանկացած միջոցառման, որտեղ դերասնները հայտնվում էին միասին, ակնհայտ զգացվում էր, որ չեն ցանկանում իրար հետ ջերմ շփում պահպանել։ Նույնիսկ իրարից բավականին հեռու էին կանգնում կամ նստաում լուսանկարվելիս։
Սակայն դերասանների հարաբերությունները կարծես թե լավացել են։ Նրանք իրար հետ շատ ջերմ էին Արմենիա TV-ի բաց խնջույքին ու միասին նոր սիտքոմում են նկարահանվում։
Եթե դերասաններն իրար հետ վատ հարաբերություններ ունենային, բնականաբար նրանցից մեկը կհրաժարվեր մյուսի հետ խաղալ։
Իսկ նրանք ոչ միայն միասին նույն սիտքոմում են հանդես գալիս, այլ պահպանում են ջերմ ու նորմալ ընկերական հարաբերություններ։