Ու վստահ եմ, որ կգա այն օրը, երբ կապամոնտաժեն ձեզ` յուրաքանչ... ԲԼՈԳ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․Երև­ա­նում բաց­վել է կեն­դ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Գիտնականների առջև պետք է դնել գիտական խնդիր» Հայկ Զաքարյան.... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Պարզապես հարկավոր է վերջ տալ Սո­րո­սի դրա­ծո­նե­րին լսելուն ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Խլացած ձայների ու խեղդող սև ժապավենների քաղաքի առավոտը. որտե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 25.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Թշնամին Մոնթեի ծննդյան օրը մտավ Քարվաճար․ Թեհմինա Վարդանյան «Ռուբեն Ռուբինյան, դուք դավաճանել եք ժողովրդին». բողոքի ակցիա` պատգամավորի տան բակում Ու վստահ եմ, որ կգա այն օրը, երբ կապամոնտաժեն ձեզ` յուրաքանչյուրիդ, ով մասնակիցը դարձավ էս ամենի. Սոֆի Մխեյան Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան համար ոստիկանությունը փակում է փողոցների երթևեկությունը (տեսանյութ) Ֆեյքիզմ. Նիկոլ Փաշինյանի իրական գաղափարախոսությունը. Ավետիք Իշխանյան Բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության բաժիններում Արցախից բերված զենք-զինամթերք է հանձնվել Հայ զինծառայողները պայթեցրել են Քարվաճառում գտնվող զորամասի շենքը (տեսանյութ) Նիկոլ, քո արածն արդեն մոլագարություն է, հեռացիր խաղաղությամբ. Սուրեն Սուրենյանց «Հեռացեք և բավարարվեք ձեր սևերես տեսակը հայ ժողովրդի հիշողության գրատախտակի վրա գրանցելով». Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ «Թող քննադատեն, ի՞նչ խնդիր». Լենա Նազարյան (տեսանյութ) Տիկնա՛յք և պարոնա՛յք փոքրոգիներ, դուք այլևս զատել եք բարոյականության ու խելամտության բոլոր սահմանները. Իվետա Տոնոյան Արմեն Սարգսյանն Ամմանում հանդիպում է ունեցել Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը դավաճան է, նա պետք է անմիջապես հեռանա. Պարույր Հայրիկյան Քո ղեկավարն է ժողովրդի գլխին կոտրել էս ամեն ինչը, նախկինները թուրքին ծնկի են բերել. Շարմազանովը՝ Լենա Նազարյանին «Մոնթեն քեզ դիմավորելու է էնտեղ ու հարցնի՝ «այ էշ, դո՞ւ էիր, որ թերթեցիր Հայոց պատմության վերջին էջը»». Իգոր Խաչատուրովը՝ Փաշինյանին Հանդես կգանք և հանրահավաքի, և այլ միջոցառումների տեսքով․ պետք է վերաիմաստավորենք ամեն ինչ. Իշխան Սաղաթելյան «Հայրենասեր» աջակցման հիմնադրամի հիմնադիրների նիստի ժամանակ ձևավորվել է Հոգաբարձուների խորհրդի հինգ հոգանոց կազմ Շուշիի ուղղությամբ «Իսկանդեր»-ի և հրետանային այլ զենքերի կիրառումը Ամարասը ռուսական վերահսկողության տակ է, կարող ենք այցելել. Տիգրան Գալստյանը ներկայացրեց այն հուշարձանները, որոնք անցնում են Ադրբեջանի կազմ

Հայաստանում կստեղծվեն «խելացի» ջերմոցային տնտեսություններ

Հայ մասնագետները ծրագրավորել են Smart Greenhouse համակարգը, որը նախատեսված է խելացի ջերմոցների համար: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Smart Green ընկերության համահիմնադիր Մհեր Երզնկանյանը:

Բացատրելով համակարգի աշխատանքի էությունը՝ Երզնկանյանը նշել է, որ ջերմոցում տեղադրվում են կրիչներ, որոնք չափում են օդի եւ հողի խոնավությունը, ջերմաստիճանը, լույսի մակարդակը, ածխաթթու գազի մակարդակը եւ այլ պարամետրերը, կրիչից բոլոր տվյալներն ուղարկվում են գլխավոր համակարգչին: Համակարգը նաեւ ապահովում է ջերմոցի հեռահար կառավարում եւ պահում է տվյալները, որոնց հիման վրա ջերմոցը կկարողանա ինքնակառավարվել: «Համակարգն արդեն փորձարկվել է, մենք հայտնաբերել ենք թերություններ եւ շտկել դրանք: Այժմ մենք պատրաստվում ենք ներգրավել ավելի շատ ջերմոցներ կրկնակի փորձարկումներ անցկացնելու համար»,-հայտարարել է Երզնկանյանը՝ հավելելով, որ կրկնակի փորձարկումները կբացահայտեն բիզնեսի պատրաստակամությունը այդպիսի սարքավորումներ ձեռքբերելու շուրջ:

Smart Green-ում վստահ են, որ իրենց համակարգերի ձեռքբերումը թույլ կտա ջերմոցային տնտեսությունների սեփականատերերին խնայել գումար եւ ժամանակ, ինչպես նաեւ ապահովագրել բիզնեսը ֆորսմաժորային իրավիճակներից: «Ունենալով այսպիսի համակարգեր՝ կարիք չկա ամեն օր այցելել ջերմոցներ, ինչը կխնայի ժամանակ: Ավելին, ֆորսմաժորային իրավիճակների դեպքում անմիջապես ազդանշան է ուղարկվում եւ հնարավոր է օպերատիվ կերպով արձագանքել, ինչը նվազեցնում է ռիսկերը: Մշտապես վերահսկելով ջերմոցի ջերմաստիճանը՝ հնարավոր է կրճատել կիրառվող գազի քանակը, ինչն արդեն ֆինանսապես է շահավետ»,-հայտարարել է նա:

 
website by Sargssyan