Երևան-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են BMW-ն և Volkswagen-ը, վերջինը հարվածել է գովազդային վահանակին. կա վիրավոր. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են BMW մակնիշի 35 RՍ 727 համարանիշի և Volkswagen մակնիշի 36 GԼ 538 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, իսկ Volkswagen-ն էլ BMW-ի ստացած հարվածի հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե գովազդային վահանակին:
Աղբյուրը հայտնում է, որ BMW-ի մեջ հայտնաբերվել են գարեջրի մի քանի կիսադատարկ և չբացված շշեր, իսկ ավտոմեքենայի մեջից էլ գարեջրի հոտ էր փչում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են BMW-ի և հիվանդանոց տեղափոխված Volkswagen-ի վարորդի ինքնությունը: