Պետական գնումների գործընթացին մասնակցողների իրավունքները կլի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանյան երգչախումբն առաջին անգամ հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-... ՄՇԱԿՈՒՅԹ
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեւանում ընթանում է «Կրթություն բոլորի համար» ամենամյա եռօր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 22.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արարատի մարզում Volkswagen-ը բախվել է ЗИЛ-ին. կա տուժած Կլոպն Անգլիայում չի հաղթել միայն Սուլշերին Արցախի պետնախարարը ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել Մտել են բջջային օպերատորներից մեկի սպասարկման սրահ ու բռնվել Երևանում «Օպել»-ի վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ անձանց․ նա սպանության փորձի մեղադրանքով կալանավորվել է. ոստիկանություն (տեսանյութ) Բացահայտում՝ արվեստի, լույսի, գույնի միջոցով. Նազիկ Ասլանյանի անհատական ցուցահանդեսում ներկայացվեցին նկարչուհու բազմաժանր գործերը «Ռեալի» հայտացուցակը՝ «Գալաթասարայի» հետ խաղին Ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը․ ՀՔԾ Գյումրիում ծեծի են ենթարկել թոշակառու կնոջն ու բնակարանից հափշտակել ոսկյա մատանիներ և գումար. Shamshyan.com Սուրեն Պապիկյանն այցելել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երեւանի մասնաճյուղ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ». Հանդիպման անցկացման վերջնական օրը Արարատ Միրզոյանն ընդունել է «Ավրորա» ամենամյա մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիին Ապօրինի մուտք են գործել վաճառակետ, հափշտակել են դրամարկղում առկա գումարը․ ՔԿ

Հայաստանը ճեղքեց խավարն ու մտավ զարգացման բոլորովին այլ փուլ

Past.am

90-ականների սկզբին ինժեներական ուղղությունները, հավանաբար գիտակցաբար, մղվեցին տասներորդական պլան, բայց, բարեբախտաբար եղան նաև մարդիկ, ովքեր բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով շարունակեցին զարգացնել այն:

 

Փողի մրցավազքն օրվա հրամայական դարձրածների Հայաստանում, ինժեներական ստեղծագործական միտք ունեցողներ պետք չէին: Նրանց համար օրվա խնդիրը միայն երկիրը մթի ու խավարի մեջ պահելն էր, որպեսզի կարողանան մեկ դղյակ ավելի քերել երկիր մտնող գումարներից:

 

Սակայն, տեղեկատրվական տեխնոլոգիաների զարգացման ճանապարհով գնացողներն ամեն ինչ արեցին, որ Հայաստանը քայլ առ քայլ զարգանա, և կարողանա իր ասելիքն ունենա բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Որոշեցին և իրականացրեցին:

 

Եվ այսօր արդեն, շատ շատերի ջանքերի շնորհիվ, Հայաստանը բոլորովին նոր մակարդակի է հասել ՏՏ ոլորտում և կարողանում է ոչ միայն աշխարհի հետ համաքայլ զարգանալ, այլև ինժեներական նոր լուծումներով աշխարհի հայացքն ուղղել դեպի Հայաստան:

Անշուշտ, նման հաջողությունների հնարավոր կլիներ ավելի շուտ հասնել, եթե Հայաստանը չհայտնվեր ինժեներական մտքից կիլոմետրերով հեռու մարդկանց ճիրաններում, որոնց համար ամեն ինչից թանկն ու կարևորը սեփական գրպանն էր, և ուրիշ ոչինչ: Բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան՝ երբեք:

Այսօր արդեն կարող ենք հպարտությամբ արձանագրել, որ  ՏՏ ոլորտում Հայաստանը ոչ թե ընդամենը սպառող է, այլև ինժեներական միտք գեներացնող ու նոր լուծումներ առաջարկող երկիր: Դրա ապացույցներից էր նաև արհեստական բանականության կողմից նոր ստեղծված և ռեալ ժամանակում երաժիշտներին փոխանցվող նոտաներով դասական ստեղծագործության կատարումը, որը կրկին աշխարհում առաջին անգամ իրականություն դարձավ Հայաստանում:

Այս ամենից հետո մնում է միայն արձանագրել, որ Հայաստանը դեռ շատ ասելիք ունի աշխարհին, որի ժամանակը վաղուց եկել էր: Այսինքն՝ կարող ենք ասել, որ այլսուհետ փակ են խավարամտության ու թալանի դռները և դրանց փոխարեն օր-օրի բացվում են ինժեներական նորարար գաղափարներ գեներացնելու և կյանքի կոչելու հնարավորությունները: Մնում է այս ամենի վրա ոչ թե ձու նետել կամ չնետելու դեպքում էլ փորձել անիմաստ տեղը ձվի մեջ մազ փնտրել, այլ՝ համախմբվել նոր գաղափարների շուրջ ու քայլ առ քայլ երկիրը դուրս հանել այն խավարի միջից, որում հայտնվել էր Հայաստանը անկախանալուց հետո:

Արմինե Գրիգորյան

 

 

website by Sargssyan