Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Նոր, հե­ղա­փո­խա­կան նա­խագ­ծեր ու ծրագ­րեր այս կա­ռա­վա­րու­թյու­նը չու­նի,կամ՝ 2020թ. բյու­ջեն՝ նույն տրա­մա­բա­նու­թյան մեջ

ИНТЕРВЬЮ

«ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով աճելու են բյուջեի եկամուտները, ծախսերը, ինչպես նաև դեֆիցիտը։ 

Կառավարության կողմից հավանության արժանացած նախագիծը դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովում, հնարավոր են նաև որոշ փոփոխություններ: 

Այդուհանդերձ, հաշվի առնելով այս պահի դրությամբ առկա նախագիծը, այնտեղ տեղ գտած ցուցանիշները, տնտեսագետ Սուրեն Պարսյանը նախ ընդգծեց. 

«Յուրաքանչյուր բյուջեի նպատակի հիմքում երկրի զարգացումն ու ներառական աճն ապահովելը պետք է լինի: 

Բայց բյուջեի այս նախագիծը, ըստ էության, ոչնչով չի տարբերվում նախորդ բյուջեներից: Նույն տրամաբանությունը մնացել է: 2020թ. բյուջեի նախագծում անփոփոխ է մնացել նաև մեր տնտեսական զարգացման ցուցանիշը. ինչպես 2019թ.-ին, այստեղ ևս նախատեսված է, որ 2020թ.-ին ունենալու ենք 4,9 տոկոս տնտեսական աճ: 

Տնտեսական հեղափոխություն կամ կենսամակարդակի կտրուկ աճ մենք այդ ցուցանիշով չենք ապահովելու: 

Անշուշտ, շատ կարևոր աճեր են նախատեսված առանձին ուղղություններում: Խոսքը նպաստների, կենսաթոշակների, աշխատավարձերի մասին է, բայց դրանք չեն կարողանալու լուրջ հեղափոխական զարգացում ապահովել մեր երկրի համար: 

Այս ամենի հետ մեկտեղ, 2020թ. պետական բյուջեով նախատեսված չեն այնպիսի միջոցներ, որոնք թույլ կտան զարգացնել տնտեսությունը, ապահովել եկամուտների վերաբաշխումը: Մասնավորապես՝ հարկեր/ ՀՆԱ հարաբերակցությունն ավելանալու է ընդամենը 0,3 տոկոսի չափով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ այդ ցուցանիշը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: 

«Այսինքն, ստվերի կրճատումը, ըստ էության, բավականին փոքր է լինելու, կարելի է ասել՝ ընդհանրապես չի լինելու: 

Նման ցուցանիշներով մենք, բնականաբար, տնտեսական հեղափոխություն չենք անելու: Տեսեք՝ այս տարվա բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը, որոնք կազմում են 220 մլրդ դրամ, 2019թ. առաջին կիսամյակի տվյալներով թերակատարվել են 74 տոկոսով: 

Այսինքն, կապիտալ շինարարական ծրագրերը, ըստ էության, կառավարությունը ձախողել է: Եվ այս երևույթը շարունակվելու է նաև 2020 թվականի համար: 

Այս կառավարությունը պատրաստ չէ, կարողունակ չէ լուրջ կապիտալ ծրագրեր իրականացնել: 

Մեծ հաշվով, չկա այն թիմը, որը կստանձնի այդ պատասխանատվությունը: 

Առհասարակ կապիտալ շինարարության ծրագրերը աճ են ապահովում հաջորդ տարիների համար: 

Ձախողելով 2019թ. բյուջետային քաղաքականության կապիտալ ծախսերի բաժինը, մենք վնաս ենք հասցնում նաև 2020թ. տնտեսական զարգացմանը»,-ասաց Սուրեն Պարսյանը՝ նկատելով, որ նշված բոլոր խնդիրները, դրանցից բխող հետևանքները ձնագնդի էֆեկտով ավելի են մեծանում: 

«Եթե ուզում ենք մեր բյուջետային քաղաքականությունն արդյունավետ լինի, ոչ թե պետք է միայն գլուխ գովենք, ասենք՝ տեսեք՝ ինչքան հարկեր ենք հավաքել, այլ պետք է ցույց տանք, թե որքա՞ն արդյունավետ ենք կարողացել ծախսել գումարները և ի՞նչ արդյունքներ ենք ստացել: 

Այս երկու գործոնները իրար հետ համալիր կապի մեջ են, և պետական քաղաքականությունը պետք է ուղղված լինի այս երկու գործոնների` եկամուտների ու ծախսերի արդյունավետ կազմակերպմանը: 2020թ. բյուջեի մեջ այս մեխանիզմներն ու այդ ամբողջ գործիքակազմը բացակայում է»,-նշեց մեր զրուցակիցը:

 

Իսկ արդյո՞ք կային այլ պատկեր արձանագրելու հնարավորություններ: 

Տնտեսագետը նշում է. «Եթե այս կառավարությունը վերափոխեր տնտեսական քաղաքականությունը, նոր թիմով նոր քաղաքականություն մշակեր և չշարունակեր նախորդ իշխանություններից մնացած նեոլիբերալ քաղաքականությունը, իհարկե, հնարավոր կլիներ: 

Բայց այս կառավարությունը գնաց ծայրահեղ լիբերալ մոտեցումների. մասնավորապես՝ առաջարկեց եկամուտների համահարթեցում, խոշոր բիզնեսի հարկերը կրճատեց և այլն: 

Մեկուկես տարվա հիմնական գործիքակազմը հարուստներին հարստացնելու և նրանց ավելի մեծ աջակցություն տրամադրելուն է ուղղված: 

Փիլիսոփայությունն այն է, որ հուրուստներն ավելի հարստանալով՝ կհարստացնեն ու կպահեն երկիրը: Սա սխալ և անարդյունավետ մոտեցում է: 

Որևէ երկրում այդ միջոցով զարգացում չի եղել և մեզ մոտ ևս բացառություն չէ»:

Ծախսերի աճը, տնտեսագետի խոսքով, պայմանավորված է մի քանի հանգամանքներով, որոնց թվում է աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների բարձրացումը:

«Բացի այդ, 2020թ.-ին նախատեսված է մարել շուրջ 700 մլն դոլարի արտաքին պարտք, որը սպասարկելու համար գումարներ են հարկավոր: 

2020թ. պետական բյուջեով ևս նախատեսված է շուրջ 430 մլն դոլարի չափով գումար հատկացնել արտաքին պարտքի մարմանը: 

Սա նշանակում է, որ այս բյուջեով ևս առաջնահերթ է համարվելու պետական պարտքի սպասարկումը: 

Ըստ էության, փորձում են կառավարելի դարձնել. նոր պետական պարտքեր, նոր ծրագրերի համար գումարներ չեն ցանկանում վերցնել: 

Սա վկայում է, որ հետաքրքիր, նոր, հեղափոխական նախագծեր ու ծրագրեր այս կառավարությունը չունի, որոնց համար անհրաժեշտ կլիներ փոխառություն վերցնել: 

Կենսամակարդակի բարձրացման առումով լուրջ ցուցանիշներ կամ գնահատումներ ևս դրված չեն այս բյուջեում: 

Այդուհանդերձ, լուրջ խնդիր կա գնաճի կառավարելիության հարցում. տնտեսական քաղաքականություն պետք է վարել ոչ թե կախված գնաճից, այլ ելնելով տնտեսական տրամաբանությունից և օրինաչափություններից»:

Տնտեսագետը առանձնացրեց նաև մի շարք առաջնարհերթություններ, որոնց մի մասը չի արտացոլվել նաև բյուջեում. 

«Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկեր, օրենսդրական փոփոխություններ իրականացներ՝ թուլացնելու մենաշնորհային դիրքերը և այդ տնտեսվարողների գործունեության ընթացքում ստացված եկամուտները վերաբաշխել տնտեսության մեջ: 

Հայաստանում կան մեծ գումարներ, որոնք բաշխվում են մի խումբ անձանց միջև, այնինչ մեզ պետք է եկամուտների վերաբաշխում ապահովել: 

Իսկ ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ պետք է փոխել հարկային քաղաքականությունը և վերադառնալ պրոգրեսիվ հարկային քաղաքականության. մեծ շահույթ ստացողներն ավելի շատ շահութահարկ պետք է վճարեն, ինչը թույլ կտա, որ եկամուտները վերաբաշխվեն: 

Սա էլ իր հերթին կապահովի տնտեսության դինամիկ և ներառական զարգացումը, մինչդեռ այս պահին փոքր և միջին բիզնեսը մեծ խնդիրներ ունի: 

Այն չի կարողանում մրցակցել խոշորի հետ, քանի որ տնտեսական քաղաքականությունն ուղղված է խոշորի գործունեության պաշտպանությանը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»