Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Դե­ղե­րի գնե­րը չեն նվա­զում. ինչո՞ւ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համաձայնեք՝ հիվանդանալն այսօր թանկ «հաճույք» է: 

Մի կողմից՝ հիվանդանոցային ծառայությունների բարձր գները, մյուս կողմից էլ՝ դեղեր, խնամքի պարագաներ, որոնք բավականին թանկարժեք են: 

Երբ թոշակառուն ամսական ստանում է, օրինակ՝ 30 հազար դրամ թոշակ, որով պետք է «ապրի» մեկ ամիս՝ վճարի կոմունալները, սնվի, ապա նա ամեն ինչ պետք է անի, որ հիվանդությունն իր դուռը չթակի: 

Իսկ եթե չի ստացվել դրանից խուսափել, ապա տարբերակը մեկն է՝ գնել դեղեր, իսկ թե ինչպե՞ս պետք է ապրել ամսվա մյուս օրերին, այլ հարց է: 

Հաճախ ենք դեղատներում տեսնում, թե ինչպես են մարդիկ ստիպված դեղերը հատով գնում՝ հաշվարկելով, որպեսզի ունեցած գումարը բավականացնի նաև մյուս գնումների համար: 

Այս հրապարակման քննարկման թեման բոլորովին էլ թոշակների և աշխատավարձերի ցածր լինելը չէ, այլ՝ դեղերի բարձր գինը:

 

Դեղերը Հայաստանում թանկ են, դա անհերքելի փաստ է: Խնդիր է նաև այն, որ նույն դեղը տարբեր դեղատներում տարբեր գներով է վաճառվում: 

Այս փաստը պատճառաբանվում է դեղերի կամ էլ խնամքի պարագաների՝ տարբեր երկրների արտադրանք լինելու փաստով: 

Սակայն երեք դեղատներում հետաքրքրվեցինք, թե ինչ արժե, օրինակ՝ բոլորիս հայտնի ընկերության արտադրանքի մանկական ցանափոշին: Երեք դեղատներում այն իրարից տարբերվող արժեք ուներ: 

Ընդ որում՝ ուշադիր զննել ենք պիտակը, արտադրության երկիրը, քաշը, արտաքին տեսքը, ամեն ինչ նույնն էր, բայց գնային տարբերությունը՝ 500-ից 1000 դրամ: 

Մի դեղատանը ցանափոշին վաճառվում էր 2700, հաջորդում՝ 1730, իսկ մեկ ուրիշում՝ 2250 դրամ: Ինչպե՞ս է սա բացատրվում:

 

Այս տարվա ապրիլին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ ունեցած խորհրդակցության ժամանակ հանձնարարեց ուսումնասիրել դեղերի գների վրա ազդող գործոնները։ 

«Մեր քննարկումների նպատակն է, որ դեղերի գները շուկայում նվազեն՝ բնականաբար առանց անվտանգությունը որևէ ձևով թուլացնելու»,- ասել էր Փաշինյանը։ 

Խորհրդակցությունից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել էր, որ դեղերի ոլորտն ուշադրության կենտրոնում է, և դաշտը կանոնակարգելու և պարզեցնելու քայլերը լինելու են շարունակական, ինչը կբերի թե՛ դեղերի գների իջեցման, թե՛ ավելի շատ գրանցված դեղերի հասանելիության:

Գների բարձր լինելու մասին տարիներ շարունակ ահազանգում էր այն ժամանակ դեղ արտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը: 

Նա նշում է, որ Հայաստանում դեղ իրացնողները 20 տոկոս ավելացված արժեքի հարկ են վճարում, և հենց այդ պատճառով էլ մեր երկրում դեղերն ավելի թանկ են, քան, օրինակ, տարածաշրջանի մյուս երկրներում: 

Զաքարյանը դեռևս այն ժամանակ նշել էր, որ դեղերի իրացման համար ԱԱՀ վճարելն ի սկզբանե միտված էր մեկ նպատակի. վճարված գումարները պետք է հատուկ ֆոնդում հավաքվեին ու դրանցով անապահով ընտանիքների առողջապահական կարիքները հոգային, սակայն ԱԱՀ-ն 2003 թվականից սկսեց գործել, իսկ ֆոնդն այդպես էլ չստեղծվեց։

Փաստորեն՝ դեղերի շուկան կարգավորելու համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ: Դեռևս 2017 թվականին կառավարությունը հավանություն չտվեց դեղորայքների ԱԱՀ-ն չեղարկելու՝ ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությանը: 

Կառավարությունն իր հիմնավորման մեջ նշել էր, որ ԱԱՀ-ն չեղարկելու դեպքում հստակ չէ, որ դեղատները նկատելիորեն կիջեցնեն դեղորայքի գները, իսկ պետությունը չի կարող նրանց ստիպել դա անել: 

Ամիսներ առաջ այս հարցին անդրադարձել էր նաև ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ ասելով, որ երկրում ազատ տնտեսական հարաբերություններ են, դեղերը ոչ մի կերպ չեն վերահսկվում, այդ հանգամանքը բերում է որոշակի չարաշահումների ներկրողների կողմից, օրինակ՝ խոշոր ներկրողները կարող են պայմանավորվել դեղի գին և ստանալ գերշահույթ։

 Նա նաև տեղեկացրել էր, որ կատարվում են ուսումնասիրություններ, առաջիկայում կլինի օրենսդրական նախաձեռնություն, որպեսզի դեղերն ունենան խելամիտ գին: 

Օրենսդրական նախագծերի հետ կապված: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին 4 նախագիծ կա: Բոլոր նախագծերի հանրային քննարկումներն ավարտվել են: 

Նախագծերից մեկը գտնվում է կառավարությունում, որի քննարկումն, ի դեպ, կայացել է 2017 թվականին: 

Նախագծերից երկուսը, որոնք լրամշակման փուլում են, առնչվում են՝ մի դեպքում՝ 2018 թվականին ընդունված մի շարք օրենքների համապատասխանեցնելու անհրաժեշտությանը, իսկ մյուս դեպքում՝ ակնկալվում է հստակեցնել «Դեղերի մասին» ՀՀ օրենքով ֆիզիկական անձանց կողմից և (կամ) նրանց անունով ներմուծվող անձնական օգտագործման դեղերի տեղափոխման հնարավորությունը՝ առանց համապատասխան հավաստագրի առկայության:

Կառավարության վերջին նիստում էլ հավանության արժանացավ «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման, պետական նպատակային ծրագրերի շրջանակներում բնակչության համար ձեռք բերված դեղատոմսով բացթողնվող դեղերի մասին ԶԼՄ-ում հանրային իրազեկում իրականացնելու դեղերի պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր ստանալու ժամկետի երկարաձգման, դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունների կազմակերպման և իրականացման համար լիազոր մարմին սահմանելու հետ կապված հարցերը: 

Կառավարության նիստում վարչապետը հանձնարարեց քննարկել ներկայացված առաջարկությունները և օրինագիծը լրամշակել՝ մինչև ԱԺ-ում քննարկումներ անցկացնելը:

Չենք հերքում՝ պետության մեջ ցանկացած փոփոխության հիմքում պետք է լինեն օրենսդրական նախաձեռնությունները, բայց այս պարզ օրինակով կարող ենք տեսնել, որ խնդիրը՝ դեղերի բարձր գինը, երկարաժամկետ շրջապտույտի մեջ է: 

Դեղերի գների նվազեցումն ու կարգավորումը այն հարցն է, որը շուտափույթ լուծում է պահանջում, քանզի քաղաքացիների առողջության մասին հոգ տանելը պետության ամենակարևոր պարտականություններից մեկն է, իսկ դա ենթադրում է հասանելի բուժսպասարկում և մատչելի ու որակյալ դեղորայք՝ մանավանդ 30 տոկոս աղքատություն ունեցող երկրի պարագայում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»