ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). 5,7 միլիոն դոլարով վաճառվել է Մարզահամերգային համալիրը
ОБЩЕСТВОՏՈՆԵՐ
Փոստի համաշխարհային օր, Ռումինիա ՝ Հոլոքոստի հիշատակի օր, Հարավային Կորեա՝ Հանգըլի օր, Ճապոնիա՝ Թաքայամա՝ աշնան փառատոնի օր, Ուգանդա՝ Անկախության օր, Իրան՝ Իրանի իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1829 - Խաչատուր Աբովյանը և Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը բարձրացել են Արարատի գագաթը:
1808- ռուս գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը պաշարել է Երևանի բերդը։
1932– ծնվել է ռուսահայ պոետ, տնտեսագետ և հասարակական գործիչ Սեդա Վերմիշևան։
1936-ծնվել է հայազգի կինոռեժիսոր և սցենարիստ Էդմոն Քեոսայանը:
1943- ստեղծվել է Հայաստանի գիտությունների ակադեմիան:
1954 – ծնվել է դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ Թամար Հովհաննիսյանը:
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ուկրաինայի հետ:
2005- Մարզահամերգային համալիրը 5,7 միլիոն դոլարով վաճառվել է ռուսական ԲԱՄՕ շինարարական հոլդինգին, որը պարտավորվում է այն հիմնանորոգել:
2007- Փոստի համաշխարհային օրվա առիթով «Հայփոստի» հովանավորությամբ «Ցիտադել» բիզնես կենտրոնում բացվել է Հայաստանի ազգային ֆիլատելիստական ցուցահանդեսը` նվիրված Հայաստանի առաջին նամականիշի թողարկման 15-ամյակին:
2008- երեկոյան Մոսկվայի հարավ-արևմուտքում` Վերնադսկու պողոտայում, անհայտ անձը մահափորձ է կատարել Արմեն Ջիգարխանյանի հիմնադրամի տնօրեն 47ամյա Արսեն Էլբակյանի նկատմամբ:
2010- Կենտրոնական բանկը հաստատել է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության սակագները: Ըստ այդմ, ապահովագրավճարը տատանվում է 19-106 հազար դրամի սահմաններում:
2011– ստեղծվել է Ուկրաինայի և Աբխազիայի հայերի միությունը։
2017- Բանկը պայթեցնելու սպառնալիքով կեսօրին Երևանի Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Կոնվերս բանկի» մասնաճյուղից մի տղամարդ կատարել է առանձնապես խոշոր չափի հափշտակություն:
ԱՇԽԱՐՀ
1201 -ծնվել է ֆրանսիացի աստվածաբան, Սորբոնի աստվածաբանական քոլեջի (17-րդ դարից՝ Փարիզի համալսարան) ստեղծող Ռոբեր դը Սորբոնը:
1446 – Կորեայի կառավարիչ Սեչժոնը հիերոգլիֆային գիրը փոխարինել է 28 տառանի այբուբենով և հրապարակել այն:
1582 - Իսպանիայում, Իտալիայում, Լեհաստանում և Պորտուգալիայում տարվա այս օրը բաց է թողնվել:
1604 - Երկրի վրա նկատվել է SN 1604 գերնոր աստղի բռնկումը:
1757 -ծնվել է Ֆրանսիայի թագավոր, Բուրբոնների դինաստիայի վերջին ներկայացուցիչ Կարլ 10-րդը:
1760 -Յոթնամյա պատերազմի ժամանակ Բեռլինը գրավվել է ռուսների կողմից:
1780 -ձևավորվել է Ատլանտիկայի ամենամահացու փոթորիկը և 10 օրվա ընթացքում հանգեցրել 22 000 մարդու մահվան:
1806 - Պրուսիան պատերազմ է հայտարարել Ֆրանսիային:
1831- սպանվում է անկախ Հունաստանի առաջին կառավարիչ Իոանիս Կապոդիսթրիասը:
1835 –ծնվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Քամիլ Սեն-Սանսը:
1874 -Բեռնում (Շվեյցարիա) հիմնադրվել է Միջազգային փոստային միությունը:
1857 -վախճանվել է ավստրիացի գյուտարար Յոզեֆ Ռասսելը, որը ստեղծել է նավերի նոր տեսակի թիակավոր շարժիչը:
1888- ԱՄՆ-ում բացվել է Վաշինգտոնի հուշարձանը:
1879– ծնվել է գերմանացի նշանավոր ֆիզիկոս Մաքս Լաուենը։
1912- սկսվել է Առաջին Բալկանյան պատերազմը:
1924 – վախճանվել է ռուս գրող Վալերի Բրյուսովը:
1940– ծնվել է բրիտանացի ռոք-երաժիշտ, երգիչ, պոետ, կոմպոզիտոր, նկարիչ, գրող, «Բիթլզ» խմբի հիմնադիրներից մեկը՝ Ջոն Լենոնը։
1943 -Հայրենական մեծ պատերազմի ընթացքում Կովկասի համար պայքարում Թամանյան թերակղզու լրիվ ազատագրումով ավարտվել է Նովոռոսիյսկ-Թամանյան օպերացիան:
1959 -ծնվել է ռուս պետական և քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը:
1962– Ուգանդան անկախացել է Միացյալ Թագավորությունից։
1967– ծնվել է ծագումով մեքսիկացի, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ Էդդի Գերերոնը։
1967-վախճանվել է Չե Գևարան:
1967 –վախճանվել է ֆրանսիացի գրող Անդրե Մորուան:
1974– ստեղծվել է Համաշխարհային փոստային միությունը։
2006 - Հյուսիսային Կորեան իրականացրել է իր առաջին միջուկային փորձարկումը:
2008– մինչև 6150 կմ հեռավորությամբ երկիր մոլորակին է մոտեցել «2004 TS26» աստերոիդը, որը հանդիսանում է երկրին ամենամոտ գտնված աստերոիդը։
2017-վախճանվել է հեռուստահաղորդավար, «բժշկող» Ալան Չումակը:
Կամո Խաչիկյան