Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում անցկացվել է ՀՊՄՀ առաջին կուրսերի ուսանողների երդման արարողությունը (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրդեն քանի տարի է՝ ինձ բախտ է վիճակվում շնորհավորել ձեզ ավանդական դարձած այս տոնի առթիվ, ամեն տարի, որպես եկեղացականի և որպես համալսարանականի, ինձ ապշեցնում է Մանկավարժական համալսարանի կազմակերպվածությունը և այս հրաշալի առաջին կուրսեցիների ոգևորված հայացքները. այսպիսի ոգևորվածությունը փոխանցվում է նաև մեզ: Այս մասին այսօր Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի առաջին կուրսերի ուսանողների երդման ավանդական դարձած միջոցառմանն ասաց ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:
«Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, դուք ընդունվել եք լավագույն բուհերից մեկը, եթե ոչ ամենից լավագույնը, և վստահ եմ, որ ապագայում դուք դառնալու եք հրաշալի մանկավարժներ, երբ ավարտեք բուհը և լծվեք մանկավարժի վեհ գործին»,-ասաց նա:
Գերաշնորհ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն ուսանողներին փոխանցեց նաև Վեհափառ Հայրապետի շնորհավորական ուղերձը՝ նշելով, որ վերջինս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս տարին հռչակել է ավանդական ընտանիքի տարի: