«Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ. Առաջիկա 5 օրերի եղանակ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զվարթնոց»-ում իրականացվում են ռումբի որոնողական ... ՎԻԴԵՈ
«Սնիկերս», «Մարս», «Էմ ընդ Էմս»-ը՝ մինչև 260 դրամ. թանկացում... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում.... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 23.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Թուրքիայում բարձրացրել են Սուրբ Սոֆիայի, Անիի ավերակների ու Վանի Աղթամար կղզու մուտքի տոմսերը «Մանչեսթեր Սիթին» պարտության մատնեց «Լեսթեր Սիթիին» (տեսանյութ) «Մանչեսթեր Սիթին» պարտության մատնեց «Լեսթեր Սիթիին» (տեսանյութ) «Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. ԱԻՆ-ը դադարեցրել է որոնողական աշխատանքները Էրդողանը սպառնացել է «առավել վճռական գործողություններ» նախաձեռնել Սիրիայում Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ. Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զվարթնոց»-ում իրականացվում են ռումբի որոնողական աշխատանքներ Բացահայտվել են Լուսաձոր համայնքի ղեկավարի ապօրինությունները «Սնիկերս», «Մարս», «Էմ ընդ Էմս»-ը՝ մինչև 260 դրամ. թանկացում և գնանկում քաղցրավենիքի շուկայում (լուսանկարներ) Նիկոլ Փաշինյանը Արցախում խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ ղեկավար կազմի հետ «Փակել սահմանը և չեղարկել Իրան-Հայաստան բոլոր չվերթները…Իրանում արդեն 5 հոգի մահացել է» Քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում. ահազանգ ԱԻՆ-ում

ՀԷՑ-ում բացառում են ցանկացած տեսակի միջամտության հնարավորություն

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Էջմիածին կատարած այցի ժամանակ տեղի բնակիչներից մեկը բողոքեց, թե էլեկտրաէներգիայի նոր հաշվիչները ավել ծախս են գրանցում։ 

Խնդրի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ ՀԷՑ-ից, որտեղից մեզ պատասխանեցին, որ ներկայիս սմարթ հաշվիչները բացառում են ցանկացած տեսակի միջամտություն՝ իսպառ վերացնելով մարդկային գործոնը. ցանկացած շեղում երևում է մի քանի տեղ, այսինքն՝ ցանկացած անճշտության դեպքում մի քանի տեղից ազդանշան է գալիս: 

Ինչ վերաբերում է ընդհանրապես առանձին բնակիչների բողոքներին, թե ավելի շատ են սկսել վճարել, ապա, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրա գլխավոր պատճառն այն է, որ նախկինում բոլորին հայտնի պայմանավորվածությունները տեսուչների հետ այլևս ակտուալ չեն, իսկ դժգոհները, որպես կանոն, նախկինում այդ պայմանավորվածություններից օգտվողներն են: 

Եթե դիտարկում ենք ՀԷՑ-ի 10 տարվա ներդրումային ծրագիրը, որի մասին անվերջ խոսում են, երևում է, որ ծրագրի մոտ 900 մլն դոլարից շուրջ 200 մլն-ն ուղղվում է հաշվառման ավտոմատացված համակարգերի ներդրմանը: 

Թե ինչու է նման ահռելի գումար ներդրվում այս համակարգերի համար, ՀԷՑ-ից մշտապես արձագանքում են, թե պատճառը մեկն է՝ բացառել ցանկացած կասկած, թե որևէ մեկը կարող է վճարել կամ չվճարել իր ծախսածի չափով:

Ինչ վերաբերում է կոնկրետ բնակչի բողոքին, ՀԷՑ-ից հավաստիացրեցին, որ այսօրվա ընթացքում մանրամասն ուսումնասիրելու են կոնկրետ այդ բնակչի հետ կապված խնդիրը (հնարավորություն կա նաև մեկ ժամանոց ինտերվալով ստուգել վերջինիս ծախսը), ինչպես նաև Էջմիածնի ու ընդհանրապես Արմավիրի մարզի կորուստների մակարդակը նախորդ տարիների և ներկայիս դրությամբ։ 

Թեման կպահենք մեր ուշադրության կենտրոնում և առաջիկայում կանդրադառնանք նաև հարցի մանրամասներին։

 

 

website by Sargssyan