Մարինա Կառոնի. Պակասել է հացն աշխարհի... (Շաբաթօրյա ընթերցու... ՄՇԱԿՈՒՅԹ
Օֆելի Քոչարյան. Հեղափոխական տոնածառը (Շաբաթօրյա ընթերցումներ... ՄՇԱԿՈՒՅԹ
Սահ­մա­նա­փա­կու­մը՝ առայժմ Ռու­սաս­տա­նի մի նահանգում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Սա­հա­կյանց» ստու­դի­ա­յի պատ­մու­թյու­նը «վար­կա­բե­կիչ ապ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նում բաց­վել է... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 14.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Արտադրողները բոյկոտում են, ՏՄՊՊՀ-ն դեռ չի արձագանքում

«Փաստ» թերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ սուպերմարկետների ցանցերը որոշել են վաճառքի 2530 % -ից և սուպերմարկետում տեղի գումարից բացի, այլ բոնուսների տեսքով աշխատողների աշխատավարձերը ևս գանձել մսամթերք արտադրողներից, ինչն առաջացրել է վերջիններիս դժգոհությունը:

Թեև դրանից հետո «Աթենք» ընկերությունը հայտարարել էր, որ բոնուսների, տոկոսների և այլ հարցերն իրենք չեն բարձրացրել, սակայն, մեր տեղեկություններով, սուպերմարկետների ցանցերի կողմից արտադրողների հանդեպ սկսված ճնշումները նոր թափ են ստանում, որին ի պատասխան, արտադրողները որոշել են իրենց հերթին քայլեր ձեռնարկել:

Մսամթերք արտադրող մի շարք ընկերություններից մեզ տեղեկացրեցին, որ նման պահանջ իսկապես կա «Երևան Սիթի», «Զովք», «ՍԱՍ», «Ծիրան», «Արև», «Էվրիկա» և այլ սուպերմարկետների ցանցերի կողմից, ինչը ընդունելի չի կարող լինել իրենց համար:

Ցավոք, առայժմ ոչ մի արձագանք չկա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից: Եվ այս պայմաններում, մեր տեղեկություններով, արտադրողները որոշել են միավորել իրենց ուժերը՝ հարցին արդարացի լուծում տալու համար:

Մասնավորաբար, եթե քայլեր չձեռնարկեն վերը նշված փաստերն ուսումնասիրելու և անբարեխիղճ մրցակցային պայմանները վերացնելու ուղղությամբ, ապա բոլոր ընկերությունները ստիպված կլինեն ծայրահեղ քայլեր ձեռնարկել, սուպերմարկետներին բոյկոտ հայտարարել, գուցե նաև միահամուռ անժամկետ գործադուլ հայտարարել:

website by Sargssyan