Ի՞նչ է հայտարարագրել Վահե Գրիգորյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հայտարարագրել է տվյալներ դրամական միջոցների, եկամուտների և հանձնած փոխառությունների վերաբերյալ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած՝ Վահե Գրիգորյանի՝ 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի հանձնած փոխառության չափը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 6700000 ՀՀ դրամ:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ՍԴ դատավորի դրամական միջոցը կազմել է 3 780 000 ՀՀ դրամ:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 2 750 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Անշարժ և շարժական գույք հայտարարագրված չէ:
Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր է ընտրվել 2019 թվականի հունիսին՝ Ազգային ժողովի ձայների՝ 99 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ