ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Ստորագրվել է Ցյուրիխյան արձանագրությունը
ОБЩЕСТВОՏՈՆԵՐ
Հոգեկան առողջության համաշխարհային օր, Տեսողության համաշխարհային օր, Եվրամիություն` Մահապատժի դեմ պայքարի եվրոպական օր, Կուբա` Իսպանիայից ազատագրվելու պայքարը սկսելու օր, Լեհաստան` Ծառատունկի օր, Ֆիջի` Ֆիջիի անկախության օր, Հայաստան՝ Քիմիական զորքերի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1725 – վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Աստվածատուր Ա Համանդանցին:
1871 – վախճանվել է ազգային-ազատագրական և մշակույթի գործիչ Խաչատուր Լազարյանը:
1903 – ծնվել է հայ խորհրդային տնտեսագետ Աշիկ Մանուկյանը:
1908 – ծնվել է Հայաստանի առաջին կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանը:
1909 – ծնվել է պատմաբան Հայկազ Ժամկոչյանը:
1935 –վախճանվել է հայ խորհրդային ինժեներ-էներգետիկ Հովհաննես Մելիք-Փաշաևը։
1947 –վախճանվել է նկարիչ և դիզայներ Արշակ Ֆեթվաճյանը:
1955– վախճանվել է արձակագիր, թարգմանիչ Լյուսի Թարգյուլը։
1973 – վախճանվել է կոնյակագործ Մարգար Սեդրակյանը:
1992- ավարտվել է հայաստանի զինված ուժերի քիմիական զորքերի կազմավորումը:
2006- ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանում բացվել է ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը:
2007- ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձևին: Նախագծին կողմ է քվեարկել 27, դեմ` 21 կոնգրեսական:
2009- Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում երեկոյան Հայաստանի ու Թուրքիայի միջև ստորագրվել է երկկողմ հարաբերությունների զարգացման և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը՝ Ցյուրիխյան արձանագրությունը:
2012-Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են:
ԱՇԽԱՐՀ
680 —կայացել է Կերբելի ճակատամարտը, որը սովորաբար դիտարկվում է որպես իսլամի սուննի և շիա ճյուղերի բաժանման սկիզբ:
732– տեղի է ունեցել Տուրի ճակատամարտը, որտեղ ֆրանկների հաղթանակը դիտարկվում է որպես մահմեդականներին Եվրոպայից դուրս քշելու շրջադարձային կետ:
1684– ծնվել է ֆրանսիացի գեղանկարիչ և գծանկարիչ, ռոկոկո ոճի հիմնադիրներից մեկը՝ Անտուան Վատտոնը։
1780 – Կարիբյան ծովում սկսվել է մեծ մրրիկ, որը տևել է 6 օր, ավերածությունների հետևանքով զոհվել է մոտ 27 000 մարդ։
1789 -հեղափոխական Ֆրանսիայում պետականացվել է եկեղեցական գույքը:
1813– ծնվել է իտալացի հռչակավոր կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդին («Աիդա», «Տրուբադուր», «Տրավիատա»)։
1837 –վախճանվել է ֆրանսիացի ուտոպիստ սոցիալիստ Շառլ Ֆուրիեն:
1846-անգլիացի աստղագետ Ուիլ յամ Լասսերի կողմից հայտնաբերվել է Նեպտունի ամենամեծ արբանյակ Տրիտոնը:
1861 –ծնվել է նորվեգացի բնախույզ Ֆրիտյոֆ Նանսենը:
1865-ամերիկացի Ջոն Ուեսլի Հայատը արտոնագրել է սինթետիկ նյութից պատրաստված բիլիարդի գնդիկը:
1875 -վախճանվել է ռուս գրող, դրամատուրգ Ալեքսեյ Տոլստոյը:
1918-իռլանդական ծովում գերմանական SM UB-123 նավը տորպեդահարել և խորտակել է անգլիական մարդատար «Լանստերն» նավը , որի արդյունքում 500 մարդ է զոհվել:
1919 -Անտանտը և ԱՄՆ-ը հայտարարել են ԽՍՀՄ-ի տնտեսական շրջափակում սկսելու մասին:
1933- աշխարհում առաջին անգամ ԱՄՆում սկսել է վաճառվել լվացքի փոշի:
1956-արտադրվել է առաջին սերիական Газ-М21 «Վոլգա» ավտոմեքենան:
1963– վախճանվել է ֆրանսիացի ճանաչված երգչուհի և դերասանուհի Էդիթ Պիաֆը:
1975 – Պապուա Նոր Գվինեան անդամակցել է ՄԱԿ-ին:
2007– Իչկերիայի Չեչենական Հանրապետությունը հայտարարել է իր անկախությունը։
2010 –վախճանվել է բրիտանացի նշանավոր օպերային երգչուհի Ջոան Սազերլենդը:
Կամո Խաչիկյան