Եղանակը Հայաստանում. Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 1154 ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նոր որոշում. արգելվում է սահմանային անցակետերով օտարերկրացին...
Սահ­ման­վում է խա­ղաս­րահ մուտք գոր­ծել ցան­կա­ցո­ղի անձ­նա­... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գու­ցե վա­ղը կա­րո­ղա­նանք ամեն ին­չին այլ կերպ նա­յել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 07.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Խոշոր վթար Արարատի մարզում. մեքենան գլխիվայր շրջվել է, վարորդը՝ հոսպիտալացվել

ԱԻՆ «911» ծառայությունն այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 16:44-ին տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արտաշատ-Շահումյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Land Rover Discovery» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սերոբ Դ., ծնված 1987 թ.)  դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, այնուհետև տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

website by Sargssyan