ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Ռու­սաս­տա­նում տե­ղի է ո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հար­կա­վոր է ինչ-որ ավե­լի կա­րև­որ բան, քան հեր­թա­կան գա­գ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հա­մա­գոր­ծակ­ցու­թյան օղա­կը խա­թար­ված է, բողոքներն ավելաց... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Բու­հե­րի կա­ռա­վար­ման խոր­հուրդ­նե­րում պե­տա­կան կամ քա­ղ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Հա­յաս­տանն աշ­խար­հում մի­ակ եր­կիրն է, որ չու­նի օդա­յին ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 06.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Անգելա Մերկելն առաջին անգամ այցելել է Օսվենցիմ Ինչի՞ պիտի ադրբեջանցին ու վրացին իրան լավ զգան. ավտոներկրողներն ԱԺ-ի մոտ են Զորամասում բռնաբարության դեպքը չի հիմնավորվել․ Գաբրիել Բալայան Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը նշեց հիմնադրման 15-ամյակը (տեսանյութեր) Օրենսդիր մարմինը իրավունք չունի բանակում ինքնասպանությունների հարցում լինել դիտորդի կարգավիճակում «Հանրային շահ» հասարակական կազմակերպության հայտարարությունը Մեծ պատմություն՝ փոքր քաղաքում. մեկ օրում 3 գեղեցկության սրահ են թալանել Հայկական զինված ուժերն ամրապնդում են իրենց դիրքերը Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը հեռացավ խորհրդակցական սենյակ (ֆոտո) Թաթա Սիմոնյանի ծննդյան տոնն ու ամփոփիչ համերգները ԱՄՆ-ում Հայ զինվորին ինքնասպանության հասցնողը թշնամուց բեթար է. Արման Աբովյան ՈՒՂԻՂ․ ավտոներկրողները կառավարության շենքի մոտ են Իշխանությունը մնացել է Վանոյի Արտակի հույսին․ ովքե՞ր են գաղափարի հեղինակները Ֆրանսիայում հայտնաբերել են պալեոլիթյան «Վեներայի» նոր արձանիկ Շմոլ գազից թունավորման դեպք Վարդաձոր գյուղում

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի նոր հայտարարությունը. ստորագրողների թիվն ավելանում է

Past.am

Ի պաշտպանություն ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ս․թ․հոկտեմբերի 7-ին հրապարակված՝ Հայաստանի և Արցախի հասարակական, քաղաքական, մշակութային, առողջապահության ոլորտի գործիչների և մարզաշխարհի ներկայացուցիչների հայտարարությունը նախորդ երկու օրերին համալրվել է բազմաթիվ աջակիցներով։ Նրանց թվում են Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Վարդգես ԲԱՂՐՅԱՆԸ, «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության նախագահ Հայկ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, «Ռեֆորմիստներ» կուսակցութան նախագահ Վահան ԲԱԲԱՅԱՆԸ, ՀՀ Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության նախկին ղեկավար Վահրամ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ, ՀՀ ՍԱՊԾ առաջին պետ, սանիտարական և բուսասանիտարական անվտանգության միջազգային փորձագետ, «Մեկ Առողջություն» ՀԿ-ների կոալիցիայի ղեկավար Գրիգոր ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ՀՀ վաստակավոր լրագրող Գագիկ ՄԿՐՏՉՅԱՆԸ, լրագրող, հրապարակախոս Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ, լրագրող, վերլուծաբան Գևորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, քաղաքական վերլուծաբան, Քաղաքական ծրագրավորման Կենտրոնի ղեկավար Վլադիմիր ՍԱՐԳՍՅԱՆԸ, քաղաքական մեկնաբան, լրագրող, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ, լրագրող Ռուբեն ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, գործարար, ներդրող Վահիկ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ, քաղաքագետներ Նինա ՄԱՐԳԱՐՅԱՆԸ և Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, «Քաղաքացիական հարթակ» ՀԿ ներկայացուցիչ Սիրանուշ ՍԵՐՈԲՅԱՆԸ, իրավաբաններ Էլեն ԶԱՔԱՐՅԱՆԸ և Նարե ԱՎԵՏԻՍՅԱՆԸ։ Հայտարարությունը ստորագրել է «Այլընտրանք» հասարակական կազմակերպությունը՝ իր 21 անդամներով։ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից սոցիալական ցանցերի էջերում հայտարարությանը միացել է շուրջ 2300 մարդ։

Նախորդ երկու օրերի ընթացքում հայտարարության հեղինակներին իրենց հրապարակային աջակցությունն են հայտնել ՀՀ առաջին Վարչապետ, ՀՀ Հանրային Խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, իրավապաշտպան, ԱՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆԸ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ, «Քրիստոնեական արժեհամակարգի ավանդական ընտանիքի պաշտպանություն» նախաձեռնության համակարգող Հայկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ և այլոք։

ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակը Ռոբերտ Քոչարյանի և նախաձեռնության հեղինակների անունից շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր ստորագրել են հայտարարությունը կամ հրապարակայնորեն սատարել դրան։

Հայտարարությունը շարունակում է բաց մնալ միանալու համար։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆԻ գրասենյակ

website by Sargssyan