Դանիան հսկողություն է սահմանում Շվեդիայի սահմանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴանիայի իշխանությունները Շվեդիայից բոլոր ժամանողների համար սահմանապահ հսկողության սահմանումը պատճառաբանում են կազմակերպված հանցավորությունից բխող աճող վտանգով: Հենց սա է եղել այս տարի Կոպենհագենում պայթյունների եւ սպանությունների շարքի կազմակերպման մեղավորը, հայտնել է Դանիայի արդարադատության նախարար Նիկ Հեքերուփը՝ ТV2 հեռուստաալիքով հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ:
«Շվեդական կազմակերպված հանցավորությունն այստեղ կենտրոնական դիրք է գրավում: Մենք հետեւել ենք Շվեդիայում տագնապահարույց զարգացմանը, որտեղ գրանցվել են պայթյուններ, բռնության աճ,- նշել է նախարարը: - Մենք ուսումնասիրել ենք իրավիճակը եւ որոշել Շվեդիայի սահմանին պաշտպանությունն ուժեղացնել»:
Դանիայի ոստիկանությունը կստեղծի նաեւ Էրեսունի շրջանում սահմանամերձ հանցավորության դեմ պայքարի նոր կենտրոն:
«Դանիայում բռնությունը չպետք է դառնա առօրեական երեւույթ: Մենք կապահովենք Դանիայի քաղաքացիների անվտանգությունը»,- հայտարարել է Նիկ Հեքերուփը: