Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Թուր­քա­կան բա­նա­կի ներ­խու­ժու­մը Սի­րիա մտա­հո­գիչ իրա­վի­ճակ է ստեղ­ծել

АНАЛИТИКА

Մինչ մեր հասարակությունը զբաղված է ներքաղաքական տարբեր հարցերով՝ տարածաշրջանում տեղի են ունենում այնպիսի ակտիվ զարգացումներ, որոնք տարբեր թելերով կապվում են նաև Հայաստանի հետ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» անվանումն ստացած միջսահմանային ռազմական գործողությունների մեկնարկի մասին. այն ուղղված է քրդական տարաբնույթ խմբավորումների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական: 

Թուրքիան մտադիր է Սիրիայի հյուսիս-արևելքում, որն այժմ վերահսկվում է քրդական և արաբական դեմոկրատական ուժերի կողմից, «բուֆերային գոտի» ստեղծել: 

Թուրքիայի կողմից սկսված անմարդկային գործողությունները և Սիրիայի շուրջ տարբեր միջազգային խաղացողների շահերի բախումը կարող են սիրիական նոր ճգնաժամի մեկնարկ հանդիսանալ, իսկ այդ ճգնաժամը տարածաշրջանային անկայունության ալիք է առաջ բերելու՝ իր բացասական հետևանքներով։ 

Պատահական չէ, որ Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների շուրջ իրենց մտահոգություններն են հայտնել ԵՄ-ը, ԱՄՆ-ը, Իրանը, Եգիպտոսը, Գերմանիան և այլ երկրներ:

Սիրիա թուրքական ներխուժումների փորձը ցույց է տալիս, որ դրան զոհ են գնում նաև մեծ թվով քաղաքացիական անձինք։ 

2018-ի հունվարի 20-ից Թուրքիայի զինված ուժերը, երբ ներխուժեցին Աֆրին, բախումների ընթացքում զոհ գնացին մեծ թվով խաղաղ բնակիչներ՝ այդ թվում և՛ ազգային, և՛ կրոնական փոքրամասնության ներկայացուցիչներ: 

Այս հարձակումն էլ բացառություն չէ, ու արդեն իսկ կան մեծաթիվ զոհեր խաղաղ բնակչության շրջանում:

Սիրիայի հյուսիսում իրավիճակի ապակայունացումը և թուրքական զորքերի ներխուժումը լրջորեն մտահոգում է նաև Հայաստանին, քանի որ առաջին հերթին այդ երկրի հյուսիսում հայ համայնքի գոյության համար վտանգներ են ի հայտ գալիս։

Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտել է Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ նման ռազմական ներխուժումը մտահոգիչ իրավիճակ է ստեղծում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար, քանի որ գոյություն ունի ինքնության հիմքով մարդու իրավունքների զանգվածային խախտումների անմիջական վտանգ։

Իրավիճակին արձագանքեց նաև Նիկոլ Փաշինյանը: «Մեր գնահատմամբ , այդ գործողությունն էլ ավելի կխորացնի Սիրիայում մարդասիրական ճգնաժամը»,-նշեց նա: 

Փաշինյանը կոչ արեց միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիների, այդ թվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: 

«Այս առումով ուզում եմ ընդգծել, ինչպես տեղյակ եք, ՀՀ-ն Սիրիայում հաջողությամբ իրականացնում է մարդասիրական առաքելություն, և մենք կշարունակենք այդ առաքելության իրականացումը: 

Իմաստ ունի, որ այսօրվա կառավարության նիստի օրակարգի սպառումից հետո մենք դռնփակ ռեժիմում քննարկում անենք և մտքեր փոխանակենք Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի, հնարավոր զարգացումների և մեր դիրքորոշումների վերաբերյալ», -կառավարության նիստում ասաց վարչապետը:

Սիրիայում ստեղծված իրավիճակը պահանջում է, որ Հայաստանը Սիրիայի հայերի անվտանգության հարցը պահի իր ուշադրության կենտրոնում և միջազգային հանրությանը հասու դարձնի նրանց հետ կապված յուրաքանչյուր մտահոգությունը, քանի որ իսլամական խմբավորումները և թուրքական բանակը կարող են օգտագործել իրավիճակը քրիստոնյաների հետ հաշվեհարդար տեսնելու համար։

Իրադրությունը աչալրջություն է պահանջում նաև Արցախյան հակամարտության կոնտեքստում, քանի որ Ադրբեջանը, տեսնելով միջազգային հանրության «գլուխը խառն է» Սիրիայում ընթացող պրոցեսների շուրջ, հնարավորություն է ստանում օգտվել ստեղծված իրավիճակից Արցախի սահմանին լարվածության նոր ալիք սկսելու համար։ Այնպես որ, երբ տարբեր փորձագետներ ամիսներ շարունակ զգուշացնում էին, որ տարածաշրջանային ու ընդհանրապես աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու համար լրջանալ է պետք, սթափություն է պետք ու պետք է նաև ներքին հակադրություններ հրահրելու, ներքին թշնամի փնտրելու փոխարեն գնալ միասնականության ճանապարհով, շատերը լուրջ չէին ընդունում: 

Այնինչ, ժամանակը ցույց է տալիս, որ նրանք իրավացի էին ու են...

ՆԱՐԵԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ