Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանն՝ Ալիևին. Անտեղի եմ համարում ԱՊՀ ղեկավարների այս ձեւաչափը պատմությունը խեղաթյուրելու համար օգտագործելը (ֆոտո)

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

Աշգաբադում տեղի ունեցող ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդի նիստն ուղեկցվել է Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանին «ֆաշիզմի հերոսացման» մեջ մեղադրելու փորձով։

 

Այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւն անառարկելիորեն հայտարարել է, որ այդ մասին վկայում է Նժդեհի արձանի տեղադրումը Երեւանում։ Ընդ որում՝ Ալիեւը վկայակոչել է ՌԴ ԱԳՆ զեկույցը։

 

Ի պատասխան՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ իրականում Գարեգին Նժդեհը եղել է Թուրքիայի ոտնձգությունների դեմ պայքարի ակտիվ մասնակիցն ու 1918 թվականին պատասխանատու է եղել հակաթուրքական ճակատի կարեւոր հատվածի համար։

 

Խոսելով Նժդեհի հետագա ճակատագրի մասին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ նա վախճանվել է Վլադիմիրի բանտում։ Այնտեղ էլ մահացել են ականավոր շատ խորհրդային գործիչներ։ «Եվ ի՞նչ, բոլորին, ովքեր կալանավորված են եղել բանտերում 1937-1953 թվականներին, համարենք ժողովրդի թշնամինե՞ր։ Եթե այդպես է, ապա հիշեցնեմ, որ ականավոր շատ գործիչներ դատապարտվել են եւ իրենց մահկանացուն կնքել բանտում»,- հիշեցրել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ չի կարելի ենթադրությունները ներկայացնել որպես փաստեր։

 

«Անտեղի եմ համարում այս ձեւաչափը պատմությունը խեղաթյուրելու եւ կարեւոր նիստի մթնոլորտում լարվածություն մտցնելու համար։ Հայաստանը, մեր կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում պատերազմի վետերանների խնդիրներին»,- ընդգծել է Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ վերջերս բարձրացվել են Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերանների լրավճարները։ «Սա շատ կարեւոր որոշում է, եւ հռչակագրից, որը մենք այսօր մտադիր ենք ստորագրել, ուզում եմ առանձնացնել պարբերություններ, որոնք նախատեսում են համատեղ ջանքեր՝ ուղղված միջազգային անվտանգության ամրապնդմանն ընդդեմ բաժանարար գծերի եւ լարվածության ձեւավորման գործողությունների։ Մենք պետք է անենք հնարավոր ամեն բան, որպեսզի լարվածությունը երկու ժողովուրդների եւ երկրների միջեւ չավելանա, այլ հակառակը, որոնենք փոխզիջում խաղաղության եւ վստահության համար»,- հիշեցրել է Փաշինյանը։  

 

Ադրբեջանի նախագահի խոսքերը նա գնահատել է որպես անհարգալից առաջին հերթին հայ ժողովրդի, ինչպես նաեւ նիստի մասնակից պետությունների ղեկավարների եւ ժողովուրդների համար, որոնց նրանք ներկայացնում են։

 

 

 

 

Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը