Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պատերազմի հերոսների արժեզրկումը և հեղափոխական «հերոսների» բուծումը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Իշխանափոխությունից ի վեր «թավշյա» իշխանությունները ջանում են Հայաստանում ներմուծել նոր արժեհամակարգ։ Իշխանական քարոզչական մեքենան արժեքային մակարդակում ամենից բարձր աստիճանի վրա է դնում իրենց կողմից կատարված հեղափոխությունը։

Ընդհանրապես, ամեն ջանք գործադրվել է, որ այսպես կոչված «թավշյա հեղափոխությունը» արժևորվի, նույնիսկ հատուկ թանգարան ստեղծելու գաղափար է եղել: 

Բայց քանի որ ինքնին իշխանափոխության գործընթացը Արցախի ազատագրման, Հայաստանի անկախության հռչակման ու ընդհանրապես այլ ձեռքբերումների համեմատ աննշմար երևույթ է, ուստի իշխանական քարոզչությունը առաջին հերթին սորոսականների ձեռքով փորձ է կատարում արժեզրկել Արցախյան ազատամարտը և պատերազմի հերոսներին։ 

Իրենք առաջնորդվում են այն սկզբունքով, թե հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան մարտի դաշտում մեր ժողովրդի ձեռքբերումները։ Մենք չենք ասում, դրա մասին վկայում են իրենց բազմաթիվ ելույթներ ու արտահայտություններ:

Արդյունքում, որքան էլ ցավալի լինի, կամա, թե ակամա, արժեզրկվում է Արցախյան ազատամարտը, փորձ է արվում հանրային գիտակցության մեջ այդ ազատամարտի հերոսների անցած մարտական ուղին հողին հավասարեցնել՝ պիտակավորելով նրանց ու վարկաբեկելով:

Մի խոսքով՝ փորձ է կատարվում հասարակության ենթագիտակցության մեջ ներմուծել այն մտայնությունը, թե նրանք, ովքեր հեղափոխությանն են մասնակցել, պակաս հերոսներ չեն և նույնիսկ առավելություններ ունեն մարտական մեծ ճանապարհ անցած մարդկանց նկատմամբ։ 

Իսկ այս մեսիջները տեղ հասցնելու համար օգտագործվում են տարբեր մեթոդներ՝ փաստերն աղավաղելու և դրանք իրենց ձեռնտու անկյունից ներկայացնելու համար։

Այսպես, օրինակ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության «հայտնի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը իրեն թույլ է տալիս հայտարարել, թե Վիտալի Բալասանյանն ապրիլյանի ժամանակ փիառի համար է գնացել առաջնագիծ։ 

Լավ, Անդրանիկ Քոչարյանի առումով ամեն ինչ պազ ու հասկանալի է, այլ բան սպասել դժվար է: Սակայն եթե իր թիմակիցները չեն դատապարտում նրա հերթական «գլուխգործոցը», կարելի՞ է ենթադրել, որ համաձայն են նրա հետ: 

Ի վերջո, վստահ ենք, որ նույն այդ թիմում քիչ չեն այնպիսիք, որոնք դեմ են քարոզչական այս «գծին», սակայն չեն կարողանում հակադրվել: 

Այնինչ, պարզապես պետք է հասկանալ, որ մարտական ուղի անցած գեներալի համար առաջնագիծ գնալը ուղղակի պարտականություն էր այդ օրերին։ 

Նա պարզապես չէր կարող չգնալ: Իսկ «նա» ասելով՝ նկատի ունենք ոչ միայն Բալասանյանին, այս դեպքում գործ ունենք հավաքական դերանվան հետ, խոսքն այն մարդկանց մասին է, որոնք անցել են պատերազմի թոհուբոհով: 

Իսկ ովքե՞ր էին երկիր պաշտպանելու, սահմանագծին ցանկացած թեժացման մասին լուրեր լսելուն կամ կարդալուն պես՝ իրենց տան մահճակալի տակ թաքնվողնե՞րը...

 

Իսկ ահա ԱԽ քարտուղար (հատուկ ընդգծում ենք՝ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ քարտուղար) Արմեն Գրիգորյանը, խոսելով Վիտալի Բալասանյանի և Արցախի մյուս հերոսների մասին, ասել է. «Ես էլ հեղափոխության մեջ եմ ներդրում ունեցել...»։ 

Այսինքն՝ ԱԽ քարտուղարը, ով պետք է գոնե տարրական պատկերացում ունենար պատերազմի, Արցախյան ազատամարտի, Արցախի ազատագրման ու այդ ամենի համար վճարված գնի մասին, իրենց կատարած հեղափոխությունը և Արցախյան ազատամարտը մեկ հարթության վրա է դիտարկում՝ ակնարկելով, թե ինքն էլ ազատամարտի հերոսներից պակասը չէ, քանի որ ինքն էլ ուրիշ «հերոսություն» է կատարել՝ մասնակցել է հեղափոխությանը։

Ու զավեշտը նույնիսկ հասնում է այնտեղ, որ իշխանական ճամբարից հնչում են կոչեր ընդհանրապես չհերոսացնել պատերազմի բովով անցած մարդկանց, կամ հերոսներ փնտրել ուրիշ տեղերում։ 

Ասենք՝ ՔՊ հոգաբարձուների խորհրդի անդամ Լառա Ահարոնյանի՝ ֆեյսբուքյան էջում կատարած գրառումը այս թեզիսի առաջ քաշման էտալոնային օրինակն էր։ 

«Ժամանակն է, որ հերոսների փնտրեք ուրիշ տեղերում քան պատերազմի դաշտերում, որ հետագայում չհիասթափվեք. կամ ընդհանրապես ազատվել մարդկանց «հերոսացնելու» ավանդույթից», - նշել էր վերջինս: 

Նման դեպքերում դժվար է Վահրամ Սահակյանի բառապաշարից մեղմ բառապաշար ընտրել՝ բնորոշելու նման գրառումները, որոնք, ըստ էության, հասարակական ընկալումներում ևս «հեղափոխություն» անելու ծրագրի մի մաս են:

Այդ ծրագրի մաս են նաև կեղծ խաղաղասիրության և հասարակությանը խաղաղության նախապատրաստելու արհեստական դրսևորումները։ 

Պարզապես լրջանալ է պետք. ոչ մի հեղափոխություն, ոչ մի իշխանափոխություն, ոչ մի իշխանություն ոչինչ չարժեն երկրի, պետության ու ժողովրդի անվտանգության ու արժեհամակարգերի դեմ: 

Այնպես որ, ոչ մի վայրկյան չի կարելի թուլացնել հասարակության զգոնությունը, չի կարելի վարկաբեկել անցյալն ու այդ անցյալում հաղթանակներ կերտած անձանց։ 

Դրանով մենք գնում ենք բարոյալքման ճանապարհով, իսկ դա կարող է կործանարար հետևանքներ ունենալ:

Լատիներեն մի ասացվածք կա՝ եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի (Si visраеет, para bellum)։ Սրանում մենք մեկ անգամ չէ, որ համոզվել ենք: 

Իսկ, Աստված մի արասցե, պատերազմի դեպքում, ինչով անընդհատ սպառնում է թշնամին, ովքե՞ր են սահման պահելու ծառայության մեջ գտնվող զինվորների ու սպաների հետ: Հաստատ ոչ մահճակալի տակ թաքնվողները, այլ հենց այն հերոսները, որոնց պետք է փնտրել պատերազմի դաշտում: 

Ասֆալտի «հերոսներ» շատ ենք տեսել...

Հ.Գ.-Այս ամենի գագաթնակետը իմքայլական պատգամավոր Արամ Խաչատրյանի խոսքերն էին, թե «խորհուրդ կտամ Բալասանյանին զգույշ լինել, որ հանկարծ գլխին ծանր բան չընկնի»: 

Սա բացահայտ սպառնալիք է, և քանի որ նման արտահայտության հեղինակը իշխանական պատգամավոր է, ապա կարող է դիտարկվել նաև որպես կանաչ լույս բռնության համար: Հետո մտածում ենք, թե որտեղից են գալիս ատելությունը, թշնամանքն ու բռնությունը: Բայց դե, երևի «քայլողներին» ամեն ինչ կարելի է:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՌուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Իսրայելական բանակը հայտարարություն է տարածելՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ուկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ են հայտարարել Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) Ովքեր ցանկանում են պարտության մատնել ՌԴ-ին, պետք է գիտակցեն՝ գործ ունեն միջուկային տերության հետ․ ՌԴ ԱԳՆ Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Մակրոնը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած Հայտնի է Հայաստանի գավաթի եզրափակիչի օրը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտա - Վարշավյան փողոց խաչմերուկում Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ մայրը մահացել է, որդին հիվանդանոցում է Թուրքիայում երկրաշարժ է գրանցվելՏոկաևը Մատենդարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված հայտնի հայ քանդակագործի քանդակըԻրանի հարձակումից հետո Իսրայելը հետաձգել է գործողությունը Ռաֆահում. CNNՎրաստանի խորհրդարանի պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդային ուժերը զորավարաժություններ են անցկացրել Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում«Ուրալի ղեկին որդիս է եղել. նստացրել են, ասել են՝ քշի». վթարից տուժածի մայրը դաժան մանրամասներ է hայտնում5 մեդալ` բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունիցԱրտառոց դեպք՝ Հայաստանում. մկրտության արարողության մասնակիցները հնչեցրել են հայհոյանքներ ու միմյանց հարվածելՊետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Սամվել Ալեքսանյանի կինը տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքից, որին մասնակցության վճարը 1 մլն դրամ էր ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանԱրենիի շուկայում կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդները հայտնաբերվել են Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Նիկոլը գնա, ով ուզում է գա»-ն վտանգավոր ու հակապետական թեզ է․ ՇարմազանովՄովսես Ոսկանյանն անհետ կորել է ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լոնդոնի հետ ներգաղթյալների հարցով բանակցելու մասին հրապարակմանը Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀեռախոսիս արխիվը ջնջեցի, չէի ուզում պատմություն դառնար․ Հակարի կամրջին ադրբեջանցիները ագրեսիվ էին հայերի նկատմամբ Առաջին անգամ Հայաստանում կհնչեն լեգենդար օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի խորհրդանշական ստեղծագործությունները «Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար. ԿԳՄՍՆ Երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում