Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կաշառք տվող անձը կազատվի քրեական պատասխանատվությունից երկու պայմանով. նոր նախագիծ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում օրերս նոր նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է 2003 թվականի քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

«Կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում կամ այդ անձը կաշառք տալու մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին (բացառությամբ՝ եթե անձը իմացել է հանցագործության վերաբերյալ քրեական հետապնդման մարմիններին հայտնի լինելու մասին)»:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ գործող քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում պաշտոնատար անձին կաշառք տալու համար: 

Հոդվածի 4-րդ մասը նախատեսում է խրախուսական նորմ, որի համաձայն՝ կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, և այդ անձը մինչև կաշառք տալու մասին քրեական հետապնդման մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործության բացահայտմանը:

 Ներկայումս խրախուսական նորմի կիրառումը, սակայն, պահանջում է օրենսգրքի 312-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված որոշակի պայմանների պարտադիր առկայություն. 

1. կաշառքի շորթման առկայություն,

2. անձի կողմից հանցանքի կատարման մասին քրեական հետապնդման մարմիններին կամովին հայտնել,

3. հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում հանցանքի կատարման մասին հայտնել,

4. կաշառք տալու մասին քրեական հետապնդման մարմիններին հայտնի չլինել,

5. անձի կողմից հանցագործության բացահայտմանն աջակցել:

Ընդ որում՝ խրախուսական նորմի կիրառման համար անհրաժեշտ է հինգ պայմանների միաժամանակյա առկայությունը: Թեկուզև մեկի բացակայության դեպքում անձը չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից: 

Ակնհայտ է, որ այս պայմանների միաժամանակյա ապահովումը գործնականում անիրատեսական է:

Օրինակ՝ արդարադատության նախարարությունը նախագծի հիմնավորման մեջ նշել է, որ քրեական պատասխանատվությունից ազատվելու համար եռօրյա ժամկետ սահմանելը ողջամիտ չէ, քանզի հնարավոր են դեպքեր, երբ անձը ֆիզիկական կամ տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ չկարողանա սահմանված ժամկետում կատարվածի մասին հայտնել քրեական հետապնդման մարմիններին: 

Նախարարությունն անդրադարձել է նաև մյուս պայմաններին՝ ընդգծելով դրանց խնդրահարույց կետերը:

Նախքան օրենսդրական փոփոխությունների ենթարկվելը, խրախուսական նորմն ավելի վաղ գործել է այլ խմբագրությամբ. 

«Կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, կամ եթե այդ անձը կաշառք տալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին»:

 Այսինքն՝ առկա է եղել անձին քրեական պատասխանատվությունից ազատելու երկու պայման, որոնցից առնվազն մեկի առկայությունը բավարար էր նորմի կիրառման համար:

Այժմ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել օրենքի խրախուսական նորմում, որով հնարավորություն կընձեռվի անձին ազատել քրեական պատասխանատվությունից կա՛մ կաշառքի շորթման առկայության, կա՛մ կաշառք տալու մասին քրեական հետապնդման մարմիններին կամովին հայտնելու դեպքում: 

Այսինքն՝ երկու պայմաններից մեկի առկայությունը բավարար կլինի կաշառք տվող անձին պատասխանատվությունից ազատելու համար:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»