ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նում տե­ղի են ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ին­չո՞ւ «մեզ մոտ ան­ձեռնմ­խե­լի­ներ չկան» թե­զի­սի առ­կա­յու... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պաշտ­պան ունե­նա­լն ար­դյո՞ք նաև պար­տա­կա­նու­թյուն է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արցախում ընտրությունների մրցակցայնությունն ապահովված է ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կո­րուստ­նե­րը ջրա­մա­տա­կա­րար­ման հա­մա­կար­գում 50-ից 80 ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 13.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Past.am

 

Մեր մշակույթի մեջ մենակ շոր հագնել չէ, անասնապահությունն էլ է մշակույթ, ֆերմերությունն էլ է մեր մշակույթը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ընթացքում «Կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի անդամին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀԿ-ն զբաղվում է հայկական տարազների արտադրությամբ, եւ վարչապետը ճշտեց՝ ինչ հաջողություններ են ունեցել.

«Ամենամեծ հաջողությունը ձեր կողմից պարգեւատրվելն էր՝ որպես «Մեր ժամանակի հերոս»։ Հաջողությունն այն է, որ կարողանում ենք կանանց ապահովել աշխատանքով։ Հիմա աշխատում եմ այն մեթոդով, որ արդեն Գերմանիայից պատվերներ ունենք»։

Նիկոլ Փաշինյանը վերցրեց կտորից պատրաստած խաղալիք կենդանի, որն այդ կազմակերպության արտադրանքը չէր. «Սա աչքի ընկնող է, կարող եք սրանից էլ արտադրել։ Պետք չէ շատ նեղ մասշտաբով վերցնել»։

ՀԿ-ի անդամն ասաց՝ նեղ մասշտաբով են վերցրել, որովհետեւ իրենց նպատակը հայկական մշակույթի փոխանցելն է սերունդներին։

Վարչապետն էլ նկատեց, որ մշակույթը միայն տարազով չի որոշվում. «Բայց մեր մշակույթի մեջ մենակ շոր հագնել չէ, անասնապահությունն էլ է մշակույթ, ընտանիքը, ֆերմերությունն էլ է մեր մշակույթը։ Առաջին հերթին պետք է շուկան հաշվի առնեք։ Հիմա օրինակ՝ էսքանի մեջ իմ աչքը սա ծակեց ու պարզվեց՝ ձերը չի։ Հիմա ես էլ մարդ եմ, որ եկա, էս չվերցրի, էս վերցրի. սա ինչ-որ բանի մասին վկայում է։ Կարողա՝ ես վատ ճաշակ ունեմ»։

website by Sargssyan