«Նոր բանակցող է պետք. հետհաշվարկն արդեն սկսվել է, կեղծ օրակա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Վիզա» տրամադրել մերժում են նաև պատգամավորներին.«Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայտարարել նկատողություն՝ պարգևավճար չտալու համար.«Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ար­գե­լում են մաս­նակ­ցել՝ սպառ­նա­լով տու­գա­նել.«Փաստ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վարչապետը հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձան... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 24.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Նոր բանակցող է պետք. հետհաշվարկն արդեն սկսվել է, կեղծ օրակարագերն այլևս չեն աշխատում».«Փաստ» Մեր մեղքն է. Փաշինյանը հանդիպեց անհետ կորած զինծառայողների հարազատներին. Տեսանյութ «Վիզա» տրամադրել մերժում են նաև պատգամավորներին.«Փաստ» Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա խիստ ընտանեկան միջավայրում Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Նշված է 121 համայնքի անուն, բայց իրականում 181 գյուղ և քաղաք է անցնում Ադրբեջանին. Գործարար Հայտարարել նկատողություն՝ պարգևավճար չտալու համար.«Փաստ» Հայկական «Իսկանդերի» թիրախներից մեկը եղել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, գլխավոր շտաբը Ար­գե­լում են մաս­նակ­ցել՝ սպառ­նա­լով տու­գա­նել.«Փաստ» Ում է ընտրել ռուսական էլիտան՝ որպես վարչապետի թեկնածու. «Ժողովուրդ». Տեսանյութ Արայիկ Հարությունյանի հրաժարականին կարող են հասնել միայն 2021-ի մայիսին. մանրամասներ. «Ժողովուրդ» ՍԴ իշխանական զույգը վերածվեց եռյակի. «Հրապարակ» Լավրովի և Շոյգուի այցը ՀՀ ու Ադրբեջան պատասխանն էր հրադադարի հաստատումից հետո Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ղեկավարների Ադրբեջան կատարած այցին. «Հայաստանի Հանրապետություն» Դատել չստացվեց, կփորձեն մանդատից զրկել. «Հրապարակ» Լեւոնականների, թե՞ Արմեն Սարգսյանի թեկնածու. «Հրապարակ»

Նիդերլանդներում տոնել են Կոմիտասի 150-ամյակը

Հոկտեմբերին 10-ին Հաագայի Դիլիխենտիա համերգասրահում Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ անկախության օրվա կապակցությամբ ընդունելություն ու Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ, որին ներկա գտնվեցին պաշտոնական այցով Նիդերլանդներում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրոզյանի գլխավորած պատվիրակությունը եւ Նիդերլանդների Սենատի նախագահ Յան Անթոնի Բրույնը։ Այս մասին տեղեկանում ենք Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

Միջոցառմանը ներկա էին նաեւ Նիդերլանդների ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի անդամներ, Հաագայում տեղակայված միջազգային կազմակերպությունների եւ դատական ատյանների ներկայացուցիչներ, հոգեւոր, գործարար եւ մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, հոլանդահայ համայնքի անդամներ։

Համերգի մեկնարկին հնչեցին ՀՀ եւ ՆԹ պետական օրհներգերը, այնուհետ ներկաներին ողջույնի խոսք ասաց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ շեշտելով, որ Կոմիտասը հայերի հավաքական գիտակցությունն է, որն իր մեջ ամփոփում է ե՛ւ մեր ձգտումները, ե՛ւ մեր ցավը, ե՛ւ մեր հաջողությունները:

Համերգին կատարումներով հանդես եկան ջութակահար ու դաշնակահար Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանները: Հնչեցին Կոմիտասի «Կռունկը», «Ծիրանի Ծառը», «Վաղարաշապատի պարը, «Շուշիկին», «Ունաբին», Արամ Խաչատրյանի «Տոկկատա» դաշնամուրային մենանվագն ու «Երգ-պոեմը», Էդուարդ Բարսեղյանի «Ռաբսոդիան» եւ այլ ստեղծագործություններ:

Համերգից հետո շարունակված ընդունելությանը հյուրերը, կիսվելով տպավորություններով, կիսվում էին Լուսինե եւ Սերգեյ Խաչատրյանների անկրկնելի կատարումմների տպավորություններով` ընդգծելով Կոմիտասի երաժշտության անգերազանցելի բնույթը, որը պետք է հնարավորինս շատ ներկայացնել աշխարհին՝ որպես համամարդկային արժեք:

website by Sargssyan