Երբ քաղաքացու ձայնը լսելի է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Կա՛մ պաշտոնյաներն իրենց տեղում չեն, կա՛մ էլ սա հատուկ է արվ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Մշտական բնակչության թվաքանակը 22 100-ով պակասել է. ինչպիսի՞ն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հանրության դժգոհությունների՝ աճող ձնագնդից կարող են խուսափե... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ինչ-ինչ նպատակներով շրջանառության մեջ դրված միֆերը չեն կարո... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 13.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հանրության դժգոհությունների՝ աճող ձնագնդից կարող են խուսափել միայն մի դեպքում Երբ քաղաքացու ձայնը լսելի է «Կա՛մ պաշտոնյաներն իրենց տեղում չեն, կա՛մ էլ սա հատուկ է արվում». պահանջում են գիտության ֆինանսավորման ավելացում Եկեք թամադա պատրաստող կրթական համակարգը փոխարինենք ինժեներներ պատրաստողով. Փաշինյան Գ.Ծառուկյանի հովանավորությամբ «Արմավիրի կանանց խորհուրդ» ասոցիացիան նշել է հիմնադրման 60-ամյակը Մշտական բնակչության թվաքանակը 22 100-ով պակասել է. ինչպիսի՞ն է վերջին երեք տարիների դինամիկան Նոր հի՞նը, թե՞ հին նորը Հրայր Թովմասյանի դեմ կեղծ ցուցմունք տված Ալվարդ Մելքոնյանին մեղադրանք կառաջադրվի՞ Հանրության դժգոհությունների՝ աճող ձնագնդից կարող են խուսափել միայն մի դեպքում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների դասադուլի 7-րդ օրը Ինչ-ինչ նպատակներով շրջանառության մեջ դրված միֆերը չեն կարող երկար կյանք ունենալ Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին մի խորհուրդ տամ «Արտաքին քաղաքականության մասով ընդհանրապես պատկերացումներ չունեն»

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ֆրանսահայ անվանի նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին ու հարազատներին։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

 

«Ցավով տեղեկացա նշանավոր նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան մասին:

 

Սեբաստիայում ծնված ու Ֆրանսիայում ապրած արվեստագետը շուրջ մեկ դար՝ իր ապրած տարիների չափով Հայաստան-Սփյուռք մշակութային ինքնատիպ կամուրջ էր:

 

Ռիշար Ժերանյանը միշտ կապված էր Հայաստանին, ուր այցելում էր հաճախ, ցուցադրում իր գործերը, դրանք նվիրում հայրենիքին։

 

Նրա ստեղծագործության մեջ միշտ ներկա էր հայկական շունչը, որը նրա կտավների միջով ձգվում էր Փարիզից մինչև Երևան, Նյու Յորքից Բեյրութ՝ այնտեղ, ուր հայ կար, այնտեղ, ուր ցուցադրվում էին նրա աշխատանքները»,-նշված է հեռագրի մեջ։

website by Sargssyan