Ереван, 06.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցել Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում. ներկա է գտնվել Աննա Հակոբյանը

КУЛЬТУРА

Հայրապետական Սուրբ Պատարագ

Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյակի առիթով

Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Ժնև (Շվեյցարիա):

Նույն օրը Գարեգին Երկրորդ Հայրապետը պատվիրակության ուղեկցությամբ ներկա գտնվեց Կարմիր Խաչի և Ժնևյան Կարմիր Խաչի ջանքերով կազմակերպված Շվեյցարիայի Կարմիր Խաչի 2019 թ. բարեգործական հանդեսին: Այս տարի «Պայծառացրեք մեր տարեցների կյանքը» նշանաբանի ներքո անցկացված հանդեսի ընթացքում հավաքագրված միջոցները նպատակաուղղվելու են նաև Հայաստանում կարիքավոր տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքին:

Հոկտեմբերի 13-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում` ազդարարելով եկեղեցու կառուցման 50-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը և իր բարձր ներկայությամբ խանդավառություն հաղորդելով հայ համայնքին: Այս առիթով եկեղեցում էին հավաքվել շվեյցարահայ համայնքի բազում ներկայացուցիչներ:

Հայրապետական պատարագը սկսվեց հանդիսավոր թափորով, որի ընթացքում ժողովուրդն արժանացավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությանը: Որպես առընթերականեր Վեհափառ Հայրապետին սպասավորեցին Խաժակ արքեպիսկոպոսը և Գուսան վարդապետը:

Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին Շվեյցարիայի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, Շվեյցարիայի տարբեր համայնքների վարչությունների անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, ուխտավոր հայորդիներ, ինչպես նաև Շամբեզիի Ուղղափառ եկեղեցուց Հայր Ռադի Բուշին, Կաթոլիկ եկեղեցու թեմից կանտոնի հովվական խնամքի խորհրդի նախագահ Քաթրին Ռիդլիգերը, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչներ Հայր Իոան Սոկան և դոկտ. Անի Ղազարյանը, Սոսա-Թղուանե բողոքական համայնքի ներկայացուցիչներ Ռոլանդ Վեբերը և Վերոնիկ Շոպֆեր-Օրելին և Ժնևի հրեական համայնքի գլխավոր րաբբի դոկտ. Իսահակ Դայանը:

Սուրբ Պատարագի ընթացքում, իբրև բնաբան ընտրելով Ա. Տիմ. Գ 15-ի` «կենդանի Աստծո եկեղեցին է՝ սյուն և հաստատություն ճշմարտության» խոսքը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական պատգամը բերեց ներկա ժողովրդին:

«Փառք ենք վերառաքում Բարձրյալին, որ շնորհն է պարգևել հովվապետական այց կատարելու Շվեյցարիա, հանդիպելու ձեզ այս գեղատեսիլ վայրում՝ Լեմանի լճի ափին, և մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներիդ հետ միասին տոնախմբելու Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյակը: Շվեյցարիայի օրհնյալ հողում քսաներորդ դարասկզբից մեր ժողովրդի զավակներ ապրել են մշտապես վառ պահելով հայրենիքի հանդեպ սերը և հայ քրիստոնեական իրենց ինքնությունը, որի վկայությունն ու պսակն է 1969 թ. երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և լուսահոգի Հակոբ Թոփալյան ազնվահոգի բարերարի ջանքերով կառուցված այս գեղեցիկ եկեղեցին։ Աղոթքով ենք հիշում հանգուցյալ բարերարին և ի պայծառություն եկեղեցու իրենց ջանքերը ներդրած բոլոր երախտավորներին: Եկեղեցու հոբելյանը մեծ իրադարձություն է ամենքիս համար: Ուրախալի այս առիթով բերում ենք ձեզ Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքները և համայն հայության նվիրական կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լույսն ու օրհնությունը»,- նշեց Վեհափառ Հայրապետը:

Նորին Սրբությունն իր քարոզում անդրադարձավ տաճարի խորհրդին և առաքելությանը յուրաքանչյուր հավատացյալի կյանքում: «Սուրբ է Տիրոջ տաճարը, որտեղ երկնառաք բարիքներով լիանում են հավատացյալների հոգիները, բավականանում մխիթարությամբ, սփոփվում աստվածային ողորմությամբ, առատանում Սուրբ Հոգու շնորհներով: Սուրբ Պողոս առաքյալը հենց այս նվիրական ու տերունավանդ առաքելությունն է շեշտում՝ կենդանի Աստծո Եկեղեցին բնորոշելով իբրև ճշմարտության հաստատում և սյուն։ Հավատացյալներիս համար Եկեղեցին դեպի Աստված և փրկություն առաջնորդող տապան է, որ այս կյանքի ալեկոծությունների, անհանգստությունների ու տագնապների միջից իր հարկի ներքո ապաստանածներին սնում է հոգևոր կերակուրով, մատռվակում Տիրոջ կենաց խոսքը և ապահով հասցնում դեպի փրկության խաղաղ նավահանգիստը:

Քրիստոսի պարգևած ճշմարտության հավատքով զորացած` աշխարհով մեկ եկեղեցիներ հիմնեցինք՝ հնչեց աղոթքը, հնչեց հայ լեզուն ու խոսքը, վառ մնաց ջահը աստվածսիրության ու եկեղեցասիրության: Մենք մարդկային պատմության անդաստանում թողեցինք առ Քրիստոս հավատքով կերտված ազգային կյանքի, արժանահիշատակ գործերի վառ վկայությունները և աստվածպաշտության հաստատուն ու ճշմարիտ մե՛ր՝ հայկական սյուները՝ հոգևոր և ազգային անգին գանձերը, որոնցից մեկը Սուրբ Հակոբ անունը կրող այս եկեղեցին է», - ասաց Նորին Սրբությունը։

Վեհափառ Հայրապետը խոսեց նաև Շվեյցարիայի հայության կյանքում Սուրբ Հակոբ եկեղեցու կեսդարյա ծառայության մասին:

«Գոհունակություն է Մեզ համար անդրադառնալ, որ կես դար Սուրբ Հակոբ եկեղեցին հոգևոր սպասավորների և նրանց լծակից աշխարհականների գովելի ծառայությամբ հոգևոր խնամք է մատուցել Շվեյցարիայում հաստատված հայորդիներին, զորացրել ու առաջնորդել դեպի Աստված, բաշխել Սուրբ Հոգու պարգևները և ամուր պահել ազգային ինքնությունը: Համայնքային կյանքում ծագած դժվարություններն ու անհամաձայնությունները ձեր հայրերը և դուք հաղթահարել եք ազգային միասնության գիտակցությամբ և առ մեր Սուրբ Եկեղեցին սիրո ու հավատարմության ոգով: Մենք քաջալեր ու հուսավառ ենք ձեր հավատավոր բարի ընթացքով ու աստվածահաճո գործերով: Ձեր ձեռքբերումները դուք ծառայեցնում եք ոչ միայն շվեյցարահայ համայնքի բարգավաճմանը, այլև մեր Սուրբ Եկեղեցու առաքելության արդյունավորմանը, մեր անկախ հայրենիքի, ազատ Արցախի զորացմանը: Քրիստոնեական արժեքներին հավատարմությամբ դուք նաև Շվեյցարիայի բարի ու վստահելի քաղաքացիներն եք, մասնակից ավանդաշատ այս երկրի հասարակական կյանքի առաջընթացին: Շվեյցարիայի Կարմիր խաչի կողմից կազմակերպված երեկվա հանդեսը ի նպաստ կարիքի մեջ գտնվող մեր հայրենակիցների, վառ վկայությունն էր այն կարևոր ավանդի, որ հայ համայնքն ունի հաչս Շվեյցարիայի իշխանությունների և հասարակության: Այս առիթով բերում ենք ձեզ ամենքիդ մեր բարձր գնահատանքն ու օրհնությունը:

Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր, գոհունակություն է հայոց Հայրապետիս համար, որ դուք ձեր բաժին լույսն եք հավելում Սուրբ Էջմիածնի Լուսավորչահաստատ մշտավառ կանթեղին, որ դարերի խորքից մինչև այսօր լուսավորում է ազգիս փրկության ճանապարհը: Հայրապետական Մեր հորդորն է ձեզ, որ ձեր հայրերի օրինակով, սիրո և միաբանության ոգով մեր Սուրբ Եկեղեցու հովանու ներքո շարունակեք կենդանի պահել ազգային-եկեղեցական ձեր կյանքը` երիտասարդ սերնդին կրթելով և դաստիարակելով ազգասիրության ոգով: Նույն նախանձախնդրությամբ զորեղ պահեք եկեղեցասիրության և հայրենանվիրումի ձեր ոգին, ձեր հավատքը և միշտ Աստծո կամքի համաձայն ընթանալու վճռականությունը, ինչպես Սուրբ Գիրքն է պատվիրում՝ «բոլոր բարի գործերում պտղաբեր լինելու և Աստծու գիտությամբ աճելու համար» (Կող. Ա 9-10)», - ընդգծեց Հայոց Հայրապետը:

Ընդունելության ընթացքում իր ուրախությունն Ժնև այցի և հայ համայնքի հետ հանդիպման առիթով հայտնեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Վերջինս իր շնորհավորանքները բերեց շվեյցարահայ համայնքին` անդրադառնալով նաև Հայոց Եկեղեցու հայապահպան կարևոր առաքելությանը:

ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հերթին համայնքին փոխանցեց ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի շնորհավորական ուղերձը եկեղեցու հիսնամյակի առիթով:

Վերջում տեղի ունեցավ աջահամբույրի արարողությունը, որի ժամանակ ներկաները հնարավորություն ունեցան անձամբ մոտենալու Հայոց Հայրապետին և ստանալու նրա օրհնությունն ու հայրական հորդորները:

Երկօրյա այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպումներ ու քննարկումներ ունեցավ թեմի թեմական և ծխական մարմինների պատասխանատուների և անդամների հետ և իր թելադրությունները կատարեց թեմական և համայնքային կյանքի առավել զորացման և արդյունավորման համար:

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США