ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Շրջանառության մեջ է դրվել... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայ սակրավորները հետևողական կերպով սանրում են տարածքի յուրաք... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ամուլսարի բարդ թնջուկը՝ ծանր խումհար հեղափոխական էյֆորիայից... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վաճառված մեքենա, փոխառություններ, դրամական միջոցներ եկամուտներ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մենք շոուբիզնես չենք, այստեղ չի կարելի կիսատաղանդ լինել. Եվգ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 22.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Բրյուսելում Արայիկ Հարությունյանին դիմավորել են «Արայիկ, հեռացիր» վանկարկումներով Կալիֆոռնիայի դատարանն աջակցել է Թրամփին հարկային հայտարարագրի հետ կապված իրավիճակում Հայաստանում անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը պարտադիր են, հայերենը՝ ոչ. ուսանողները՝ վիճահարույց օրենքի մասին Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զորամաս Փաշինյանը ժամանել է Հռոմի Կիջի պալատ՝ հանդիպելու Իտալիայի նախարարների խորհրդի նախագահի հետ Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին 2004 թվականի այս օրը պայթեցվեց կամ հրկիզվեց իմ ավտոմեքենան. Նիկոլ Փաշինյան (ֆոտո) Նոյեմբերի 24-ին նախատեսված Գորան Բրեգովիչի համերգը տեղի չի ունենա «Իմ բիզնեսը, Իմ բանկը». համագործակցության նոր ձևաչափ Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին Կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի Վարչապետի ֆեյքերի ֆաբրիկային դատի եմ տալիս ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Շրջանառության մեջ է դրվել հայկական դրամը

Մահացել է Ապրիլյան պատերազմում զոհված հետախույզ Նվերի հայրը՝ ազատամարտիկ Սարո Սիմոնյանը (ֆոտո)

NEWS.am–ի տեղեկություններով այսօր՝ հոկտեմբերի 14–ին Արցախի Հադրութի շրջանի Թաղասեր գյուղում 52 տարեկանում սրտի կաթվածից մահացել է Ապրիլյան պատերազմում զոհված հետախույզ Նվեր Սիմոնյանի հայրը՝ Սարո Սիմոնյանը։ Սարո Սիմոնյանն Արցախյան ազատամարտի մասնակից էր, երկրորդ խմբի հաշմանդամ, պատերազմի ընթացքում կորցրել էր մեկ աչքը: Սիմոնյանների բազմանդամ ընտանիքը երկար տարիներ բնակվում էր անմխիթար տանը, ընդամենը օրեր առաջ էր բարերարների միջոցներով հիմնովին վերանորոգված տունը հանձնվել ընտանիքին։

Հիշեցնենք, որ հետախույզ Նվեր Սիմոնյանը զոհվել է ապրիլի 4-ին` մարտական գործողությունների ժամանակ։ Նվերի հրամանատարը պատմել է, որ հատուկ նշանակության վաշտի զինծառայողներ Նվեր Սիմոնյանը, Ղարիբ Սահակյանն ու Ազնավուր Բալայանը զոհվել են առավոտյան հակառակորդի տանկից կրակված արկի հարվածից՝ երեք օր կռիվ տալուց եւ կարեւոր նշանակության հենակետը պահպանելուց հետո: Նվեր Սիմոնյանը հոգին ավանդել է եղբոր գրկում. երկու տանկ խփելուց հետո Նվերը պահանջել է, որ եղբայրը հետ քաշվի, քիչ անց Ազատը լսել է եղբոր` օգնություն կանչող ձայնը. «Ազատս մոտեցել է եղբորը, մտածել է` վիրավոր է, չի պատկերացրել, որ եղբայրը հենց իր ձեռքերի մեջ է մահանալու…»,– NEWS.am–ի հետ զրույցում ասել է Նվերի մայրը՝ տիկին Սուսաննան։

ԼՂՀ Նախագահի հրամանագրով`  Նվեր Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Ծառայություն» մեդալով:

Նվեր Սիմոնյան. եղբոր գրկում մահացած զինվորը (ֆոտո)

Լուսանկարը՝ Armenianow.com–ի

website by Sargssyan