Օֆելի Քոչարյան. Հեղափոխական տոնածառը (Շաբաթօրյա ընթերցումներ... ՄՇԱԿՈՒՅԹ
Սահ­մա­նա­փա­կու­մը՝ առայժմ Ռու­սաս­տա­նի մի նահանգում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Սա­հա­կյանց» ստու­դի­ա­յի պատ­մու­թյու­նը «վար­կա­բե­կիչ ապ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նում բաց­վել է... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ Սե­նա­տի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 14.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Վանաձորում ВАЗ-2107 եւ Opel մակնիշի ավտոմեքենաները բախվել են միմյանց. կա տուժած Օֆելի Քոչարյան. Հեղափոխական տոնածառը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով «Սասուն, դու նամուս չունե՞ս, Մանվելն էնտեղ մեռնում ա». Վոլոդիա Հովհաննիսյան (տեսանյութ) Սահ­մա­նա­փա­կու­մը՝ առայժմ Ռու­սաս­տա­նի մի նահանգում Ուշի համայնքի ղեկավարի գործն արդեն դատարանում է «Սա­հա­կյանց» ստու­դի­ա­յի պատ­մու­թյու­նը «վար­կա­բե­կիչ ապա­ցույց­ներ» հայ­թայ­թե­լու պատ­մու­թյուն­նե­րի շար­քից է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նում բաց­վել է առա­ջին բա­ցօ­թյա սա­հա­դաշ­տը Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ Հարևանները տունը շրջափակել էին ու ոստիկանություն ահազանգել. Այնթապում գողին բռնել են դեպքի վայրում ԱՄՆ Սե­նա­տի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նա­ձևի ըն­դու­նու­մը ճա­նա­պարհ է բա­ցում

Ստամբուլյան կոնվենցիան շուտով նորից կքննարկվի

Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ գործընթացները նոր փուլ են թևակոխում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, չնայած իշխանությունները հայտարարել են, որ ԱԺ այս նստաշրջանում հարցը չի քննարկվի, սակայն այս ուղղությամբ գործընթացների դադար անցած ամիսների ընթացքում չի եղել։ 

Տեղեկությունների համաձայն, հարցն այս ամիսների ընթացքում եղել է արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում, և դրա հետ կապված մի քանի լուրջ քննարկումներ են տեղի ունեցել՝ փակ ձևաչափով, որին մասնակցել են ՀԿ սեկտորի իշխանական «կորպուսի» ներկայացուցիչները, և ռազմավարական մի քանի դրույթներ են քննարկվել։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, արդեն դեկտեմբերին հարցը նախատեսվում է քննարկել նաև «Իմ քայլ ը» խմբակցության ներսում՝ որպես օրենսդրական նախաձեռնություն. կա տեղեկություն, որ նախագծի հարակից զեկուցողին առաջիկայում կգործուղեն Ստրասբուրգ՝ հարցի հետ կապված որոշակի մանրամասներ տեղում ճշտելու և խորհրդարանում հնարավորինս պատրաստված ներկայանալու համար։ 

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Ստամբուլ յան կոնվենցիան հնարավոր է խորհրդարանում քննարկման դրվի արդեն 2020-ի հունվար-փետրվարին, նախ՝ հանձնաժողովներում, ապա, արագացված կարգով, նաև ԱԺ լիագումար նիստում։ 

Հավելենք, որ ինչքան էլ իշխանական խմբակցությունում փորձում են այնպիսի պատկեր ստեղծել, թե այդ հարցի վերաբերյալ իրենք միասնական են, և ոչ մի տարաձայնություն չկա, սակայն, ՔՊ աղբյուրը թերթին փոխանցել է, որ Փաշինյանի թիմի ներսում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ կապված կան շատ լուրջ տարաձայնություններ, որոնք առաջիկայում, ամենայն հավանականությամբ, հայտնի կդառնան ողջ հանրությանը։

website by Sargssyan