Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Քաղ­տեխ­նո­լոգ. «Օրենք­նե­րը սկսել են սպա­սար­կել նոր՝ անձ­նիշ­խան հա­մա­կար­գի շա­հե­րը»

ПОЛИТИКА

Եթե կառավարման համակարգի փիլիսոփայությունը չի փոխվում, ապա կրկնվում են երևույթներ, որոնք բնորոշ էին նույն՝ չփոխված համակարգին: 

Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, որը, ինչպես քաղաքացու օրվա, գորգերի լվացման, այնպես էլ այսօրվա մի շարք ծախսերից բխող խնդիրները միմյանցից առանձին չի դիտարկում: 

«Այդ ծախսերի, նույն պաստառների համար նախատեսված գումարների մասով խնդիրներ են առաջանում, որոնց գլխավոր պատճառի մասին ես առաջին անգամ չէ, որ նշում եմ: 

Խնդիրն այն է, որ կառավարման այն համակարգը, որը կար և գործում էր մինչև անցած տարվա ապրիլ-մայիսյան իրադարձությունները, չփոխվեց: 

Այդ համակարգի տրամաբանությունն ու փիլիսոփայությունը չփոխվեց, ինչի հետևանքով մենք այսօր արդեն ականատես ենք լինում այդ փիլիսոփայության դրսևորման նոր օրինակների: 

Նույն կառավարման համակարգի փիլիսոփայության տրամաբանության մեջ է այն, որ իշխող ուժը ծախսեր է անում՝ նպատակահարմար չգտնելով հստակ բացատրություններ տալ: Մենք ականատես ենք լինում չփոխված համակարգի փիլիսոփայությունից բխող հերթական բացասական երևույթին: 

Եվ միայն իշխանափոխությունից հետո է հնարավոր տալ այն պատասխանը, թե այդ ծախսերն արդա՞ր էին, թե՞ ոչ, թափանցի՞կ էին, կոռոպցիոն ռիսկեր կայի՞ն, թե՞ ոչ: Միգուցե օրենքներին համապատասխանում են, չնայած օրենքները նախկինում էլ չէին խախտվում: 

Դրանք պարզապես գրված էին այնպես, որ սպասարկեին քրեաօլիգարխիկ համակարգի շահերը: 

Բայց ստացվում է՝ հիմա նույն օրենքները սկսել են սպասարկել այս նոր՝ անձնիշխան համակարգի շահերը»,«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ նշված համակարգի փիլիսոփայությունը մերժում է նաև արդարի ու ոչ արդարի վերաբերյալ հարցադրումները, ուստի հասարակությունը նման հարցադրումների պատասխանը չի կարող գտնել:

Ա. Բադալյանի խոսքով, իշխող ուժը չի կարողանում կատարել խոստումները. 

«Եվ երբ չկա եկամուտ, նոր աշխատատեղեր, նոր գործարաններ, նման ծախսերը խիստ ակնառու են դառնում: Եթե մի շարք խոստումներ կատարվեին, միգուցե մարդկանց մոտ այդ ծախսերի նկատմամբ խիստ դժգոհություն չառաջանար: 

Բայց քանի որ մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը չի բարելավվել, այդ դժգոհություններն անխուսափելի են»,-ասաց մեր զրուցակիցը՝ խոսելով նաև նման ծախսերն արդարացնողների մասին:

«Նախկինում էլ կարող էինք նմանատիպ պատասխաններ լսել: 

Հարցն այսօր պարզապես այն է, որ նախկիններին այսօր փոխարինել են «Իմ քայլի» շատ գործիչներ: Նման արդարացումները նշված համակարգի կառավարման փիլիսոփայության հետևանքն են: 

Հիմա ուղղակի անուններն են փոխվել: 

Ուրիշ ոչինչ չի փոխվել՝ ընդամենը տեղափոխություն է եղել: 

Մարդիկ, որոնք նախկինում խիստ կքննադատեին նման երևույթները, այսօր աջակցում են, արդարացնում, ինչն իր մի քանի պատճառներն ունի: 

Համաշխարհային պատմությունից բազմաթիվ օրինակներ կարող ենք բերել, երբ ընդդիմությունը խիստ քննադատում է իշխանությանն այս կամ այն հարցի համար, բայց, գալով իշխանության, սկսում է նույն հարցի առումով ամբողջովին նույն քաղաքականությունն իրականացնել: 

Մեր դեպքում նկարագրվածը վկայում է այն մասին, որ անցած տարի տեղի ունեցածը արժեքային համակարգի փոփոխություն չէր: Մեզ մոտ քրեաօլիգարխիան հեռացավ, փոխարենը անձնիշխանություն ստեղծվեց: 

Այնպես չէ, որ վատը գնաց, լավը եկավ, կամ ոչ ժողովրդավարական համակարգը գնաց, ժողովրդավարականը եկավ: Մարդկանց փոփոխություն տեղի ունեցավ ընդամենը»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ այնպես չէ, որ դրական փոփոխություններ չեն եղել, բայց նշված կառավարման համակարգի փիլիսոփայությունն այնքան ուժեղ է, որ թույլ չի տալիս հստակ հայեցակարգեր մշակել: 

«Այդ խնդիրն ակնառու է հատկապես այն դեպքում, երբ կառավարող ուժի կողմնակիցները չունեն որևիցե գաղափարախոսություն, պատկերացումներ, արժեհամակարգ ու շատ արագ սկսում են ընկղմվել այդ համակարգի մեջ՝ ընդունելով այդ համակարգի փիլիսոփայությունն ու շարժվելով դրանից բխող ուղղություններով: 

Մենք հիմա այդ երևույթն ենք տեսնում: 

Նախկինում էլ ժամանակի ընթացքում ստեղծվեց մի համակարգ, որն ընթացքում առաջացրեց ապատիա, մեծ բաժանում եղավ հասարակության ու քաղաքական վերնախավի միջև, ինչը հանգեցրեց անցած տարվա իրադարձություններին: Սա միանգամից չեղավ, այլ քայլ առ քայլ: 

Այդ երևույթը աստիճանաբար սկսվեց 1990-91թթ.-ից, շարունակվեց նաև1998-99թ.-ին: Հիմա վերադարձել ենք նույն իրավիճակին, ինչ տեղի ունեցավ նշված ժամանակահատվածներում, ինչպես նաև 2008թ.-ից հետո: 

Հիմա նույնը չորրորդ անգամ է կրկնվում: Անգամ ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելուց հետո կրկին գնում ենք նույն ճանապարհով, որով գնացել էինք նախկին 30 տարիների ընթացքում, երեք տարբեր նախագահների օրոք:

 Սա նշանակում է, որ բոլոր այն երևույթները, որոնք հասարակությունը տեսել է այն տարիներին, կրկնվելու են՝ ուժեղ կամ թույլ ձևով: Այդ իրավիճակը նախկինում հանգեցնում էր նրան, որ ապագա չտեսնելով՝ հասարակությունն արտագաղթում էր: 

Ի դեպ՝ այս տարի աննախադեպ թվով քաղաքացիներ են մասնակցում «Գրին քարտի» խաղարկությանը. թեպետ իշխանությունը արտագաղթի վերաբերյալ որևէ տվյալ չի ասում, բայց սա նշանակում է, որ հասարակության մոտ կրկին ապագայի նկատմամբ ունեցած պատկերացումը հստակ չէ:  

Մեծ հաշվով, սկսում են տեղի ունենալ նույն երևույթները, որոնք ակնառու էին նախորդ ղեկավարների կառավարման հատկապես սկզբնական շրջաններում: 

Այդ մթնոլորտը աստիճանաբար հանգեցնում էր հասարակության մոտ բացասական վերաբերմունքի ձևավորմանը: Հիմա հասարակության մի մասը տեսնում է, որ այս իշխանությունն այդպես էլ զարգացման վեկտոր չունի, հստակ չէ՝ Հայաստանը 5-10 տարի հետո ինչպիսի՞ պետություն է լինելու: 

Բացի այդ, բարեփոխումների ոչ մի հայեցակարգ չկա, տնտեսության զարգացման հայեցակարգ ևս չկա: Այս երևույթները մարդկանց մի մասին մղում են արտագաղթի, ինչը նախորդ 30 տարիներին հասցրել է իր բացասական ազդեցությունն ունենալ»,-նշեց քաղտեխնոլոգը:

Քաղտեխնոլոգն անդրադարձավ նաև այսօր առկա որոշակի մթնոլորտին, որը փորձ է արվում ձևավորել Արցախյան պատերազմի, պատերազմի մասնակիցների ու արժեքային համակարգի շուրջ. 

«Տարբեր խմբեր տարբեր պատճառներով են ապահերոսացնում Արցախյան պատերազմի ղեկավարներին: Մի խումբը, այսպես ասած, արևմտյան, ամերիկյան գլոբալիստական թևն է, որի համար Արցախյան պատերազմը կարևորություն չի ներկայացնում: Այդ խմբի համար կարևոր է այն, որ Հայաստանը Հոլանդիայի նման երկիր լինի: 

Խոսքն արժեհամակարգային փոփոխություն տեսնելու ցանկությանն է վերաբերում: Մի ուրիշ խումբ ապահերոսացնում է, որ դուր գա իր ղեկավարին, որովհետև ղեկավարը կտրուկ արտահայտություններ է արել Արցախի որոշ ղեկավարների հանդեպ: 

Այդ խումբն անընդհատ ուզում է դուր գալ ղեկավարին, քննադատում են՝ հույս ունենալով, որ իրենց ղեկավարը կգնահատի իրենց «արժանիքները», ինչի շնորհիվ կարիերայի առաջընթաց կունենան: 

Մի խումբ էլ կա, որի նպատակն այլ է. երբ քննադատում ես հերոսների մի խմբի, բնականաբար, ուրիշ հերոսների պետք է բարձրացնես: Սա էլ միտումնավոր է կատարվում, որ հերոսների հարթակը մաքրվի, դատարկվի, որ այնտեղ նոր հերոսներ դնեն: 

Ըստ այդ խմբի, այդ նոր հերոսները կարող են լինել նրանք, որոնք, ինչպես իրենք են ասում, հեղափոխություն են իրականացրել: Այսինքն, որպեսզի հեղափոխության ղեկավարներին պատվանդան բարձրացնեն, այդ պատվանդանից դուրս պետք է նետեն մյուսներին»:

Արմեն Բադալյանը շեշտեց, որ ատելության խոսքը չնայած բնորոշ էր հեղափոխությանը, բայց որոշ ժամանակ հետո այն սկսվեց օգտագործվել երկու նպատակով. «Կողմնակիցներին շուրջը պահելու երկու եղանակ կա: 

Առաջին՝ ցույց ես տալիս երկրի զարգացման վեկտորը, և նրանք, միանալով քեզ, գնում են քո ուղենշած ճանապարհով: 

Երկրորդ՝ եթե ճանապարհ չունես, չես պատկերացնում՝ ուր պետք է գնալ, բայց ուզում ես քո կողմնակիցներին պահել, քարոզում ես ատելություն, թշնամիներ ես ստեղծում ու այդ զանգվածին պահում շուրջդ: 

Այս պահին մենք երկրորդ տարբերակին ենք ականատես լինում: Իշխանությունը չունի զարգացման վեկտոր, բայց ունի կողմնակիցներին իր շուրջը պահելու խնդիր: 

Եվ այս ճանապարհին թշնամիներ են գտնում, շաբաթը մեկ նոր թշնամի կարող է լինել. մի օր՝ ՍԴ նախագահը, մի օր՝ երկրորդ նախագահը, մի օր՝ Արցախի իշխանությունը, դավադիր ուժերը, սև շապիկավորները: 

Կարևոր չէ՝ ով կլինի, բայց անընդհատ ընտրվում են թիրախներ, նույն կողմնակիցների ատելությունն ուղղում նրանց ուղղությամբ, որ կողմնակիցները հեռու չգնան»: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»