«Շատ դեպքերում պետական կառույցները գործում են իրարից անկախ և... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սննդամթերքի շուկայում կրկին գնաճ կա. պարենային որոշ ապրանքնե... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ոսկու գինը բարձրացել է, առևտուրը՝ կիսով չափ պակասել. ի՞նչ խն... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Համավարակով պայմանավորված՝ առաջարկվում է երկարաձգել աղետի գո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին անգամ ֆուտբոլային մր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 13.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Վաղը` հուլիսի 13-ին ժամը 11:00-ին ավտոերթ Խոր Վիրապ-Երևան․ Նարեկ Մալյան/տեսանյութ/ Այսօր կիրականացվի 2 չվերթ դեպի Հայաստան՝ Ղազախստանից ու Բելառուսից Հուլիսի 1-ից սպանդանոցային մորթը հավաստող փաստաթուղթը պարտադիր է տնտեսվարողի համար Լուկաս Սելարայանի գեղեցիկ գոլը ՄԼՍ-ում (տեսանյութ) Կորոնավիրուսի «վարակիչության աստիճանը» բարձրացել է Եթե արտակարգ դրությունը շարունակվի հանրային սննդի ոլորտում գործազրկությունը կհասնի 40 տոկոսի. Աշոտ Բարսեղյան Սկսվել է Վարդավառին նախորդող պահքի շաբաթը Ամերիկյան ինքնաթիռը փախուստի է դիմել ռուսական կորածնիչների կողմից նկատվելուց հետո Լուսինե Թովմասյանը ցույց է տվել դստեր հետ էքստրեմալ հանգիստը Նոր մանրամասներ Երևանում կեղծ ռումբի տեղադրման ահազանգի մասին․ Ոստիկանություն է հրավիրվել Մանվել Գրիգորյանի փաստաբանը Նորաթուխ սփյուռքահայությունը «Նիկոլ-արևին» հեռվից է նայում, գիտեն՝ կայրի, եթե շատ մոտենան. Գագիկ Համբարյան Դուրս եկեք Ձեր առանձնասենյակից և շրջեք մարզերում․ Աշնանացանի ժամանակն է․ պատգամավորը՝ նախարարին Երևան-Մեծամոր ճանապարհին փրկարարները անձրևաջրերի արգելափակումից դուրս են բերել մոտ 20 ավտոմեքենա Քանի՞ սպանդանոց կա Հայաստանում այս պահին «Սույն երիտասարդը և իր քայլիստ գործընկերների 90 տոկոսն ուղղակի դիլետանտներ են․ Գագիկ Համբարյան Երեկոյան ժամերին սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ուժեղ քամիներ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները կո՞ղմ են արտակարգ դրության երկարաձգմանը. հարցում Արամ Վարդանյանը տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ Կարիք չկա մարդկանց սադիստաբար պարտադրել փակել քիթն ու բերանը տնեցիների շրջապատում․«Իմ քայլի» նախկին պատգամավոր Ոստիկաններն օրենք են խախտում՝ դիմակ չկրելով

«Մի քա­նի ան­գամ ընդգ­ծե­լով «խորհր­դատ­վա­կան կար­ծիք» եզ­րույ­թը՝ դրա­նից իրա­վի­ճա­կը չի փոխ­վում»

ՄԻԵԴ Մեծ պալատում ձևավորվել է 17 դատավորներից բաղկացած հանձնաժողով՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ին խորհրդատվական կարծիք տալու համար։ Սահմանադրական իրավունքի մասնագետ Արամ Վարդևանյանը նախ ընդգծում է.

«Սույն գործով ՄԻԵԴ նախագահն արձանագրել է, որ այն ունի հրատապության բնույթ: 

Այն սեղմ ժամկետների շրջանակներում քննվող գործ է Եվրոպական դատարանի բարձրագույն պալատում: ՍԴ-ում երկու կողմ կա, ԱԺ-ն՝ որպես պատասխանող, և Ռոբերտ Քոչարյանը՝ որպես դիմող կողմ: 

Երկու կողմերն էլ ունեն հնարավորություն իրենց դիրքորոշումը ներկայացնել մինչև նոյեմբերի 19-ը»,-ասաց նա՝ հավելելով, որ կառավարությունը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կամ այլ մասնակիցներ, որոնք ցանկություն կհայտնեն իրենց դիրքորոշումը հայտնել, նրանց դեպքում վերջնաժամկետը դեկտեմբերի 4-ն է:

ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հարցազրույցից պարզ դարձավ, որ կառավարությունը դիրքորոշում հայտնելու ցանկություն ունի, բայց մի հանգամանքի մասին եմ ուզում նշել: 

Նա մի քանի անգամ ընդգծեց, որ սա, ի վերջո, խորհրդատվական բնույթի կարծիք է: Իհարկե, խորհրդատվական բնույթի է, բայց հարց է առաջանում` քանի՞ երկիր կա, որ եվրոպական դատարանի բարձրագույն պալատի խորհրդատվական կարծիքը կարող է դիտարկել սոսկ որպես խորհրդատվական կարծիք: 

Չեմ կարծում, որ այդպիսի փորձ կա. եվրոպական դատարանի բարձր պալատի կարծիքը, որը, անշուշտ, խորհրդատվական է, վերաբերում է իրավունքի խախտմանը կամ բացակայությանը, համապատասխանությանը կամ անհամապատասխանությանը կոնվենցիային: 

Իսկ թե մեր Սահմանադրության տեսանկյունից ի՞նչ իրավիճակ է ենթադրում այն, պատասխանը պարզ է. կոնվենցիոնալ իրավունքներն ամրագրված են մեր Սահմանադրության մեջ, հետևաբար, կոնվենցիոնալ երաշխիքները նաև սահմանադրական երաշխիքներ են»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Վարդևանյանը:

 Նա շեշտեց, որ 2015թ. Սահմանադրությամբ ընդգծվել է հետևյալը. 

«Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում ՀՀ վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան: Սա նշանակում է, որ երբ հայաստանյան պրակտիկան իրավունք է մեկնաբանում, ապա հաշվի 1 առնում Եվրոպական դատարանի պրակտիկան: Հետևաբար, այս պարագայում մի քանի անգամ ընդգծելով խորհրդատվական կարծիք եզրույթը՝ դրանից իրավիճակը չի փոխվում»: Ա. Վարդևանյանը հավելեց. 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

website by Sargssyan