Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ալա­վեր­դի» ԲԿ-ի տնօ­րե­նի ընտ­րու­թյան «թնջու­կը» դեռ լու­ծում չի ստա­նում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս «Փաստ» օրաթերթը գրել էր, որ հոկտեմբերի 8-ին Լոռու մարզպետարանում տեղի է ունեցել «Ալավերդի» բժշկական կենտրոնի տնօրենի ընտրության մրցույթը, որին մասնակցելու հայտ էին ներկայացրել գործող տնօրեն Ստեփան Մոսինյանը, Ստեփանավանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ և Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբույժ Գևորգ Ազարյանը, Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայի քիթ, կոկորդ, ականջաբան Անուշ Իսպիրյանը և «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն Հովիկ Ավետիսյանը: Ըստ տարբեր լուրերի՝ մրցույթում հաղթել էր վիրաբույժ Գևորգ Ազարյանը, որը մոտ տասը տարի ԲԿում զբաղվել է վիրաբուժությամբ: 

Մեր տեղեկություններով, սակայն, մրցույթում հաղթող չի գրանցվել: Գևորգ Ազարյանը երկու փուլում հաղթել է, երրորդում՝ ոչ, ինչի վերաբերյալ կա հանձնաժողովի եզրակացությունը: Առաջիկայում անցկացվելու է ԲԿ-ի տնօրենի ընտրության նոր մրցույթ:

Խնդիրն ավելի խորքային հասկանալու համար զրուցեցինք «Ալավերդի» բժշկական կենտրոնի մի քանի աշխատակիցների հետ: 

Բժշկական կենտրոնի 41 տարվա աշխատանքային ստաժ ունեցող բժշկուհին, ով չցանկացավ իր անունը հրապարակային դարձնել, նշում է՝ ներկայիս տնօրենը հիմնովին տիրապետում է իր գործին, կարողացել է մեծ օգուտ տալ բժշկական կենտրոնին: 

«Իմ կարծիքով՝ մեր այժմյան տնօրենը հիվանդանոցը լավ է ղեկավարում, ամեն ինչ իր տեղում է: Նա լավ ադմինիստրատոր է, վերջին տասնամյակում հիվանդանոցը շատ հաջողությունների է հասել: Զարմացել եմ, որ մրցույթում նա չհաղթեց: 

Մեր բժշկական կենտրոնն այսօր հանրապետությունում լավագույններից է, համապատասխանում է բոլոր նորմերին: Գործող տնօրենի հնգամյա ծրագիրն էլ ավելի մեծ առաջընթաց կապահովի բժշկական կենտրոնի համար»,-ասում է մեր զրուցակիցը: 

Ինչ վերաբերում է Գևորգ Ազարյանին, բժշկուհին նշում է՝ բաժանմունքը, որտեղ նա է աշխատում, գրեթե չի առնչվում վիրաբուժական բաժանմունքի հետ: «Եթե մարդու հետ մեկ ամբողջական օր չես աշխատել, դժվար է նրա մասին կարծիք հայտնելը: 

Իհարկե, մենք չէ, որ պետք է որոշենք, թե ով պետք է տնօրեն լինի: 

Դրա համար մարզպետ, առողջապահության նախարարություն, ի վերջո՝ մրցույթ և հանձնաժողով կա, բայց մարդը ղեկավար աշխատելու համար որոշակի փորձ պետք է ունենա: 

Ղեկավար աշխատելը շատ դժվար է: Ինքս 7 տարի տնօրեն եմ աշխատել և կարող եմ վստահաբար ասել՝ պատասխանատու գործ է: 

Կարո՞ղ է վիրաբույժը լավ տնօրեն լինել: Այդ հարցին հստակ պատասխանել չեմ կարող: Նա որևէ տեղ որպես կազմակերպիչ չի աշխատել»,«Փաստի» հետ զրույցում նշում է բժշկական կենտրոնի ստաժավոր բժշկուհին:

Անդրադառնում ենք նաև տեղեկություններին, որ մարզպետը ցանկանում է տնօրենի պաշտոնում նշանակել առողջապահության նախարարի մտերիմին: 

«Իմ կարծիքով՝ մի երրորդ անձնավորության նշանակումը տնօրենի պաշտոնում ընդհանրապես որևէ չափորոշիչում չի տեղավորվում: 

Նա որևէ բանից տեղյակ չի, մեր կոլեկտիվից չի: Եթե իրոք մարզպետը ուզում է նրան նշանակել տնօրենի պաշտոնում, դա խելքին մոտ չէ, աբսուրդ է»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

Ընկերության փականագործ Գևորգ Արշակյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ հիվանդանոցում ստեղծված ներկայիս վիճակը որևէ մեկին դուր չի գալիս: «Մեր տնօրենը դրական, կայուն մարդ է: Չեմ հասկանում, թե որն էր տնօրենի պաշտոնի համար մրցույթ անցկացնելու գերնպատակը, խնդիրը: 

Ներկայիս տնօրենը նորմալ աշխատում է, լավ անձնակազմ ունի, հիվանդանոցն էլ՝ բարվոք պայմաններ: Ինքն իր աշխատանքով ապացուցել է, որ կարողանում է այս հիմնարկը ղեկավարել, լավ մթնոլորտ ստեղծել, զարգացում ապահովել: 

Ներկայիս տնօրենին նոր մարդ փոխարինել չի կարող»,ասում է Արշակյանը:

 

Նա ընդգծում է, որ, աշխատելով այս բժշկական կենտրոնում, հեղափոխության ակտիվ մասնակից է եղել: «Հույս ունեի, որ ամեն ինչ գնալու է դեպի ավելի լավը, ոչ թե գնալու ենք ավելի խորտակման: Ալավերդու բոլոր հիմնարկ-ձեռնարկությունների վրա այսօր մեծ խաչ է քաշված, դա ես չէ, որ պետք է ասեմ: 

Միակ հիմնարկությունն է մնացել, որտեղ ամեն ինչ լավ է, հիմա էլ դրա աշխատանքն են ուզում այս կերպ խաթարել, ինչն անձամբ ես թույլ չեմ տալու»,-հավելում է մեր զրուցակիցը:

Բժշկական կենտրոնի ավագ բուժքույր Սուսան Ուլիխանյանը ևս փաստում է՝ ամբողջ կոլեկտիվը վստահ է, որ ներկայիս տնօրենին այլ մարդ չի կարող փոխարինել, և նրանք չեն էլ մտածում այդ ուղղությամբ: 

«Միայն տեսնեիք, թե հիվանդանոցը ինչ վիճակից ուր է հասել: Հիմա ուղղակի սարսափում եմ, որ կարող է նոր մարդ գալ, և կանգնենք կոտրած տաշտակի առջև: Չեմ ճանաչում մրցույթին մասնակցած կին թեկնածուին: 

Գիտեմ, որ քիթ-կոկորդի մասնագետ է, կաբինետային աշխատող: Մյուս թեկնածուն՝ վիրաբույժը, 10 տարի աշխատել է մեր կոլեկտիվում: 

Լավ վիրաբույժ է, բայց չեմ կարծում, որ կարող է լավ տնօրեն ու կառավարիչ լինել հիվանդանոցի համար: 

Մարզպետը պետք է ազնիվ ու անկեղծ գտնվի մեր հանդեպ և իր որոշումներում: Բոլորս կանգնած ենք մեր բժշկի կողքին, ուրիշ թեկնածու մեր հիմնարկում չենք տեսնում»,-ընդգծում է բժշկական կենտրոնի ավագ բուժքույրը:

Ի դեպ, մեզ չհաջողվեց խնդրի հետ կապված զրուցել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ: Նա չպատասխանեց մեր զանգերին, իսկ մարզպետարանի աշխատակազմից առաջարկեցին հետաքրքրող հարցերն ուղարկել էլեկտրոնային փոստով:

«Փաստը» «Ալավերդի» բժշկական կենտրոնի տնօրենի ընտրության խնդիրը կշարունակի պահել ուշադրության կենտրոնում: Պատրաստ ենք հրապարակել թե՛ մարզպետարանի, թե՛ մրցույթին մասնակցած բոլոր թեկնածուների տեսակետները:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց