Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Եթե պաշ­տո­նյան ունե­նա մե­ղադ­րյա­լի կամ կաս­կա­ծյա­լի կար­գա­վի­ճակ, և նրա լի­ա­զո­րու­թյուն­նե­րը կա­սեց­վեն, մի­և­նույն է՝ նա աշ­խա­տա­վարձ կստա­նա. նոր նա­խա­գիծ.

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթն իր ընթերցողներին պարբերաբար ներկայացնում է պետական գերատեսչությունների ներկայացրած նախագծերը՝ տարբեր օրենքներում այս կամ այն լրացումները, փոփոխությունները կատարելու վերաբերյալ: 

Կարևոր է, որ հասարակությունը տեղյակ լինի այդ փոփոխություններից. չէ՞ որ դրանք մինչև օրենք դառնալը դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու: 

Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ քրեական դատավարության և աշխատանքային օրենսգրքերում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: 

Մասնավորապես՝ առաջարկվում է քրեական դատավարության 1998 թվականի օրենսգրքի 152-րդ հոդվածը շարադրել այլ խմբագրությամբ: 

Դրա համաձայն՝ դատախազը, քննիչն իրավունք ունեն կասեցնել (ժամանակավորապես դադարեցնել) կասկածյալի կամ մեղադրյալի լիազորությունները, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ: 

Բացի սա, նախագծում հստակ նշվում է, թե որ մարմնին պետք է ուղարկվի այդ որոշումը և ինչ քայլեր պետք է հաջորդեն դրան՝ ըստ հերթականության: 

Ներկայումս քրեական դատավարության օրենսգիրքը հնարավոր է համարում միայն հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը դադարեցնելը՝ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում։ 

Արդարադատության նախարարությունը նշում է՝ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը կիրառելի է առհասարակ պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ՝ առանց տարանջատում դնելու՝ անձը ներգրավվա՞ծ է հանրային ծառայության մեջ, թե ոչ։ 

Այսինքն՝ գործնականում անհրաժեշտություն է առաջանում ժամանակավոր դադարեցնել ինչպես հանրային ծառայության մեջ գտնվող, այնպես էլ հանրային ծառայության մեջ չգտնվող, բայց պաշտոններ զբաղեցնող անձանց, օրինակ՝ իրավաբանական անձի ղեկավար-կարգադրիչի, ֆինանսատնտեսական գործառույթներ իրականացնող անձանց և այլոց պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նրանք կխոչընդոտեն մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվեն հանցավոր գործունեությամբ։

Բացի քրեական դատավարության օրենսգրքից, միևնույն ժամանակ առաջարկվում է 2004 թվականի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 107.1 հոդվածում կատարել լրացում, որը վերաբերում է ինչպես աշխատողի լիազորությունների կասեցման որոշման մի շարք նրբություններին, այլև աշխատողի, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, աշխատավարձի չափին, պաշտոնին և այլն:

Մանրամասնենք. օրինակ՝ հանրային ծառայողն ունի մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ, բայց լիազորությունների կասեցման պահից մինչև կասեցման վերաբերյալ որոշման վերացումը նրա աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը պահպանվում են, չի պահպանվում միայն նրա ամենամյա արձակուրդի իրավունքը:

Ներկայումս, ըստ նախարարության, անհրաժեշտություն է առաջացել պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման դեպքում սահմանել կասկածյալի կամ մեղադրյալի աշխատավարձի պահպանման չափն ու կարգն այն դեպքերի համար, որոնք մեր օրենսդրությամբ նախատեսված չեն: 

Միջազգային փորձի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու դեպքերում նախատեսված է նրան վճարվող գումարի հստակ չափ, որն, ի դեպ, չի կարող սահմանված նվազագույն աշխատավարձի չափից պակաս լինել:

Նախագծով նախատեսվում է, որ կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման դեպքում աշխատավարձը վճարվում է մինչև երկու ամսվա համար, իսկ մնացած ժամանակահատվածի համար վճարումը կատարվում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։

Այսպիսով՝ նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը խոչընդոտելու կամ հանցավոր գործունեությամբ զբաղվելու ենթադրության դեպքում, ըստ նախագծի, կապահովվի կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման հնարավորությունը և կսահմանվի տվյալ դեպքի համար աշխատավարձի վճարման չափը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянПримечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские