Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Դատախազը 9.6 տարվա ազատազրկում է պահանջել ընտանիքի 7 անդամներին կորցրած Արմեն Կախյանի համար

МЕЖДУНАРОДНОЕ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 15–ին հրապարակվել է 2016թ. փետրվարին Լոռու մարզի Վահագնի գյուղում տեղի ունեցած` Նվեր Քոչինյանի աղմկահարույց սպանության գործով մեղադրական ճառը։

Մեղադրող դատախազը միջնորդել է սպանության, ապօրինի կերպով զենք–զինամթերք կրելու և սահմանն ապօրինի հատելու համար մեղավոր ճանաչել գործով ամբաստանյալ Արմեն Կախյանին և նրա նկատմամբ վերջնական պատիժ  նշանակել՝ ազատազրկում 9 տարի 6 ամիս ժամկետով։

Ինքը՝ Արմեն Կախյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Հիշեցնենք, որ սպանված Նվեր Քոչինյանը Արմեն Կախյանի մանկության ընկերն ու համագյուղացին է եղել։ Արմեն Կախյանն էլ հանրությանը հայտնի է իր ընտանիքի հետ կատարված ոսբերգական դեպքից։

Նրա ընտանիքի 7 անդամները, այդ թվում` Արմենի հայրն ու մանկահասակ երեխաները, սպանվել էին 2000-ին՝ վարձու մարդասպանի կողմից: Այս սպանությունը մինչ օրս բացահայտված չէ:

Համաձայն մեղադրական եզրակացության` Արմեն Կախյանն ապօրինի կերպով ձեռք բերած ատրճանակով 2016 թվականի փետրվարի 22-ին Լոռու մարզի Վահագնի գյուղում, ՌԴ-ում փայտանյութ վաճառելու շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով, կենցաղային հողի վրա վիճաբանել է համագյուղացի Նվեր Քոչինյանի հետ, որի ժամանակ կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ 1 անգամ կրակել է գլխին և սպանել նրան: Բացի այդ` նրան է մեղսագրվում 2016 թվականի փետրվարի 22-ից մինչև հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում չպարզված վայրով, առանց սահմանված փաստաթղթերի ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելը: Հիշեցնենք, որ Կախյանը հայտնաբերվել էր Վրաստանում այս տարվա հունիսի 25-ին, նրան ձերբակալել ու տեղափոխել էին Հայաստան:

Այս գործով հետաքրքրականը սպանության շարժառիթն է: NEWS.am–ի տեղեկություններով՝ Արմեն Կախյանը, մինչև սպանության դեպքը, զբաղվել է տարբեր բիզնեսներով, հիմնականում` Ռուսաստանի Դաշնությունից տարբեր տեսակի ապրանքների՝ ՀՀ ներմուծմամբ և դրանց վաճառքով:

Արմեն Կախյանն ու Նվեր Քոչինյանը եղել են մանկության ընկերներ, մինչև 2011 թվականի հունվարն ունեցել են ընկերական հարաբերություններ: Մանկության ընկերների հարաբերությունները սրվել են ՌԴ-ում՝ մի հարցի շուրջ ծագած վիճաբանությունից: Մեր տեղեկություններով՝ դեռևս 2010 թվականի վերջին Նվեր Քոչինյանը Արմեն Կախյանի առաջարկով մի քանի համագյուղացիների հետ մեկնել է ՌԴ՝ Կախյանին պատկանող փայտի մշակման արտադրամասում գործունեություն իրականացնելու և փայտի վաճառքով զբաղվելու: Կախյանի և Քոչինյանի հարաբերությունները սրվել են փայտանյութի վաճառքին վերաբերող հարցի շուրջ վիճաբանելու արդյունքում: Ուշագրավ է հատկապես 2011 թվականի հունվարի 7-ին` Կախյանի ծննդյան օրը, նրանց միջև ծագած վիճաբանությունը: Ականատեսների վկայությամբ՝ երբ նախկին ընկերները գինովցած են եղել, Քոչինյանը խմիչքի շշով հարվածել է Կախյանի գլխին, ինչից հետո Կախյանը ծեծի է ենթարկել նրան: Այդ դեպքից հետո կողմերն իրար հետ այլևս շփում չեն ունեցել:

Համաձայն քննության տվյալների` Արմեն Կախյանը վերջին անգամ ՌԴ է մեկնել 2016 թվականի փետրվարի 8-ին: Սակայն երբ իմացել է, որ որդին առողջական խնդիրներ ունի, վերադարձել է Վանաձոր: Փետրվարի 22-ին ընթրել է ընկերների հետ, երեք ընկերով մի շիշ օղի են խմել: Նույն օրը` ժամը 23.30-ի սահմաններում, մեկնել է հայրենի՝ Վահագնի գյուղը: Գյուղամիջյան ճանապարհին միմյանց են հանդիպել Նվեր Քոչինյանի ու Կախյանի մեքենաներն ու սկսել իրար վազանց կատարել: Նվեր Քոչինյանը Բեգոյից հետաքրքրվել է, թե ո՞ւմն է այդ մեքենան, սակայն Բեգոն, իմանալով նրանց թշնամական հարաբերությունների մասին, ասել է, թե իբր չգիտի: Տուն հասնելուն պես Բեգոն վիճաբանության ձայներ է լսել: Ըստ հիշյալ վկայի նախաքննական ցուցմունքի՝ Նվեր Քոչինյանը և Արմեն Կախյանը քաշքշել են միմյանց հագուստից, այնուհետև Արմեն Կախյանն ատրճանակով մեկ անգամ կրակել է Քոչինյանի գլխին: Ըստ գործի նյութերի՝ Բեգո Քոչինյանը մոտեցել է Նվեր Քոչինյանին, գրկել նրան, հասկանալով, որ վերջինս մահացել է, Արմեն Կախյանին ասել է. «Ի՞նչ արեցիր, սպանեցիր»: Դրանից հետո Արմեն Կախյանը նստել է իր ավտոմեքենան և Բեգո Քոչինյանին ասել. «Նստի՛ր ավտոն, քո հետ էլ խոսալու բան կա»: Ապա, արագ վարելով ավտոմեքենան, դեպքի վայրից դիմել է փախուստի: Ավտոմեքենան կայանել է Վահագնի համայնքի վարչական տարածքում գտնվող «Սերոժի աղբյուր» (Կախյանների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ) կոչվող տեղանքում և հեռացել այնտեղից: Վարկած կա, որ Արմեն Կախյանը սպանություն կատարել է պահի ազդեցության տակ, վիճաբանության ընթացքում:

Կախյանն իր ցուցմունքում հայտնել է, թե չի հիշում` ինչպես է հայտնվել Վրաստանում: Նա դա արել է` հավանաբար խուսափելով վենդետայից: Հիշեցնենք, որ դեպքից որոշ ժամանակ անձ անհայտ անձինք այրել էին Կախյանների հայրենի տունը: Թեև որևէ հստակ փաստ չկա այն մասին, թե դա արել են Քոչինյանի մտերիմները, սակայն իրադարձությունների հաջորդականությունը վկայում է ենթադրյալ վրեժխնդրության մասին:

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ