Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Տե­ղի ունե­ցո­ղի ողջ պա­տաս­խա­նա­տուն իշ­խա­նու­թյունն է»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Կան հարցեր, որոնց դեպքում տարակարծություններ առաջացնելու, դրանց շուրջ հասարակությանը բաժանելու քաղաքականությունը վտանգավոր է՝ հաշվի առնելով նաև այն արտաքին վտանգները, որոնք կարող են սրվել նույն այդ քաղաքականության արդյունքում: 

Վերոնշյալը քաղաքագետ Գագիկ Համբարյանի դիրքորոշումն է, որը նշված հարցերի շարքին է դասում նաև Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացները: 

«Առաջին հերթին ինձ մեկ հանգամանք է հետաքրքրում՝ ընդհանրապես ի՞նչ է ուզում Նիկոլ Փաշինյանը, հետևո՞ւմ է, թե ի՞նչ է ասում և ի՞նչ է անում: Փաշինյանի գործունեությունն Արցախյան հիմնահարցի վերաբերյալ և, ընդհանրապես, Արցախի հետ հարաբերությունները շատ խնդրահարույց են: 

Հիշենք մինչ այս արձանագրված «պատահականությունը», երբ սեպտեմբերի 21-ին Գյումրիի «Սև բերդում» նրա կողմից հրավիրված մեկը Բակո Սահակյանին դիմեց «Արցախի մարզպետ»: 

Հիմա Ն. Փաշինյանն անձամբ Բ. Սահակյանին մարզպետ է անվանել, թե ոչ, հարցն այն է, որ Փաշինյանի քայլերն առհասարակ տանում են այն տրամաբանությանը, ըստ որի՝ նա Արցախը դիտում է որպես մարզ: 

Այդ մոտեցումն ամբողջությամբ տեղավորվում է իր քաղաքական քայլերի հերթականության մեջ: Ն. Փաշինյանի՝ «Արցախը Հայաստանն է» տրամաբանական շարունակությունն է Արցախը Հայաստանի մարզ դիտարկելը: Իսկ այդ քաղաքական գծի կողմնակիցը «Սասնա ծռերն» են: 

Այդ քաղաքական գիծը սկսեց բավականին ակտիվանալ հատկապես «Սասնա ծռերի» և Փաշինյանի հանդիպումից հետո: 

Նա պետք է հասկանա, որ իր արտահայտությունները, որոնք ամբողջությամբ «Սասնա ծռերի» քաղաքական գիծն են տանում, արտաքին մեծ վտանգներ կարող են ունենալ: Չեմ հասկանում՝ նրան ընդհանրապես խորհուրդ տվողներ չկա՞ն: 

Չե՞ն ասում նրան, որ եթե փորձում է Հայաստանի ներսում առկա ինչ-որ քաղաքական ուժերի գրավել իր կողմը կամ եթե ցանկանում է ինչ-որ արտաքին մեսիջներ ուղարկել, ապա այդ արտաքին մեսիջները հակառակ, բումերանգային էֆեկտ են տալիս, ինչը մեծ խնդիր է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Համբարյանը:

Քաղաքագետը շեշտեց՝ հարց է, թե ինչպե՞ս այս ամենին կարձագանքեն Մինսկի խմբի անդամ երկրները. «Եթե Արցախը մարզ է, եկեք ճշգրտենք՝ ի՞նչ ենք ուզում: 

Եթե մարզ ենք ասում, ապա որևէ բանակցություն էլ չկա. ի՞նչ տարբերություն Հայաստանը ճանաչել է  Արցախի Հանրապետությունը որպես անկախ հանրապետություն, թե այն մարզ է համարում: Այս ամենը ռիսկեր է պարունակում. բացահայտ երևում է, որ Հայաստանի ներսում առկա որոշ քաղաքական ուժերի պահանջները բավարարելու կամ նրանց հետ սերտ համագործակցելու ինչ-որ հարցեր են լուծվում: 

Մենք հիմա բանակցային գործընթացում ենք: Այլ հարց է, որ այդ բանակցային գործընթացում ուզում ենք Արցախի համար կարգավիճակ ձեռք բերել, որը հետագայում կդառնա Արցախը Հայաստանին միավորելու սկիզբ: 

Բայց եթե մենք այսօրվանից Արցախն անվանում ենք մարզ, ու այդ արտահայտությունն անում է ՀՀ վարչապետը, ուրեմն հենց իշխանությունն էլ պատասխանատվություն է կրելու նաև հետագայում տեղի ունեցող գործընթացների համար»:

Նա ընդգծեց՝ Արցախի խնդիրը մեր պետության ֆիզիկական գոյության կարևորագույն հարցերից մեկն է, և այդ առումով Հայաստանի ներսում միտումնավոր տարակարծություն ստեղծելը, հասարակությանը բաժանելը հանցագործություն է:

«Հարցեր կան, որոնք վերաբերում են մեր պետության անվտանգությանը: 

Այդ հարցերի վերաբերյալ իշխանությունն իր մանիպուլյացիաների, տեխնոլոգիաների միջոցով չպետք է հասարակությանը բաժանի մասերի և խաղա այս հարցում նույն հասարակության անտեղյակության, ոչ գրագետ պատկերացումների վրա: 

Շեշտում եմ՝ սա մեր անվտանգության հարցն է, և մենք չենք ապրում քաղաքակիրթ Եվրոպայի կենտրոնում և շրջապատված չենք քաղաքակիրթ երկրներով: 

Ոչ ոք մեզ չի երաշխավորել, որ 42 հազար քառ. կիլոմետրը, որում գտնվում են Հայաստանի և Արցախի հանրապետությունները, պահպանվելու են մինչև վերջ:

 Երբ ժամանակին մեր պատմական հայրենիքի 90 տոկոսը կորցնում էինք, շատերը մտածում էին, թե եվրոպական քրիստոնեական քաղաքակրթությունը թույլ չի տա դա, բայց թույլ տվեց: Հիմա ոչինչ չի փոխվել: 

Պարզապես կան հարցեր, որոնց շուրջ տարակարծություններն իրավունք չունենք բարձրաձայնել, դարձնել մեծ քննարկման առարկա, ու վերջում խնդիրներ ստեղծել երկրի անվտանգության համար: 

Փաշինյանը, լինելով երկրի ղեկավար, ունենալով քարտ բլանշ, այսինքն, ընտրություններում ձայների մեծամասնություն ստացած ուժի ղեկավար, իր կոնկրետ քայլերը պետք է կատարի, որի փոխարեն, սակայն, մեկուկես տարվա մեջ մենք Արցախի վերաբերյալ դիտարկումներում հակասություններ տեսանք՝ «սկսած Արցախի ժողովուրդն է որոշելու իր ապագան», վերջացրած՝ Արցախը որպես Հայաստանի մարզ որակելու հայտարարություններով: 

Խնդիրն այն է, որ այս հարցը չի վերաբերում որևէ անձի ձերբակալմանը, Ամուլսարի հանքը շահագործել-չշահագործելուն, որ փորձեն քարոզչության, կեղծ օգտատերերի ու զոռբայության միջոցով իրենց ուզածին հասնել: 

Նշված բոլոր հարցերը մեղմ խնդիրներ են՝ համեմատած Արցախի անվտանգության և Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ: Սա վերաբերում է մեր երկրի անվտանգության հարցին: Պարոն Փաշինյանը թող չմտածի, թե ինքը շատ ճարպիկ է: 

Այդ հարցում միայն ինքն ու իր մերձավոր շրջապատ՝ ընտրություններին 2 տոկոսից քիչ ձայն հավաքած «Սասնա ծռերը» չեն: 

Այս հարցում շատ մեծ շահագրգռվածություն ունեն աշխարհի խոշորագույն տերությունները, որոնք կարող են անել իրենց հետևությունները»,-նշեց Գ. Համբարյանը:

Վերջինիս դիտարկմամբ, նորմալ չէ, երբ մեկուկես տարվա մեջ կտրուկ կարծիք է փոխվում՝ կապված կարևորագույն հարցի հետ. 

«Բացի այդ, չի կարելի այդ հարցերը դարձնել հանրության քննարկման առարկա, որովհետև նույն հանրությունը շատ դեպքերում չի գիտակցում, թե իր քայլերը ինչ աղետալի հետևանքներ կարող են ունենալ երկրի համար: Արցախյան հարցի վերաբերյալ այդ տեսակի մանիպուլ յացիաներն անընդունելի են ու հղի ազգակործան հետևանքներով: 

Պետք է գիտակցել, որ սա ներքաղաքական իրավիճակի, իշխանություն պահել-չպահելու խնդիր չէ, որի ճանապարհին կարելի է բաժանել հասարակությանը: 

Պետք է հասկանալ, որ Արցախի հիմնահարցի շուրջ տեղի ունեցող գործընթացները շատ վտանգավոր են: Կան մի շարք երկրների օրինակներ, որտեղ նմանատիպ կարևորագույն հարցերի վերաբերյալ տարակարծություններ են լինում: 

Այդ երկրների փորձը ցույց է տվել, որ դրանից օգտվում են այլ ուժեր, հատկապես՝ դրսի ուժերը: 

Մեզ մոտ չպետք է թույլ տանք սա: Արցախյան հարցի վերաբերյալ Հայաստանի իշխանությունները պետք է ունենան կոնկրետ կարծիք, սակայն ես այդ կոնկրետ կարծիքը պարոն Փաշինյանից չեմ լսել: 

Եվ, ընդհանրապես, նա պետք է գիտացի՝ ո՞ւր է տանում ամբողջ բանակցային գործընթացը, և արդյո՞ք իր այս քայլերը կընդունվեն Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից»:

Գագիկ Համբարյանը շեշտեց՝ ինչ-որ ծրագիր կա Արցախի հետ կապված. 

«Հենց դրանով է պայմանավորված այս «աջաբսանդալային» իրավիճակը Արցախի շուրջ արվող հայտարարությունների մասով: 

Հարցն այն է նաև, որ այդ ծրագրերի մեջ իրենց տեղը չունեն այն անձինք, որոնք ակտիվ մասնակցել են Արցախյան ազատամարտին: 

Այդ անձանց «փչացման» և վարկաբեկման գործում իրենց ակտիվ ներգրավվածությունը չի թաքցնում նաև իշխանությունը: 

Այստեղից կարելի է ենթադրել, որ ինչ-որ քայլեր են ձեռնարկելու, որոնք չեն ընդունվելու վերոնշյալ մարդկանց կողմից: 

Ես պատահական չեմ համարում այն, որ այդ քայլերը ձեռնարկելուց առաջ բացահայտ պախարակում են նրանց, ինչի հետևանքները ևս շատ ծանր են լինելու հասարակության համար»:

Գագիկ Համբարյանի խոսքով, երբ որոշակի անցյալ ու ներկա ունեցող անձինք կարող են հասարակությանը խրատ տալ, թե ում պետք է հերոսացնել, ում՝ ոչ, երևույթն ինքնին մի շարք հարցերի պատասխան է տալիս:

«Դա ցույց է տալիս, թե որոշ ուժեր ի՞նչ ծրագրեր ունեն, և այդ ծրագրերում ի՞նչ տեղ է հատկացված այն մարդկանց, որոնք ակտիվ մասնակցել են Արցախյան պատերազմին: 

Պարոն Փաշինյանը պետք է վերջ տա տարակարծություններին, վերջ տա իր կողմից վերահսկվող ԶԼՄ-ների և ֆեյքերի միջոցով Արցախյան պատերազմին մասնակցած անձանց բացահայտ վարկաբեկմանը, որովհետև նույն այդ վարկաբեկումը բումերանգի էֆեկտ է ունենում: Նրանք էլ իր վրա են հարձակում գործում, ինչի հետևանքները մենք այսօր արդեն տեսնում ենք:

 Մեծ հաշվով, ճանապարհը մեկն է, և ուղղորդողն իշխանությունն է:

Այսօր տեղի ունեցողի պատասխանատուն իշխանությունն է, որը պետք է հասկանա, որ գործ ունի ոչ թե ներքին ինտրիգների, սեփական շահերը պետական շահերից վեր դասելու խնդրի, անձնական վրեժխնդրությունից ելնելով ինչ-որ քայլեր ձեռնարկելու, այլ ավելի կարևորագույն հարցի ու դրա շուրջ ծավալվող գործընթացների հնարավոր հետևանքների հետ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել