Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ֆրիզբի. տորթի ափսեներից մինչև ժամանակակից խաղ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆրիզբիի (թռչող սկավառակ կամ ափսե) պատմությունը սկսվել է շատ դարեր առաջ: Թռչող սկավառակները մ.թ.ա. 4-րդ դարից էլ առաջ եղել են Հին Հունաստանում՝ այն ժամանակ, երբ սկավառակի նետումը եղել է Հին օլիմպիական խաղերի ծրագրում: 

Բացի այդ, հայտնի է, որ Հին Հռոմի զինվորները երբեմն իրենց կլոր վահանները օգտագործում էին որպես սկավառակներ՝ նետելու համար: Իհարկե, հին ժամանակների սկավառակի կամ վահանի նետումները այնքան էլ ֆրիզբի չեն եղել, ուստի կարելի է անդրադառնալ այս խաղի ավելի ժամանակակից տեսակի պատմությանը: Ֆրիզբի խաղի ծագման մի քանի վարկած գոյություն ունի: 

Ալյուրի գործարանի հաջողակ կառավարիչ Ռասսել Ֆրիզբիի որդի Ուիլ յամ Ռասսել Ֆրիզբին 19-րդ դարի 70-ականների սկզբին Բրենսֆորդից տեղափոխվել էր Բրիջպորտ և դարձել «Olds Baking Company of New Haven» հացաբուլկեղենի գործարանի կառավարիչ: 

Որոշ ժամանակ անց Ֆրիզբին գնել էր այն և ժամանակի ընթացքում փոքրիկ հացաբուլկեղենի գործարանը դարձրել մեծ, բարգավաճող ընկերություն: «Frisbie Pie» ընկերության արտադրանքը շատ ընդունված էր Յեյլի համալսարանի ուսանողների շրջանում: 

Ֆրիզբիի տորթերը վաճառվում էին մետաղական ափսեներով, և ուսանողները, ուտելով քաղցրավենիքը, ափսեները նետում էին ուր պատահի: Քանի որ դա միշտ չէ, որ ապահով էր, ավանդույթ էր դարձել միմյանց նշաններով նախազգուշացնել նետվող ափսեի մասին: Ընդ որում, ափսեների տրամագիծը տատանվում էր 15-25 սմ-ի սահմաններում՝ կապված տորթի տեսակից: 

Ներկայումս «Pie-Tin School» դպրոցի կողմնակիցները հավաստիացնում են, որ այդպես է առաջացել ֆրիզբի խաղը: 

«CookieTin School» դպրոցի կողմնակիցները հիմնականում համաձայն են այդ վարկածի հետ, սակայն կարծում են, որ ոչ թե տորթի ափսեներն են շպրտվել, այլ «Ֆրիզբի» ընկերության թխվածքաբլիթների տարողությունների կափարիչները: Գոյություն ունի նաև ֆրիզբի խաղի առաջացման այլ վարկած:

 Ըստ դրա, Ֆրիզբիի տորթերի ափսեները օգտագործելու գաղափարը վերագրվում է Ուոլտեր Ֆրեդերիկ Մորիսոնին: 

Վերադառնալով Երկրորդ աշխարհամարտից՝ Մորիսոնը աշխատում էր որպես ատաղձագործ: Ձանձրալի աշխատանքը գոհացուցիչ չէր: 

Ունենալով գյուտարարի ձիրք (Մորիսոնի հայրը հայտնի է որպես մեքենայի լուսարձակ ստեղծող), նա որոշում է կարկանդակի տակդիրից խաղալիք պատրաստել՝ թռչող ափսե: 

Պետք է ասել, որ դա 1948 թվականն էր, երբ ՉԹՕ-ների՝ թռչող ափսեների մասին լուրերը մեծ հասարակական հետաքրքրություն էին առաջացնում: Ոգեշնչվելով թռչող ափսեների գաղափարից, ինչպես նաև հիշելով իր մանկության հոբբին` տորթերի տակդիրներ և կափարիչներ հավաքելը, Մորիսոնը որոշում է իր խաղալիքը առևտրային նախագծի վերածել: Շատ շուտով պարզվում է, որ արտադրության համար ամենահարմար նյութը պլաստմասն է, որն այդ ժամանակ բավականին տարածված էր: 

Մորիսոնի կողմից ստեղծված ֆրիզբիի առաջին մոդելը կոչվել է Flyin Saucer: Մորիսոնը փորձել է իր գյուտը մասսայականացնել Բրոդվեյում, բայց տեղի ժանդարմներն արգելում են դա անել, քանի որ խանգարում էր առևտրին: Մորիսոնը գտնվում էր բավականին ծանր վիճակում: Սակայն մանկական խաղալիքների արտադրություն ունեցող Ռիչ Հերրը և Մելինը հետաքրքրվում են նրա գյուտով: 

Ֆրիզբին իրականում զարմանալի, բայց միևնույն ժամանակ պարզ խաղալիք է: 

Օգտվելով այն ծանր իրավիճակից, որում հայտնվել էր Մորիսոնը, նրան հրավիրում են Սան Գաբրիելում գտնվող խաղալիքների գործարան:

 Արդյունքում 1957 թվականի հունվարին առաջին թռչող ափսեներն են հայտնվում շուկայում: Դրանք շատ են սիրվում գնորդների կողմից, և այդ ժամանակից ի վեր գործարանը արտադրել է ավելի քան հարյուր միլիոն ֆրիզբի: 

Այնուամենայնիվ, ինչու է խաղալիքը հայտնի դարձել որպես ֆրիզբի: Բանն այն է, որ Ռիչ Հերրը Ֆրիզբի տերմինը լսել էր Հարվարդի համալսարանի ուսանողական ավաններից մեկում: Հենց ուսանողներն են նրան պատմել ֆրիզբի ափսեներ նետելու իրենց կրքի մասին և դա անվանել են ֆրիզբինգ: 

Այս անունը Հերրին թվացել է հաջողված, և նա որոշել է այն ընտրել իր գործարանի կողմից պատրաստվող խաղալիքի համար: 

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակովՄոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվելԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերելՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ինդոնեզիայում սպասվում է ամենահզոր ցունամին՝ 25 մետր բարձրությամբ Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-իՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է Մոսկվայում ադրբեջանցին տղամարդուն սպանել է՝ իրեն նկատողություն անելու համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինՀարս ու տալ… Արտաշ Ասատրյանի դուստրը ամուսնու, նրա քրոջ ու Գրիշայի հետ«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՌԴ-ում աշխատանքային միգրանտների քննությունների համակարգը կարող է փոխվել «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այվազովսկու «Հարավային ափին» կտավը աճուրդում վաճառվել է ավելի քան 252 մլն դրամով