Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ժո­ղովր­դի թշնա­մի­նե­րի» փնտրտուքն ու կոմ­ֆոր­տա­յին ընդ­դի­մու­թյան գոր­ծո­նը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սթափության կոչեր, որոնք արդեն հնչում են նաև արցախյան հատվածից՝ պաշտոնյաների մակարդակով: 

Պետական բյուջեի հաշվին կատարվող ծախսեր, որոնք արժանանում են հանրության քննադատությանը: 

Արտախորհրդարանական ուժի՝ «Սասնա ծռերի» գործոնի ակտիվացում՝ զուգորդված «Արցախը Հայաստանի մարզ է» «ֆլեշմոբային» տրամադրություններով: 

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ զրույցում շոշափել ենք վերոնշյալ հարցերը՝ հաշվի առնելով ներքաղաքական մի շարք զարգացումներ:

Սկսելով նախ սթափության կոչերից՝ քաղտեխնոլոգը նկատում է՝ այդ կոչերը առանձնապես իրավիճակի փոփոխություն չեն բերի: 

«Պատճառն այն է, որ իշխանությունները փորձում են միշտ հակառակորդի կերպար ձևավորել, որ իրենց շուրջը կոնսոլիդացնեն ապագա ընտրազանգվածին, այսօրվա համակիրներին, ինչպես նաև կարողանան մոտիվացնել իրենց ռեսուրսները: 

Այդպիսով չեն թողնում, որ այդ հնարավոր զանգվածները թուլանան: Սա խաղաոճ է, որն ի սկզբանե է ընտրված և անընդհատ օգտագործվում է: «Սև-սպիտակ», «հեղափոխական-հակահեղափոխական», «ռևանշիստներ». այս բառամթերքը, այդ մեթոդոլոգիան հենց այնպես չի արվում: 

Նպատակն այն է, որ անընդհատ ռևանշի վտանգի զգացում լինի, որը կարող է կոնսոլիդացնել իշխանությանը հարող զանգվածներին, որ նրանք զգոնությունը չկորցնեն: 

Սա նաև թույլ է տալիս հնարավոր ձախողումների համար միշտ մեղավորներ ունենալ: 

Ինչ վերաբերում է արցախյան հատվածին, ապա միշտ չէ, որ բոլորն այնտեղ կոռեկտ են լինում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Վ. Հակոբյանը՝ շեշտելով, որ կտրուկ հայտարարություններ ենք տեսնում, որոնք հակադարձ ռեակցիա են առաջացնում: 

Նա շեշտեց, որ այդ համատեքստում պետք է հաշվի առնել նաև Արցախում առկա նախընտրական շրջանը, և շատ հայտարարություններ հենց այդ տրամաբանության մեջ են հնչում:

Խոսելով հետևանքներից՝ Վ. Հակոբյանը նշեց, որ Հայաստանի գործող իշխանությունների հստակ մարտավարությունն է աչքի տակ միշտ հակառակորդներ ունենալը, որոնց դեմ պետք է ակտիվ պայքարել. 

«Իսկ մթնոլորտի լարումը, անընդհատ ինչ-որ գործընթացները, շոուներ ապահովելը թույլ է տալիս ինչ-որ մի փուլում ինչ-որ պտուտակներ ձգելու առիթ ունենալ: 

Հիմա տեսնում ենք, որ թե՛ անմիջապես վերնախավում, թե՛ վերնախավի կողքը պտտվող քաղաքական կամ հասարակական ուժերի կողմից հաճախ ինչ-որ հայտարարություններ են հնչում՝ «ժամանակն է ռևանշիստների դեմն առնել», «թավիշը փոխել երկաթով» և այլն: 

Մեծ հաշվով, զոնդաժ է արվում հասարակական կարծիքը, սովորեցնում են նման մտքերի, որ հետո, եթե ինչ-որ պատեհ առիթ լինի, «ժողովրդի թշնամիների» դեմ ինչ-որ գործընթացներ արվեն: 

Ընդհանուր առմամբ, երբ առաջնային է դառնում պոպուլիզմը, ամեն ինչ «свойчужой» տրամաբանության մեջ է առաջ գնում: 

Այսինքն՝ ասվում է՝ մենք ժողովուրդն ենք, մնացածը՝ ժողովրդի թշնամին: 

Զուտ քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից սա սովորական հնարք է: Այն, ինչ տեսնում ենք, տեղավորվում է այդ տրամաբանության մեջ, որովհետև շատ ավելի բարդ է հանրությանը երկարաժամկետ, հեռանկարային արդյունքներ ցույց տալը և շատ ավելի հեշտ, րոպեական, կարճաժամեկտ ինչ-որ բաներով զբաղեցնելը: 

Բացի այդ, առիթի դեպքում սա կարող է ձևավորել հասարակական արհեստական պահանջարկ՝ հիմքում ունենալով «ա՛յ, եթե ոչ մի խանգարող բան չլիներ, ամեն ինչ նորմալ կլիներ» համատեքստը»:

Անդրադառնալով «Սասնա ծռերի» գործոնին՝ Վիգեն Հակոբյանն ընդգծեց. 

«Կարծում եմ՝ «Սասնա ծռերն» ասում են այն, ինչը Նիկոլ Փաշինյանը գուցե մտածում է, բայց չի ուզում հայտնել պաշտոնական մակարդակով: 

Գուցե բարձրաձայնում են այն, ինչը Նիկոլ Փաշինյանը չի ուզում անձամբ բարձրաձայնել՝ կապված թե՛ Արցախի ներքաղաքական զարգացումների, թե՛ Արցախի՝ վերոնշյալ կարգավիճակի հետ: Կարծում եմ՝ տվյալ դեպքում «Սասնա ծռերը», որպես քաղաքական գործոն, կարող է խաղալ ոչ պաշտոնական խոսափողի դերը: 

Բացի այդ, հաշվի առնելով Ն. Փաշինյան-«Սասնա ծռեր» հնարավոր համագործակցությունը կամ սինխրոնիզացիան, կարծում եմ՝ Ն. Փաշինյանը «Սասնա ծռերի» գործոնը կարող է օգտագործել որպես հոգեբանական ազդեցություն՝ իր թիմակիցների վրա: 

Այսինքն, դրանով իսկ հասկացնի, որ իրենց էլ այլընտրանք կա, որ անփոխարինելի չեն: Երկրորդ՝ իշխանության համար «Սասնա ծռերը» կարող է դիտարկվել որպես բավականին հաջող տարբերակ այսօրվա ընդդիմադիր դաշտի վակուումում, որը կգտնվի ընդդիմադիր դաշտի աջից աջ հատվածում. կամա թե ակամա, շատերն ընդդիմություն ասելով՝ այսօր մատնանշում են նախկիններին: 

Այդուհանդերձ, ցանկացած իշխանություն, բացի իր իշխանական դիրքերն ամրապնդելուց, միշտ էլ շահագրգիռ է, որ ընդդիմադիր դաշտում էլ լինի այնպիսի կոնֆիգուրացիա, որը կարող է դրական ազդել իր վրա, իր համար քիչ թե շատ հասկանալի լինի, լինի կոմֆորտային ընդդիմություն»:

Դիտարկելով պետական բյուջեի հաշվին կատարվող ծախսերի հարցը, հաշվի առնելով այն, որ այսօրվա իշխանությունը ժամանակին նախկին իշխանությանն էր նմանատիպ ծախսերի համար մեղադրում, Վիգեն Հակոբյանը մի քանի բաղադրիչ առանձնացրեց: 

Մինչ այդ՝ նա շեշտեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա տրամաբանական և օգտակար է այն, որ այսօրվա ընդդիմադիրները հաշվում են իշխանության յուրաքանչյուր ծախսը:

«Մյուս կողմից՝ իշխանությունը վերջերս շատ ավելի հաճախակի է սկսել նման առիթներ տալ: 

Շատ դեպքերում մենք նկատում ենք, որ իշխանությունը ոչ միշտ է շարժվում իր իսկ մատնանշած խաղի կանոնների ու տրամաբանության շրջանակներով, և հաճախ առաջնորդվում է երկակի ստանդարտներով: 

Օրինակ՝ խոսվում է, որ այս կամ այն գնումները պետք է անպայման մրցույթով, հիմնավորումներով իրականացվեն, որ, իբրև թե, ամեն կոպեկը հաշված է: 

Զուգահեռ այդ հայտարարությունների, հանկարծ տեսնում ենք, որ ինչոր ոչ փոքր ծախսեր են արվում, շատ շտապ, առանց մրցույթի: 

Բնականաբար, ինչ-որ գումարներ են ծախսվում, որոնց պարագայում ոչ միշտ է հասկանալի թե՛ դրանց անհրաժեշտությունը, թե՛ չափը, թե՛ ծախսման թափանցիկությունը:

Առաջիկայում նման խոսակցություններ շատ են լինելու, մանավանդ, հաշվի առնելով, որ բյուջեի քննարկումն է սկսվել: 

Շատ դեպքերում թվում է, որ նորից նույն մոտեցումն է լինելու, ըստ որի՝ յուրայինների համար կանաչ լույս է վառվում, ոչ յուրայինների համար՝ կարմիր: Նման միտումներ արդեն իսկ կան: 

Նույն երկակի ստանդարտները հաճախ վերաբերում են նաև խաղի կանոններին, որոնք սահմանվում են. չգիտես ինչու, մի պաշտոնյայի, տնտեսվարողի կամ օլիգարխի, ինչպես իրենք են ասում, ապօրինի ձեռք բերված գույքը կարող են բռնագանձել, իսկ մյուսների նկատմամբ ավելի կոշտ միջոցներ կիրառել, տանել նստեցնել: 

Ինչո՞ւ է նույն մեղադրանքով որևէ նախկին պաշտոնյայի կամ գործարարի նկատմամբ մի չափորոշիչ կիրառվում, մյուսի նկատմամբ՝ այլ: 

Սրանք հարցեր են, որոնց առկայությունը հասարակության մեջ ձևավորում է կարծիք, որ այս իշխանությունն էլ է սկսում երկակի կամ բազմակի ստանդարտներով վերաբերվել բոլոր հարցերին: 

Սա բավականին վատ միտում է, որովհետև բոլոր, այդ թվում՝ նախկին իշխանությունները, որոնց շատ բաներում մեղադրում են ու ճիշտ են անում, որ մեղադրում են, սկսել են նման «չարաճճիություններից»՝ խաղի կանոնների՝ թեթև թվացող խախտումներից»,-շեշտեց մեր զրուցակիցը: 

Նրա խոսքով, վստահության ռեսուրսը մի բան է, որը պետք է անընդհատ համալրել:

«Եթե չի ստացվում համալրել, այն սկսում է սպառվել: Որպեսզի ունենաս վստահություն, հանրությանն անընդհատ կարողանաս ապացուցել, գործում ես սահմանված խաղի կանոնների շրջանակներում, մարդիկ պետք է զգան նույն այն թվերը, որոնց մասին անընդհատ խոսվում է: 

Դրանք չսահմանափակվեն զուտ PR-ով, որովհետև եթե PR-ը հիմնված չի լինում ռեալ, ներառական արդյունքների վրա, որոշ ժամանակ անց այն պարզապես չի աշխատում: 

Կարող ես փորձել թեման փոխել, նոր օրակարգեր բերել, բայց, միևնույն է, շատերի համար առաջնային է դառնում առօրյա կյանքը: 

Ի դեպ, վաղուց է կարևոր դարձել: Իշխանությունը պետք է հստակ հասկանա, որ այն, ինչը կարևոր էր 6-7 ամիս առաջ, այսօր արդեն այդքան էլ կարևոր չէ: 

Այսօր իրական արդյունքներն են կարևոր, որոնց մասին որքան էլ խոսելու ցանկություն չլինի, բայց, ամեն դեպքում, մարդիկ ամեն օր ուզում են այդ արդյունքները զգալ: 

Այս ամենն իր հերթին, բնականաբար, ազդում է նաև վստահության վրա: 

Վստահությունը նուրբ կատեգորիա է: Հաճախ խնդիրն այն է, որ թե՛ մարդիկ, թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը չեն կարողանում նկատել այն սահմանը, որն արդեն անցած են լինում: 

Ամենագլխավոր խնդիրներից մեկը նաև այն է, որ շատ արագ իրականությունից կտրվում են, այսպես ասենք, ապրում են սոցիալական ցանցերում, վիրտուալ իրողություններում, որոնք իրականության հետ որևէ առնչություն չեն ունենում: 

Սա մեծ խնդիր է, որն այսօր ունի թե՛ իշխանությունը, թե՛ նաև իշխանության առաջին դեմքը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Շատ դեպքերում անհասկանալի է նաև այն, որ եթե այդ ծախսերն արվում են, ապա ինչո՞ւ են մյուս ծախսերը մերժվում այն հիմնավորմամբ, թե դրանց համար փող չկա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին