Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կա­րև­ո­րը՝ ֆոն ապա­հո­վել ներ­կա­յում, իսկ ինչ կլի­նի վա­ղը, պատ­կե­րա­ցում չու­նեն

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Քանի որ վարչապետ Փաշինյանը իշխանափոխությունից ի վեր մեծ խոստումներ է տալիս, սակայն չի կարողանում դրանք իրականություն դարձնել, ստիպված է ժամանակ շահելու գործելակերպ որդեգրել: 

Իսկ որպեսզի հնարավոր լինի ժողովրդին հույսով անել, որ նորից զինվեն համբերությամբ, վարչապետը փորձում է փոքր իրադարձությունը ներկայացնել որպես խոշոր ձեռքբերում կամ սենսացիա և ցույց տալ, որ պետք չէ հուսալքվել:

Իսկ վերջին իրադարձություններից մեկը, որը կառավարությունը ցանկանում է ներկայացնել որպես աննախադեպ և չտեսնված ձեռքբերում, 2020 թվականից իռլանդական Ryanair ավիաընկերության մուտքն է հայկական ավիաշուկա: 

Ու պարզվում է, որ թռիչքներն իրականացվելու են Գյումրիի օդանավակայանից, իսկ ավիատոմսերի միջին արժեքը կազմում է 35 եվրո: 

Եվ այսպիսի էժան ավիատոմսերի թեմայի շուրջ կառավարության ներկայացուցիչները փորձում են անգամ լեգենդներ հյուսել ու թմբկահարել, կարծես թե մեր երկրում ինչոր խոշոր արտադրամաս է ստեղծվել, որը մեծաթիվ մարդկանց աշխատանքով է ապահովելու:

Առաջին հայացքից թվում է, թե հայկական ավիաշուկա մուտք ունենալով՝ արդեն Ryanair ավիաընկերության հաջողությունը Հայաստանում ապահովված է, իսկ մարդիկ էլ, հաշվի առնելով ավիատոմսերի էժանությունը, հերթի կկանգնեն տոմսերի համար: 

Սակայն արժե հիշել, որ «Պոբեդա» ավիաընկերությունն էլ նույնպես մեծ աղմուկով մուտք գործեց հայկական շուկա, ավելին՝ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին կատարեց Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթի իր առաջին թռիչքը՝ վաճառելով 7500 դրամ արժողությամբ տոմսեր: 

Բայց ներկայումս «Պոբեդա» ավիաընկերությունը խնդիրներ ունի, և պատահական չեն մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե ռուսական այս ավիաընկերությունը ցանկանում է լքել հայկական ավիաշուկան: 

Ուրեմն, լավ կլինի, որ կառավարությունը սպասի Ryanair-ի գործունեության արդյունքներին, որից հետո նոր հնարավոր կլինի գնահատական տալ, թե չէ հիմա տպավորություն է առաջանում, թե գործադիրը «ձուկը ջրում բազար է անում»:

Կառավարությունը նաև խոշոր ձեռքբերում է համարում այն, որ աշխարհահռչակ booking.com-ը Երևանն ընդգրկել է 2020 թ. աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ տասնյակում և փորձ է կատարվում ցույց տալ, թե դրա հիմնական պատճառը մեր երկրում տեղի ունեցած իշխանափոխությունն է: 

Սակայն booking. com-ի կողմից առաջարկված ամենապահանջված ուղղությունների շարքում Երևանի ներառումը դեռևս երաշխիք չէ, որ 2020 թ. զբոսաշրջիկների աննախադեպ աճ ենք ունենալու:

Ճիշտ է՝ Հայաստանը զբոսաշրջության ոլորտում վերջին տարիներին աճ է գրանցում, սակայն այդ ցուցանիշները դեռևս բավարար չեն՝ հաշվի առնելով Հայաստանի ունեցած պոտենցիալը: 

Զբոսաշրջության բնագավառում կան բազմաթիվ խնդիրներ՝ ծառայությունների որակից սկսած: 

Իսկ երբ կառավարությունը կկարողանա լուծել խնդիրները ու տուրիստների մեծ ներհոսք ապահովել, այդ ժամանակ էլ կարող է հանրության դատին ներկայացնել իր ձեռնարկած քայլերի արդյունքները:

Ինչպես տեսնում ենք, իշխանությունը փորձում է հանրությանը ներկայացնելու դրական ցուցանիշներ գտնել, կարևոր չէ, թե ինչպիսին կլինեն արդյունքները, կարևորը՝ ֆոն ապահովել քաղաքացիների համար ներկայում, իսկ ինչ կլինի վաղը, իրենք պատկերացում չունեն, քանի որ երկրի զարգացման հարցում չկա հատուկ ռազմավարական մոտեցում:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի