Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ին­չո՞ւ է գաղտ­նի կեր­պով սուբ­սի­դա­վոր­վում ոչ հայ­կա­կան ավի­ա­ըն­կե­րու­թյու­նը». մատ­չե­լի տոմս ձեռք բե­րե­լու մի­ֆը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Մյուս տարի գնում ենք Հռոմ», «Արդեն ճամպրուկս եմ հավաքում», «Շաբաթ-կիրակի Միլանում ենք սուրճ խմելու» և նման բազմաթիվ մեկնաբանություններ հայտնվեցին համացանցում, երբ հայտնի դարձավ, որ իռլանդական Ryanair բյուջետային ավիաընկերությունը 2020 թվականից կանոնավոր թռիչքներ կիրականացնի դեպի Իտալիա և Գերմանիա: 

Թռիչքների ուղղություններից բացի, բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվեցին տոմսերի գները՝ 30-35 եվրոյից սկսած: Համաձայնեք՝ վիճակագրական միջին ընտանիքը ամեն ինչ կանի գումար խնայելու և տարվա ընթացքում այդպիսի գնով եվրոպական որևէ երկրում հայտնվելու համար:

Բայց պարզվում է՝ իրոք «ձրի պանիրը միայն թակարդում է»: Սկսենք սկզբից: 

Ի՞նչ ասել է բյուջետային ավիաընկերություն: 

Բյուջետային ավիաընկերությունները՝ լոուքոստերները փոխադրողներ են, որոնց նպատակն է ուղևորներին նվազագույն ծառայություններ մատուցել՝ ավիատոմսերի ցածր գներով: Այս դեպքում ընկերության առաջարկած ավիատոմսերի գներն իրոք ցածր են: Սակայն բացի ավիատոմսը, կարծում ենք, ձեզ հետ նաև ուղեբեռ եք վերցնելու: 

Ryanair ավիաընկերության կայքում տեղադրված են ուղեբեռին ներկայացվող պահանջները: Եթե, օրինակ, ձեռքի ուղեբեռը գերազանցում է նախանշված չափերը, ապա ուղևորը պետք է դրա համար հավել յալ գումար վճարի՝ 50 եվրո: 

Բացի դա, եթե հանձնում եք ձեր ուղեբեռը, ապա մինչև 10 կամ 20 կգ ուղեբեռի արժեքը ներառված չէ ավիատոմսի արժեքի մեջ: Մեկ կիլոգրամի համար ստիպված կլինեք վճարել 10-11 եվրո: 

Ի դեպ, ուղեբեռի հետ կապված ևս մի շարք նրբություններ կան, որոնք մանրամասն ներկայացված են ավիաընկերության պաշտոնական կայքում: 

Ստացվում է՝ գներն այդքա՞ն էլ մատչելի չեն: Ավիացիոն մասնագետ Արգիշտի Ապիկյանի հետ մեր զրույցի թեման հենց սա է: 

«Հայաստանի Հանրապետությունը մեր վճարած հարկերից սուբսիդավորելու է Ryanair-ին՝ ամեն ուղևորի համար մոտավորապես 76 դոլարի չափով: 2020 թվականին ընկերության միջին սուբսիդավորումը կկազմի մոտ 5 միլիոն դոլար: 

Եթե գումարենք թվերը, օրինակ՝ 10 հազար դրամ օդի հարկը, որը հանվում է, դա մոտավորապես 22 դոլար է, 76 դոլար էլ պետության սուբսիդավորումը, դա արդեն բավականին մեծ գումար է կազմում: Ավիատոմսի գնի՝ 35 եվրոյի մեջ չի մտնում ուղեբեռի արժեքը, ուղևորին չի տրվելու ջուր և ուտելիք: 

Եթե ուղևորը 4 ժամ թռիչք է կատարում և այդ ընթացքում պատրաստ է չուտել ու չխմել, այդ պարագայում հնարավոր է՝ այդքան վճարի: 

Ուղեբեռի արժեքը 25 եվրոյից է սկսվում: Եթե այն հանձնես, դրա համար հավել յալ պետք է վճարես: Կան նաև այլ ծախսեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ապիկյանը:

 

Նա նշում է՝ Ryanair-ը հզոր, ցածր բյուջետային ավիաընկերություն է, որն ամեն կերպ նվազագույնի է հասցնում սպասարկման գները, այսինքն, եթե ուղևորը ցանկություն ունի զուտ տուրիստական նպատակով մեկնել ինչոր տեղ, դա հնարավոր է. 

նա կվերցնի փոքր պայուսակ, մեջը նվազագույն պարագաներ կդնի և կուղևորվի իր ցանկացած ուղղությամբ: 

«Մարդկանց համար այս տարբերակը ֆինանսապես հասանելի է: Ուղղակի այս դեպքում ավիաընկերության սուբսիդավորումը կատարվում է գաղտնի ձևով: 

Չեմ հասկանում, թե ինչո՞ւ չեն ֆինանսավորում հայկական ավիաընկերությանը, այլ սուբսիդավորում են արտասահմանյանին: Ryanair-ի դեմ ոչինչ չունեմ, բայց զարմանում եմ՝ ինչո՞ւ չենք սուբսիդավորում մեր ավիաընկերություններին»,-նշում է մեր զրուցակիցը:

Ավիացիոն մասնագետը հիշեցնում է՝ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հայտարարել է, որ հունգարական Wizz Air ավիաընկերությունը ցանկություն ունի մուտք գործել հայկական շուկա: 

«Որևէ ավիաընկերության դեմ ոչինչ չունեմ, բայց պետք է ցանկացած հարցի երկու կողմը նայել: Մեր պետությունը հրավիրում է հունգարական ընկերությանը Հայաստան: Հայաստանը խզել է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները (Հայաստանը 2012 թվականի օգոստոսի 31-ին կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, երբ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Հունգարիան արտահանձնեց Ադրբեջանինխմբ.): 

Գուցե կոպիտ հնչի, բայց հիմա Հունգարիան մեզ համար դիտվում է որպես Թուրքիա: Այսօր նրանց հրավիրել Հայաստան և փող տալ, որպեսզի նրանք մեզ համար չվերթներ իրականացնեն, չգիտեմ՝ ինչպե՞ս կոչեմ այս արարքը: 

Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»,-հավելում է ավիացիոն մասնագետը: Մեր այն դիտարկմանը՝ բայց չէ՞ որ էժան տոմս գնելու այս միֆը որոշ ժամանակ հետո կփլուզվի, գուցե ճի՞շտ կլիներ, եթե կառավարությունը անկեղծ գտնվեր քաղաքացիների հետ, Ապիկյանն արձագանքում է՝ այս հարցի պատասխանը պետք է համապատասխան մարդկանցից ստանալ: 

«Թող պատասխանի, օրինակ, Տիգրան Ավինյանը, թե ինչո՞ւ է գաղտնի կերպով սուբսիդավորվում ոչ հայկական ավիաընկերությունը: Միանշանակ է, որ զբոսաշրջությունը զարգանալու է, բայց ինչո՞ւ են գաղտնի պահում այս փաստը: 

Չէի՞ն կարող նույն կերպ սուբսիդավորել մի հայկական ավիաընկերության, ասեին՝ քեզ այսքան փող ենք տալիս, բայց ամեն կերպ ստուգելու ենք, այդ փողից մեկ դրամ չպետք է դուրս գնա: Ի՞նչ է՝ մեր պետությունն «այդքան չկա՞», որ մի փոքր ավիաընկերության վերահսկի: 

Չեմ կասկածում, որ Ryanair-ը մաքուր աշխատելու է, բայց ճի՞շտ էր արդյոք ցածր բյուջետային ավիաընկերության մուտքը Հայաստանի Հանրապետություն: Եթե, Աստված մի արասցե, հունվարի 13-ին Հայաստանում պատերազմ սկսվի, հունվարի 14-ի՝ դեպի Միլան չվերթը տեղի չի ունենա: 

Երաշխավորում եմ»,-ասում է Ապիկյանը: Անդրադառնում ենք նաև ազգային ավիափոխադրող ունենալու գաղափարին: 

«Այս տարվա հուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում ստորագրեց, որի համաձայն, ստեղծվեց միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը մշակելու էր քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգ: 

Առաջնային խնդիրն ազգային ավիափոխադրող ստեղծելն էր: Այն տապալվեց երկու «ավիատորների»՝ Տաթևիկ Ռևազյանի և Հակոբ Ճաղարյանի կողմից: Նրանցից ամեն մեկը փորձում էր ապացուցել, թե ում հայեցակարգը, դիրքորոշումն է ճիշտ: 

Ստացվեց այնպես, որ այս բանավեճից ոլորտը բավականին թուլացավ, առանց այդ էլ թույլ էր, չկար վերահսկողություն, բավականին մարդիկ դուրս եկան ոլորտից, ոմանք մեկնեցին արտասահման, ոմանք էլ տարբեր աշխատանքների անցան թե՛ Հայաստանում, թե՛ երկրից դուրս:

 Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շատ չնչին ծանրաբեռնվածությամբ էր աշխատում՝ իր պարտավորվածությունների մոտ 30-40 տոկոսով, տեղի ունեցան վթարային վայրէջքներ: 

Այդ ամենի արդյունքը մրցակցությունն էր, և որ իրենք չէին զբաղվում իրենց իրական գործով:

Ամեն օր սոցցանցերում գրառումներ են անում: Իմ մոտ տպավորություն է, որ քաղաքացիական կոմիտեի աշխատողները կարդում են ֆեյսբուքի մեկնաբանությունները և զեկուցում իրենց ղեկավարին: 

Կոմիտեում ոլորտից հասկացող 3-4 հոգի կա, եթե իրենք էլ դուրս գան, կարող ենք լուծարել մեր քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: 

Հատկապես հիմա, երբ լոուքոստերներ բերեցինք, կարող եք հայկական ավիացիայի վրա հիմնովին խաչ քաշել: Ժողովրդական խոսքն ասում է՝ «ընկածին չեն հարվածում»: 

Մեր ավիացիան «ընկած էր», և նրան հարվածեցին շատ կոպիտ երկաթե իրով»,-եզրափակում է Ապիկյանը՝ հավելելով, որ ազգային ավիափոխադրող ունենալու հարցն այդպես էլ տեղից չշարժվեց:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահին