Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հա­յաս­տա­նը դե­ռևս չի մշա­կել տնտե­սա­կան զար­գաց­ման սթրե­սա­կա­յուն մո­դել. նոր պղպջակ­ներ են պայ­թում

МЕЖДУНАРОДНОЕ

eadaily.com-ը «Փաշինյանի տնտեսությունը. հորիզոնում նշմարվում է հիպոտեկային պղպջակի փչելու վտանգը» վերնագրով հոդվածում գրում է, որ արդեն երրորդ տարին անընդմեջ Հայաստանի տնտեսությունը ցույց է տալիս աճի դրական դինամիկա, որը Կարեն Կարապետյանի «իներցիայի» արդյունքն է: 2017 թվականին այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությանը հաջողվել էր զգալիորեն վերակենդանացնել տնտեսությունը: 

Բավականին կարճ ժամանակահատվածում նրա թիմին հաջողվել էր, բանկային ոլորտի «վարկային կատետրի» միջոցով տնտեսության մեջ ֆինանսական ռեսուրսներ ներմուծելով և ենթակառուցվածքների վրա կապիտալ ծախսերը զգալիորեն ավելացնելով, բեկել իրավիճակը դեպի կտրուկ աճ: 

Արդյունքում տնտեսական զարգացման խթանն այնքան ուժեղ էր, որ չնայած քաղաքական ցնցումներին, աճի իներցիան շարունակվել էր նաև 2018 թվականին: 

Այս տարի, երբ կառավարման բոլոր քաղաքական լծակները գտնվում են Փաշինյանի թիմի ձեռքում, կառավարությունը, հետհայացք նետելով տարվա առաջին 7 ամիսներին, կանխատեսում է տնտեսական աճ 7% -ի սահմաններում: 

Դա զուգորդված է արտոնյալ հիպոտեկային վարկավորման ծրագրի հետ, որը հանգեցրել է բնակարանաշինության ոլորտի զգալի աշխուժացման: 

Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները դրական են գնահատում նաև միջազգային կառույցները: Համաշխարհային բանկը վերջերս բարելավել է Հայաստանի ՀՆԱ-ի 2019 թվականի աճի իր կանխատեսումը` նախկին 5,2% -ից հասնելով 5,5% -ի: 

Ներկայումս Հայաստանը, թողարկելով եվրոպարտատոմսերի նոր խմբաքանակ, վերաֆինանսավորել է իր արտաքին պարտքը 500 միլիոն դոլարով: Այս «բարի լուրը» վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հաղորդել երկրի քաղաքացիներին: 

Չնայած նրան, որ եվրոպարտատոմսերը թողարկվում են ավելի ցածր տոկոսադրույքով և նախկին պատքը մարելու նպատակով, այնուամենայնիվ, խնդրին խիստ մոտենալու դեպքում պարզվում է, որ այստեղ առհասարակ հպարտանալու ոչինչ չկա: 

Երկիրը վերցնում է նոր պարտքեր ներկայիս շուրջ 5 միլիարդ դոլարի կարգի պարտքի դեպքում (ՀՆԱ-ն կազմում է մոտ 12,4 միլիարդ դոլար): 

Միևնույն ժամանակ, Հայաստանը, օբյեկտիվ ռազմաքաղաքական նկատառումներից ելնելով, ավելին է ծախսում, քան վաստակում է: 2020 թվականին ո՛չ խաղաղության, ո՛չ էլ պատերազմական վիճակում գտնվող, 3,9 միլիարդ դոլար պետական բյուջեով երկրի ռազմական ծախսերը կազմելու են 625 միլիոն դոլար: 

Շրջափակումը, պատերազմի սպառնալիքը, ժողովրդագրական ոչ սփոփիչ միտումները և մոտակայքում գտնվող անկայուն Մերձավոր Արևելքի տարածաշրջանը հանդիսանում են տնտեսական զարգացման օբյեկտիվ ռիսկեր, և այդ ամենը զգալիորեն գերազանցում է առկա զարգացման ներուժին: 

Հայաստանի կառավարությունը կշարունակի վարկեր վերցնել: Իշխանությունները գումար կվերցնեն անհետաձգելի ու անհրաժեշտ ծախսերի համար: 

Ընդհանուր առմամբ, 2019 թվականին նախատեսված է ներգրավել մոտ 490 միլիոն դոլար գումարի չափով արտաքին վարկեր: 

Մյուս կողմից, այս տարի Հայաստանում 2015 թվականից ի վեր առաջին անգամ գրանցվել է արտաքին պետական պարտքի նվազում: Այսինքն, ինչպես նշում է վարչապետը, դրա պատճառը այն է, որ մի կողմից՝ Հայաստանում կրճատվել են «ոչ արդյունավետ կապիտալ ծախսերը», մյուս կողմից՝ խթանվել է ՀՆԱ-ի աճը: 

Բազմաթիվ տնտեսագետներ համաձայն չեն կառավարության այս մոտեցման հետ, քանի որ, ըստ նրանց, խնդրահարույց ներդրումային համբավ ունեցող երկրում կապիտալ ծախսերի կրճատումը կհանգեցնի տնտեսական գործունեության նվազման: 

Այլ կերպ ասած, խոշոր պետական նախագծերի միջոցով դրամական միջոցների ներհոսքի կրճատումը կարող է վաղաժամ խեղդել տնտեսական աճի ներուժը: 

Առաջին կիսամյակի համար տարեկան 460 միլիոն դոլար մակարդակով պլանավորված կապիտալ ծախսերը կատարվել են ընդամենը 17% -ով: 

Նման քայլերով կարելի է ապահովել ժամանակավոր տնտեսական արդյունք, բայց անհնար է հասնել տնտեսության որակական կառուցվածքային այնպիսի փոփոխությունների, որոնք ուղղված են արտաքին և ներքին ցնցումների նկատմամբ անընկալության բարձրացմանը: 

Մինչդեռ, նաև խնդիրներ կան տնտեսական աճի որակի հետ կապված: Անցյալ տարվա հինգ տոկոս աճի կառուցվածքում առաջին դիրքերում են խաղային գործունեությունը (բուքմեյքերներ, խաղատներ), առևտուրը, և միայն դրանից հետո հանքարդյունահանող և վերամշակող արդյունաբերությունը: 

Այս և վերջին տարիներին տեղական ցածր մաքսատուրքերի պատճառով Հայաստանից ավտոմեքենաների վերաարտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ ավելացրել է այն «տոքսիկ» տարածքը, որը ապահովում է բյուջեի եկամուտների աճ: 

Ըստ մասնագետների, այս տարի այդ ոլորտը բյուջեի եկամուտներին կավելացնի հավել յալ 200- 250 միլիոն դոլար: 

Բայց այդ «տնտեսական սողանցքը» շուտով կփակվի, քանի որ 2020 թվականից երկիրը կունենա ավտոմեքենաների ներկրման միասնական ԵԱՏՄ մաքսատուրքեր: 

Այնուամենայնիվ, Փաշինյանի կառավարությունը մտածել է տնտեսության մեջ փող ներարկելու ձև: 

Քանի որ ֆինանսների նախարարությունը դեռևս չի մշակել տնտեսության մեջ ֆինանսներ ներարկելու նոր մեխանիզմ, և դրա փոխարեն կոռուպցիայի դեմ պայքարի նկատառումներով կրճատում է կապիտալ ծախսերը, պետական եկամուտների կոմիտեն է ստանձնել այդ դերը: 

Այսպիսով, պետական եկամուտների կոմիտեն որոշել է բիզնեսին վերադարձնել (մոտ 9 հազար տնտեսվարող սուբյեկտ) հին ԱԱՀ-ի պարտքը՝ շուրջ 56 միլիարդ դրամ (120 միլիոն դոլար): 

Ըստ տնտեսագետների, չնայած ներկայիս դրական դինամիկային, Հայաստանը դեռևս չի մշակել տնտեսական զարգացման սթրեսակայուն մոդել, ինչը կենսական նշանակություն ունի Ադրբեջանի հետ իրական պատերազմի մեջ գտնվող երկրի համար: 

Ավելին, միտում կա վերադառնալ 2002-2008 թվականների զարգացման մոդելին, որը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի սկիզբին պայթել էր: 

Հիպոտեկային վարկավորման արտոնյալ ծրագիրը պետք է վերաիմաստավորվի կրճատման ուղղությամբ: 

Հայաստանը պետք է զարգացնի արտահանմանն ուղղված վերամշակող արդյունաբերությունը, անհրաժեշտ է դուրս գալ այսօրվա հարմարավետ գոտուց: 

Դրա համար պետք է զարգացման նոր մեխանիզմներ մշակել: 

Ներկայումս Հայաստանում զբաղված են ոչ թե արդյունաբերության զարգացումը խթանելով, այլ բնակարանաշինությամբ, և հորիզոնում նշմարվում է հիպոտեկային պղպջակի պայթելու վտանգը:

Կամո Խաչիկյան

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ