ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Մայր Աթոռում բացվել է նորակառույց Մատենադարանը
ОБЩЕСТВОՏՈՆԵՐ
Ալյասկա՝ Ալյասկայի օր, Խորվաթիա՝ Փողկապի օր, Ուզբեկստան՝ Սամարղանդ քաղաքի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1809- վախճանվել է հայազգի հասարակական գործիչ Մինաս Լազարյանը (Լազարյանների տոհմից):
1895– Արևմտյան Հայաստանի Կարին քաղաքում տեղի են ունեցել հայկական բնակչության ջարդեր:
1922 – ծնվել է արձակագիր Բաղիշ Հովսեփյանը:
1958 –ծնվել է տնտեսագետ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
1974– վախճանվել է արձակագիր, թարգմանիչ, դերասան Հանրի Զարյանը:
1984 – ծնվել է բանաստեղծ Գարմարը (Կարեն Մարդանյան):
1984- վախճանվել է հայազգի ուկրաինացի ֆիզիկոս-գիտնական Վիկտոր Աբիյանցը:
2005- Լեռնային Ղարաբաղում անկախացումից ի վեր կայացել է առաջին մարդահամարը:
2007- Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի, անհատ ձեռնարկատերերը տաքսու լիցենզիայի համար տարեկան պետք է վճարեն 25 հազար դրամ, իսկ կազմակերպությունները՝ 200 հազար դրամ:
2008- վերաբացվել է վերանորոգված Սիրահարների այգին, որը Պողոսյանների ընտանիքի կողմից վարձակալվել է 21 տարով: Այգու բարեկարգման վրա ծախսվել է մոտ 1 միլիոն 300 հազար դոլար:
2011-ԱՊՀ-ի ութ երկրներ (այդ թվում՝ Հայաստանը) ազատ առևտրային գոտի ստեղծելու մասին համաձայնագիր են կնքել: 2012-Մայր Աթոռում բացվել է նորակառույց Մատենադարանը, որի երկհարկանի քարաշեն հսկայական կառույցում տեղակայվել են Մայր Աթոռի 3 գրադարանները և ձեռագրատունը։
2017- կալանավայրի ընդհանուր խցում վախճանվել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը:
2018- տասնյակ քաղաքացիներ, որոնք, չնայած արգելքին, փորձել են աջ ղեկով ճապոնական մեքենաներ ներկրել Հայաստան, բողոքի ակցիա են անցկացրել Բագրատաշենի անցակետում:
վախճանվել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
31 -բացահայտվել է հռոմեացի ռազմական և քաղաքական գործիչ, պրետորիական գվարդիայի հրամանատար Լուցիի Էլիան Սեյանի դավադրությունը, որին հետևել է դավադրության մասնակիցների և նրանց ընտանիքների նկատմամբ իրականացված դաժան հաշվեհարդարը:
1009 - «հոգեկան հիվանդ խալիֆ» Հակիմի հրամանով ավերվել է Աստծո Գերեզմանի եկեղեցին:
1356– կենտրոնական Եվրոպայում տեղի է ունեցել 9-10 բալանոց երկրաշարժ, որի արդյունքում մեծապես վնասվել է շվեյցարական Բազել քաղաքը:
1667 -Ամերիկայում հոլանդացիների կողմից հիմնադրվել է Բրյուկելենը (հիմա՝ Բրուկլին):
1706– ծնվել է իտալացի երգահան, բազմաթիվ օպերաների հեղինակ Բալդասարե Գալուպպին:
1723 -Կոտլին կղզում Պետրոս Մեծի կողմից հիմնադրվել է բալթիական նավատորմի գլխավոր բազա հանդիսացող Կրոնշտադտ ամրոցը:
1741 –ծնվել է ֆրանսիացի բանակի գեներալ և գրող Շոդերլո դը Լակլոն:
1777 –ծնվել է գերմանացի բանաստեղծ և արձակագիր Հենրիխ ֆոն Կլեյստը:
1825 -Անգլիայում վերջին անգամ կայացել է պետական վիճակախաղի խաղարկություն:
1859– ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անրի Բերգսոնը:
1867– ԱՄՆ-ը Ռուսական Կայսրությունից գնել է Ալ յասկան՝ վճարելով ընդամենը 7,2 միլիոն դոլար:
1892– շահագործման է հանձնվել այն ժամանակ աշխարհում առաջին երկար՝ Չիկագո-Նյու Յորք հեռախոսային գիծը:
1896 -«Նյու Յորք Ջըրնըլ» ամսագրում հայտնվել է առաջին կոմիքսը:
1914 -Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում անգլիական E-3 սուզանավը խորտակվել է գերմանական U-27 սուզանավից տորպեդահարվելու հետևանքով:
Սա աշխարհում առաջին դեպքն էր, երբ ճակատամարտում սուզանավը խորտակվել է այլ սուզանավի կողմից:
1922– ստեղծվել է BBC բրիտանական լրատվական ընկերությունը:
1931– վախճանվել է ամերիկացի գիտնական, գյուտարար, 100-ից ավելի գյուտերի հեղինակ Թոմաս Էդիսոնը:
1941 -Տոկիոյում ձերբակալվել է խորհրդային հետախույզ Ռիխարդ Զորգեն:
1944- Հայրենական մեծ պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը մտել են Չեխոսլովակիա:
1947 -ԽՍՀՄ-ի Կապուստին Յար փորձադաշտում իրականացվել է առաջին հեռահար բալիստիկ հրթիռի փորձարկում:
Կամո Խաչիկյան
1960 թ. – ծնվել է բելգիացի ճանաչված կինոդերասան և մարտարվեստների վարպետ Ժան-Կլոդ վան Դամը:
1963 - ֆրանսիացիների օգնությամբ առաջին անգամ կատուն (Ֆելիսեթ անունով) թռել է տիեզերք:
1968- Մեխիկոյի օլիմպիական խաղերում Բոբ Բիմոնը սահմանել է հեռացատկի համաշխարհային ռեկորդ՝ 8մ 90 սմ:
2000 -սկսվել է խորտակված «Կուրսկ» ատոմային սուզանավի խեղդված նավաստիների մարմինների վերհանումը:
2007 - Պակիստանում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն, որի հետևանքով զոհվել է վարչապետ Բենազիր Բհութոն ու ևս 150 մարդ:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ