Գյումրիում վերականգնվում է «Բարեկամություն» զբոսայգին․ մեկնարկը տրվեց այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
վերականգնման մեկնարկը Գյումրիում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակում այսօր՝ հոկտեմբերի 17-ին, տրվեց «Բարեկամություն» զբոսայգու վերականգնման մեկնարկը, որն իրականացնում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի Գյումրիի զարգացման ծրագրի շրջանակում: Միջոցառմանը ներկա էին «Ավրորայի» եւ IDEA հիմնադրամի համանախագահ Ռուբեն Վարդանյանը, Նիկոլա Ազնավուրը, Շիրակի մարզպետը, Գյումրիի քաղաքապետը եւ այլ հյուրեր:
Նիկոլա Ազնավուրը ևս կարևոր ներդրում է ունեցել, որպեսզի նախաձեռնությունը կյանքի կոչվի: Նախկինում այգու տարածքում տնակներ են եղել, որոնք ապամոնտաժվել են զբոսայգու կառուցման նպատկով: Իսկ բնակիչները բնակարաններով են ապահովվել գլխավորապես «Ազնավուր» հիմնադրամի միջոցներով:
Այգու վերակառուցման նախագիծը նպատակ ունի միավորել և զարգացնել Գյումրի քաղաքի ենթակառուցվածքները և արտացոլել բարեկամության ու երախտագիտության խորհուրդը: