Ամուլ­սա­րի «խմո­րը» շատ ջուր է վերց­նե­լու ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Վիզդ կկտրեմ». Սիրված դերասան Արտյոմ Կարապետյանը զինված հարձ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­ն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ գույք է ձեռք բերել Կոտայքի փոխմարզպետը և ի՞նչ եկամուտնե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ալա­վերդ­ցի Վա­հա­գը ազատ կար­ձակ­վի՞ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ամուլ­սա­րի «խմո­րը» շատ ջուր է վերց­նե­լու Քոչարյանն ու Սարգսյանը Արցախ են ազատագրել. Էդուարդ Շարմազանով Իմ տղան էլ պիտի 3 տարի սովորեր, բայց եկել ու ծառայում է. Փաշինյանը հակադարձեց իտալահային Ադրբեջանական սադրանք Միլանի հայկական եկեղեցում՝ Փաշինյանի հանդիպման ժամանակ Ռոնալդուն ու Ջորջինա Ռոդրիգեսը ամուսնացել են ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից կձևավորվի աշակերտական խորհուրդ Թուրքիայում հին հայկական գորգ է հանվել վաճառքի 150 հազար դոլարով Վարչապետի խորհրդականը կարծում է, որ Հենրիխ Մխիթարյանը թքած ունի հավաքականի վրա Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլը ինձ մոտ մտահոգություններ է առաջացնում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյան. «Այսօր արդեն ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ» Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգան Մոսկվայի հեղինակավոր համերգասրահներում ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը կարծում է, որ ԵՄ-ը չի կարող պաշտպանել Եվրոպան Շրի Լանկայի բոլոր նահանգապետերը հրաժարական են տվել «Շատ հուզված եմ այստեղ լինելուս համար». Փաշինյանը՝ Սուրբ Ղազար կղզում Ես այստեղ եմ օգնելու «Ռոմա»-ին արդյունքների հասնել. Մխիթարյան Արցախում տեղի է ունեցել ՊԲ ռազմական խորհրդի նիստ Եղանակը Հայաստանում՝ առաջիկա օրերին ՄԱԿ-ը նշել է աշխարհի ամենաքիչ զարգացած 47 երկրները Հայաստանում չկա մրցունակ բուհ կամ անգամ ֆակուլտետ. Փաշինյան «Վիզդ կկտրեմ». Սիրված դերասան Արտյոմ Կարապետյանը զինված հարձակման է ենթարկվել ոստիկանների ներկայությամբ

Ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում գործելու և սպանության դեպքի առթիվ քննվող քրգործով մեղադրանք է առաջադրվել երկու եղբայրներին. ՔԿ

 

 

 

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում գործելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել 2003 և 2001 թթ. ծնված եղբայրներին: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

 

 

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  հոկտեմբերի 16-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել ՀՀ ոստիկանության ծառայողներ՝ 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը՝ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ, և 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը՝ «գանգի գագաթային շրջանի  պատռվածք վերք ախտորոշմամբ»: 

 

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001 թթ.: 

 

 

 

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 16-ին` ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, ոստիկանության ծառայողները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

 

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ոստիկաններ Տ. Առաքելյանին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը, ինչպես նաև Ա. Հակոբյանի գլխին հասցված հարվածը պատճառվել են 2003թ. ծնված երիտասարդի կողմից:

 

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ եղբայրները դեպքից ժամեր առաջ գողություն են կատարել Արաբկիր վարչական շրջանի գեղեցկության սրահներից մեկից և գողոնը թաքցրել կամուրջներից մեկի տակ:

 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2003թ. ծնված անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով, 238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: 2001թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

 

Նախաքննությունը շարունակվում է:

 

website by Sargssyan