Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

ՄՇԱԿՈՒՅԹ

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՀՌԻՓՍԻՄԵ ԳԱԼՍՏՅԱՆ 

ԱՆ­ԿԱ­ԽԻ ԳԻ­ՆԸ

Էսսե

Մեր միքանիհազարամյա հայրենիքը ինձանից ընդամենը մեկ տարով մեծ՝ 25-ամյա պետականություն է: Ես Անկախությունից հետո եմ ծնվել, իսկ անկախության գինը չգրված պարտքի պես բոլորի ուսերին է դրվում, նաև՝ իմ: 

Ամեն մեկը մի ձևով վճարում է. համարյա՝ խաչհամբույրի պես: 

Բայց կան մարդիկ, որոնց վճարած գինն էլ երբեք վերադարձնել չես կարողանում, ու այդ գինը ծանրանում է հոգուդ: 25-ամյա այս պետականությունը, որից անգամ ես եմ փոքր, սահմանում պահում են ինձանից էլ փոքրերը: 

Երևի բոլոր հայրենիքները նման են այն ծերուկներին, որոնք մի փոքր մրսում են թե չէ, ուզում են, որ բոլոր զավակները հավաքվեն իրենց շուրջն ու սկսեն խնամել: 

Չնայած, ես այդ քանի՞ հայրենիք եմ տեսել, որ այսպես եմ ասում: Իմն այս մեկն է, երևի ամենաէգոիստ ծերուկը, որից հոգնում ես, նեղվում-նեղանում ես, բայց մեկ է՝ սուսուփուս տանում ես նազերը, որովհետև դա միակն է, ուրիշը չունես:

Հայրենիքները ուշադրություն ու խաղաղություն են սիրում, ամուր սահմանի ու խաղաղության դեմ արյուն են ուզում: Հայրենիքները մեկ-մեկ դաժան են լինում, որ ավելի թանկանան, ավելի դժվարանա թողնել-հեռանալը: Հայրենիքները նվիրում ու պարտք են սիրում, ամեն-ամեն ինչ վերցնում, տեղը մի բուռ հող են տալիս: Իսկ մենք ապրում ենք հանդարտ, «անհոգ», անվրդով, մինչև այն պահը, երբ հերթական կիսակյանքն է հավերժանում: Հայրենիքները կիսակյանքերով են պահվում: Չէ՜, կիսակյանք էլ չէ, ավելի քիչ… Անչափ քիչ… 

Ի՞նչ իմանաս` ինչեր կարող էին լինել, ինչեր կարող էին արվել, եթե այդ կյանքերը շարունակվեին… կիսահեքիաթներ են մեզ մնում, որոնց վերջը միշտ հանկարծակի է գալիս ու սուր ցավով` առանց երկնքից ընկնող երեք խնձորի: Ու այդ կիսահեքիաթներից հետո թողնել-հեռանալը աններելի է դառնում…

«Երկիրը երկիր չի»-ները, «Ստեղ ապրելու տեղ չի, գնանք փրկվենք»-ները, «Ապե՜ր, առանց ռուսի մենք կորած ենք»-ները, բայց հատկապես ու ամենից շատ` «Էս ջահելությունը բանի պետք չի»-ներն ու «Եթե կռիվ սկսվի, ոչ ոք չի կռվի»-ները հերքվեցին… Էս ջահելության կողմից… Ղարաբաղում… Առաջին գծում… 25-ամյակից ընդամենը մի քանի ամիս առաջ:

Իմ ծնունդից առաջ այնքան բան է եղել: 

Բայց ես երբեմն չեմ կարողանում հասկանալ/արժևորել եղածը, կամ պարտվում եմ էմոցիաներիս, որովհետև ինձ սովորեցրել են, որ մենք խեղճ ազգ ենք, որ դարերով մեզ հարստահարել են, կոտորել են, մեզ ցեղասպանել են, գրողը տանի… 

Ես երբեմն չարանում եմ ու ամեն ինչ բարդում երկրի գլխին: Հետո զգում եմ, որ սիրտս չհովացավ, ու սկսում եմ Աստծուն մեղադրել: 

Չէ՜, դա էլ չի օգնում: Գուցե մեծ տերությունների՞ն հայհոյեմ: Բայց ինչո՞ւ: Խեղճերին խղճում են ու անցնում: Է, թող չխեղճանային իմ ապուպապերը: 

Չեմ ուզում Արտավազդի սինդրոմ ունենալ. վախենում եմ նախնիների անեծքից: 

Բայց ուզում եմ մերժել ապուպապերիս: 

Դարձե՛ք ու անիծե՛ք, տառապած պապե՛ր, իմ խեղճ պապե՛ր: 

Ախր, ես իմ երկրում ինձ տեր զգալ եմ ուզում, ուզում եմ այս հողի վրա ամուր ու ապահով քայլել, ուզում եմ` ինձ սովորեցնեք, որ հույսս միայն ինձ վրա պետք է դնեմ, որ ինձնից մեծն ու ուժեղը չկա:

Անկախի գինը ծանր է: Տանել չի լինում: Բայց ինձանից էլ փոքրերը իրենց ունեցած ամենաթանկն են տվել-տալիս-տալու, որ ես ապրեմ: 

Բայց ոչ հենց այնպես, այլ ապահով, խաղաղ, երջանիկ: Բայց իրենք չգիտեն, որ իրենց տված գնից հետո երջանիկ ապրելը դժվարանում է, դառնանում…

Անկախի իմ գինը անուններ ունի, տարիքներ ունի: Անկախը լուսանկարներ ունի: 

Քեռիից հիշողություններս այնքան քիչ են, այնքան աղոտ, որ ուրիշներին թվում է, թե չեմ էլ հիշում: Քեռին մեր ողջ ընտանիքի տված ամենամեծ գինը եղավ այն ժամանակ դեռ 5-ամյա պետականությանը: 

Դրանից ուղիղ 20 տարի անցավ, ու Անկախը մի անուն էլ ունեցավ: Իրենից 5 տարով փոքր, լուսավոր, ուրի՜շ… Ղարաբաղում, Ապրիլին մեր Անդրանիկը Անկախի նոր գինը սահմանեց իր ու ընկերների կյանքի գնով: 

Մարտակերտում, 116 դիրքում… Իրենց հետո կոչելու էին «Ուրֆանյանի քառյակ»… Լավագույնը, ամենահերոսականը աշխարհի երեսին գոյություն ունեցող բոլոր քառյակներից… Ամենահարազատը…

Մեր Անդրանիկի հետ «ծանոթացա» հետմահու: Դա ամենածանրն էր, ամենաաններելին: 

20 տարի այս մի պուճուր քաղաքի երկու բնակիչներս ապրել ենք զուգահեռ կյանքերով, ու հատման կետերից ոչ մեկն այդպես էլ մեր ճամփաները չի հատել: 25-ամյակին բերող այս ճամփեն ամեն ինչ փոխեց… մեր կյանքում, մեր մտքերում, ու զուգահեռ ճանապարհներն էլ հատվեցին, ուղղակի՝ առանց Անդոյի…

Հայրենիքները դաժան են, էգոիստ ծերուկների պես, պահվելու համար մեծ գին են ուզում… Իսկ այդ գինը տալուց հետո ապրելը ծանրանում է… Ու Անկախը դառնում է 20 տարվա տարբերությամբ նույն բարձունքի վրա, իրարից մի քիչ հեռու տեղավորված երկու հողաթումբ…

2016թ., ապրիլ

 

ՄԱՆԱՍԵ

ԲԱ­ՆԱՍ­ՏԵՂ­ԾԱ­ԿԱՆ ԸՆՏ­ՐԱ­ՆԻ

***

Ես տեսա ջրերում Անգարայի ինչպես էր

մի կալմիկ անարյուն

անշուք տաշտակը ցնցելով զտում մանրահատիկ

տիղմը` ոսկուց - և տեսա ինչպես էր գուշակում

այդ կալմիկը անկիրթ` որն է ոսկեփոշի

և որը` ավազ հոսուն.

տեսա և քեզ հիշեցի, հոգուս հոգի՜,

այդ ինչպե՞ս հասկացա, որ դու գեղեցիկ ես.

ես տեսա մոլոր նավերը իսպանական ինչպես էին լողում,

ինչպես էին լողում սահելու պես,

և շրջվեցին մեկեն, և շտապեցին ամպրոպից առաջ

դեպի լույսերը մերձափնյա և հանգրվանը հեռուև տեսա ինչպես մեկը նավերից այն տենչում էր մի լույսի որպես

գեղեցկություն իրական,

մինչ խորտակվեցին առագաստները իսպանական

այլ կայանի հետամուտ.

տեսա և քեզ հիշեցի, հոգուս հոգի՜,

այդ ինչպե՞ս հասկացա, որ դու ես գեղեցիկը.

ես տեսա Սամոսի ափերում սափորներ հնածո,

որ մարտիկներ էին պատկերում

մերկամարմին- կռացած,

ձեռնատարած – ուղղաձիգ - և տեսա մեկը  գեղեցկազարդ պահպանված,

կարծես նոր էր պտույտ արել այն կավագործ անիվը,

և նոր էր շունչ տվել ձեռակերտ.

տեսա և քեզ հիշեցի, հոգուս հոգի՜,

այդ ինչպե՞ս քեզ գտա այդքան գեղեցիկ...

 

***

Ես քեզ պետք է համեմատեմ, սիրելի՜ս,

այն աթենուհու հետ, որին խանդեց ամենագեղեցիկ վազը Ակրոպոլիսի

և խրոխտանում էր թաքուն նրա բարձրաձևությունն ունենալու,

և խռովեց ամենագեղեցիկ թուփը Ակրոպոլիսի,

և զրկվեցին գինուց աթենացիք.

ես քեզ պետք է համեմատեմ

Պաթոսի այն գեղեցկուհու հետ,

այն Աֆրոդիտեի, որին չծնկած – չերկրպագած և չմատուցած զոհաբերություն,

փակ էր քաղաքը մտնողի համար.

քեզ պետք է համեմատեմ բոբիկ ոտքերով

այն ձկնավաճառ եդովմուհու հետ,

որ ամեն գիշեր չվաճառված ձուկն էր նետում ծովն Աղի,

քանզի վճարում էին նրան...

գեղեցկության համար...

***

Ի՜նչ չնչին են, Գյոթե, ի՜նչ անհուզում,

դպիրներն այս` դաստիարակներ կարգված իմ կրքերին,

որ հեղգ տրված աշխատությամբ սակավ,

ո՛չ շնորհներ կարող էին շուրջը իրենց տեսնել,

ո՛չ էլ` իրենք լինել աստծուց շնորհակյալ.

ի՜նչ չնչին են, Գյոթե, և՛ անհուզում, և՛ հույլ,

Մենուայի որդուն ոնց պաշտպանող... ոճիր,

որ չգիտի` չունի արքան տիրոջ Խալդե 

գովերգության կարիք - և կարող է նրա՛ն խանդել,

ով չի կանգնել իր թշնամու կողքին, չի արշավել իր դեմ:

Ես եմ այսպես եղել խուճապական ու խեղճ,

ու ընդվզել ոչ գիտությամբ նախնյաց իմ Խալդ,

այլ կացին եմ ասես նրանց ձեռքից խլել`

թափահարել քո դեմ անջիղ – հուսահատված,

ու նայել ես դու ինձ ոնց Արգիշտին խալդյան`

իր ոտքերի առաջ տեսնի ոջիլ:

 

 

Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ