ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՀՈՒԼԻՍԻ). Հա­մա­ճա­րա­կի պատ­ճա­ռով պ...
«Ամուլ­սա­րի հար­ցում տես­նում եմ քա­ղա­քա­կան մեծ աս­պեկտ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Երբ դժվա­րու­թյուն­ներ ես տես­նում, սկսում ես կյան­քը հաս­կ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Մեր զին­ված ուժերն իրենց փայ­լուն գոր­ծո­ղու­թյուն­նե­րով փ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Թվա­խեղդ» չկա. ասե­լու և ցույց տա­լու բան էլ չկա ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 16.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ադրբեջանցիները տարհանում են իրենց զինծառայողների դիերը. ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել Ուղնուծուծով բանակին նվիրված կապիտան Սոս Էլբակյանի մարմինը հանձնեցին հողին Ադրբեջանը խնդիր է դրել փոքր քայլերով փոփոխել շփման գիծը, իրենց ձեռնտու դիրքեր գրավել. Վաղարշակ Հարությունյան Ունենք էական առաջընթաց․ Թորոսյան Ադրբեջանը Հայաստանին սպառնում է միջուկային ահաբեկչությամբ Կրակի տակ մարդիկ հանգիստ ապրում են, նարդի են խաղում. հոգեւորականը Չինարիից ուղիղ եթեր է մտել «Վեճերն անպակաս են, թեև առանց իրար ապրել չեն կարող». Իրինա Թովմասյանի աղջիկների հետ նոր ֆոտոշարքն ու հպարտանալու առիթը Ոստիկանությունը եւս սննդի ծառայությունները կպատվիրակի այլ կազմակերպության. Փակ մրցույթ է լինելու 2 փուլով Արթուր Վանեցյանի շուրջ շարունակում են համախմբվել կուսակցություններն ու մարդիկ Մարտական անօդաչուի հարվածից խաղաղ բնակիչ է վիրավորվել Համոզված ենք, որ ուկրաինացի ժողովրդի համար նույնպես դատապարտելի է ադրբեջանական ոտնձգությունը. Իշխան Սաղաթելյան Սահմանում կռիվ են անում․ դրսի մեր քաղաքացիներն ավելի են սրում պատերազմական իրավիճակը․ Մարուքյան Հարություն Գուլյանը նշանակվել է Արագածոտնի մարզպետի տեղակալ «Անաակնկալներն այս տարի միայն տհաճ էին». Վաչե Թովմասյանը՝ 34-ամյակի մասին «Շատերը մտածում են ամենաերջանիկ զույգն ենք, բայց ամեն փայլող բան ոսկի չէ» Ադրբեջանի ղեկավարությունն իր իսկ անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում․ ԱԳՆ Գագիկ Ծառուկյանը կոչ է անում լինել հայոց բանակի ու զինվորի կողքին «Ունեմ ավստրալական շոու բիզնեսում հաստատվելու հնարավորություն, որը պիտի ճիշտ օգտագործեմ». Մաշա Մնջոյան Գարուշ Դավթյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնից

ԳԱԱ-ում մեկնարկել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջան

Past.am

Սույն թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջան:

 

Ողջունելով նստաշրջանի մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասաց. «Թումանյանի երազանքն էր ունենալ հայկական ակադեմիա, որի ստեղծման համար նա ջանքեր էր գործադրում հայ ժողովրդի համար ամենաողբերգական տարիներին: Եվ խորհրդանշական էր, որ Հայաստանի գիտությունների ակադեմիան ստեղծվելու էր Հայրենական մեծ պատերազմի դժվարին օրերին՝ հաջորդող տասնամյակներում իր կարեւոր ավանդը բերելով մեր երկրի զարգացմանը»:

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության   մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանն իր ելույթում, մասնավորապես,  նշեց, որ Հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների   UNESCO-ի օրացույցում են ընդգրկվել Հովհաննես Թումանյանի 150-ամյակը եւ Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակը խորագրով հայտերը: «Միջազգային նշանակության այս իրադարձությունները հավուր պատշաճի անցկացման նպատակով տարվա ընթացքում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ եւ ծրագրեր»,- ասաց Երանուհի Մարգարյանը:

 

Նստաշրջանի մասնակիցներն իրենց զեկուցումներով վերլուծեցին Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններն ու գործունեությունը պատմագիտության, ազգագրության, արվեստաբանության եւ լեզվաբանության տեսանկյուններից:

 

Գիտական նստաշրջանը կշարունակի աշխատանքը մինչեւ հոկտեմբերի 25-ը:

 

Հոկտեմբերի 22-ին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, հոկտեմբերի 23-25-ին՝ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում: Նստաշրջանի ընթացքում Թումանյանի կյանքի, գործունեության եւ ստեղծագործությունների վերաբերյալ կներկայացվի 71 զեկուցում:

 

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջանի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը եւ Երեւանի պետական համալսարանը:

 

website by Sargssyan