Լանզարոտի կոնվենցիայի շուրջ հետագա հանրային քննարկումների ար... ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՄԱՅԻՍԻ). Ան­կար­գու­թյուն­նե­րի հե­տև... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորցնում ենք, կորցնում, բայց այդպես էլ չենք խրատվում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Սե­րը ժա­ռան­գել եմ մայ­րի­կիցս». պահ­պա­նե­լով ժա­նյակա­գո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Ակա­նա­տես չենք եղել որևէ փաս­տաթղ­թի, որը կքար­տե­զագ­րի Հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 31.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ․ հանդիպեցի կովիդ-դրական մայրիկի՝ իր 4 օրական նորածնի հետ․ Թորոսյան ԱՄՆ-ում ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակել է լրագրողին (տեսանյութ) Ամբերդ գյուղի ջրատարի մեջ 70-75 տարեկան կնոջ դի է հայտնաբերվել Թրամփը շնորհակալություն է հայտնել Գաղտնի ծառայությանը եւ իր ցասումն է արտահայտել ցուցարարների հանդեպ Նախատեսվում է օրական 1000-ից 2000 թեստի արտադրություն. Փաշինյան Պարետի որոշմամբ՝ արգելվել է 138 տնտեսվարողի գործունեությունը Իսպանիայի ԱՆ-ն թույլ է տվել թիմային մարզումներ անցկացնել հունիսի 1-ից․ Marca Վաղը խոսելու եմ Լանզարոտեի կոնվենցիայի կրթական մասից. ԿԳՄՍ նախարար ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 495 դեպք. մարզպետ Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել է 8 952 մարդու մոտ․ Ռիա Նովոստի Երևան-Դոնի Ռոստով չարտերային հատուկ չվերթի օրը հայտնի է Պարետը նոր որոշում է կայացրել Այս փոփոխությունները արվում են մեր պետության պոտենցիալը մեծացնելու համար. Նիկոլ Փաշինյան 2014թ․ ծնված բոլոր աշակերտները սեպտեմբերի 1-ից պետք է գնան դպրոց․ նախարար Գույքահարկի դրույքաչափերի փոփոխության հետևանքով շատերի համար նպատակահարմար չի լինի անշարժ գույքը պահելը և այն վաճառելու են նորաթուխ օլիգարխներին․ Թաթուլ Մանասերյան Եկել է համատարած հայտարարագրման և գույքահարկի նոր համակարգի ներդրման ժամանակը․ Փաշինյան (տեսանյութ) Մարդիկ Փաշինյանի հորդորներն անտեսում են, քանի որ այլևս նրան չեն հարգում. Արամ Անտինյան Մենք այսօր իսկապես հումանիտար աղետի մեջ ենք. հայտարարություն Չէի ուզի որեւէ մեկը հույսեր փայփայի, որ մենք մեր առաքելությունը կձեւակերպենք իրենց ակնկալիքների համաձայն․ Արշակ սրբազան

«Սա քարտ-բլանշ է Ադրբեջանին եւ սրա մեղավորը այսօրվա իշխանություններն են». Շարմազանով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, որ Արցախի հարցում ինքը պետք է բերի իր նոր հայեցակարգը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք այդպես էլ իր հայեցակարգը չտեսանք, թե որն է իր հայեցակարգը, որ ոչ Տեր-Պետրոսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի հայեցակարգի շարունակությունը չէ: Միգուցե դա Ալիեւին կիրթ եւ նորմալ համարելն է կամ Դուշանբեի  վերելակում մութ պայմանավորվածությունների ձեռք բերումը: Բայց մի բան ակնհայտ է, որ առաջին անգամ մեր դաշնակից երկիրը իր ԱԳ նախարար Լավրովի շուրթերով «Վալդայի» ակումբում ուղիղ մեղադրանք է հնչեցնում բանակցությունները ապակառուցողական հուն տանելու համար ՀՀ ղեկավարությանը: Նախկին երեք նխագահների շրջանում համանախագահ որեւէ երկրի ԱԳ նախարար ՀՀ իշխանությունների հասցեին ուղիղ նման մեղադրանք չի հնչեցրել»,-ասաց Շարմազանովը:

Նա հավելեց, որ ապրիլյան պատերազմից հետո համանախագահների եւ հայկական կողմերի պնդմամբ առաջացավ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի օրակարգը, որը դեղին քարտ էր Արդբեջանին ռազմական գործողություններ սկսելու համար: Այդ ժամանակ մենք ունենինք կոնսենսուս մինուս մեկ: Այսինքն համանախագահներ պյուս հայկական կողմեր մինուս Ադրբեջան: Նիկոլ Փաշինյանը «հորով-մորով» արեց Ժնեւի, Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի օրակարգը, դա այլեւս չկա: Դրանից հետո եկավ Միլանի հայտարարությունը, որտեղ կա «արդար լուծում» բառակապակցությունը, եւ բացակայում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի թեզը: «Արդար լուծումը» այստեղ մի ձեւ ենք հասկանում, Ադրբեջանում ապրողները՝ լրիվ այլ բան:

Եթե ապրիլյան պատերամից հետո բոլորը մեղադրում էին Ադրբեջանին, այդ թվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան նշեց, որ Ադրբեջանի գործողությունները սադրանք՝ են Հայաստանի հանդեպ, երբ ռուս համանախագահ Մերզլյակովը ուղիղ նշեց, որ Արցախը վաղ թե ուշ պետք է վերադառնա բանակցային սեղան, այսօր մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո համանախագահ երկրները դեղին քարտ ցույց տվեցին Փաշինյանին, իսկ Սերգեյ Լավրովը արդեն ուղիղ տեքստով մեղադրանք հնչեցրեց ՀՀ իշխանության հասցեին՝ բանակցությունները ապակառուցողական հուն տանելու մեջ: Սա քարտ-բլանշ է Ադրբեջանին եւ սրա մեղավորը այսօրվա իշխանություններն են»,-իր խոսքն ամփոփեց Շարմազանովը:

website by Sargssyan