Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ռու­բեն Մե­լի­քյան. «Յու­րա­քան­չյուր քայլ իշ­խող քա­ղա­քա­կան ուժին ավե­լի է ընկղ­մում այդ ճահ­ճի մեջ». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Իրավական համակարգում տեղի ունեցող գործընթացները, որոշ քրեական գործերի ու ձերբակալությունների շուրջ տեղի ունեցող գործողությունները գնալով ավելի սուր քննադատության են արժանանում նաև մասնագիտական հանրության շրջանում: 

 Մի կողմից այդ գործողությունների զուտ քաղաքական լինելու համոզմունքներն են, իշխանական թևից՝ իրավական լինելու պնդումները: 

 Եվ խնդիրն այն է, որ այս ամենի հետևանքով նշված համակարգի շուրջ թնջուկն ավելի է մեծանում:

 Թեմայի շուրջ զրուցել ենք Արցախի նախկին ՄԻՊ, միջազգային իրավունքի մասնագետ և «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի հետ, որը մի քանի խնդիր է առանձնացնում:

 «Իմ պատկերացմամբ՝ իշխող քաղաքական ուժն, ինչ-որ պահի հայտնվելով ճահճի սահմանագծին, որոշել է, որ պետք է այդ ճանապարհով գնա, բայց յուրաքանչյուր քայլ իշխող քաղաքական ուժին ավելի է ընկղմում այդ ճահճի մեջ: 

 Նրանք իրենց առջև քաղաքական խնդիր են դրել ամեն գնով ձերբազատվել Սահմանադրական դատարանի լեգիտիմ կազմի մեծամասնությունից, և անընդհատ նորանոր գործիքներ են ի հայտ բերում, որոնք ուղղված են այդ խնդրի լուծմանը: 

 Եվ դա իրականացնում են թե՛ Հրայր Թովմասյանի վրա ճնշումը սաստկացնելով, թե՛ ինչ-որ իրավական գործընթացների տպավորություն ստեղծող քաղաքական գործընթացներ նախաձեռնելով և թե՛ այլ՝ չերևացող միջոցներով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ռ. Մելիքյանը:

 Վերջինս բնական է համարում այն, որ գործողությունները հետզհետե հանդիպում են ավելի մեծ հակազդեցության:

 «Պատճառն այն է, որ գնալով ավելի մեծ թվով մարդկանց համար է ակնհայտ դառնում գործողությունների իրական էությունը: 

 Իրավունքի հետ կապ չունեցող դեռևս վերջին դեպքը վերաբերում է Արսեն Բաբայանին, որը մի կողմից Հրայր Թովմասյանի մերձավորներից է, մյուս կողմից՝ իշխանության բավականին սուր քննադատը: 

 Քննադատ, որի քննադատություններն այս ընթացքում որոշակի որոշումների փոփոխությունների են բերել, հատկապես Ազգային ժողովում»,-շեշտեց նա՝ ընդգծելով, որ Ա. Բաբայանի ձերբակալությունն ուղղակի ինքնանպատակ է: 

 «Այստեղ պարզապես գործ ունենք մութ սենյակում սև կատու որոնելու անհաջող փորձերի հետ: Եվ իմ պատկերացմամբ՝ այս ամենն ուղղակի իշխող քաղաքական ուժին զրկում է իր այն բարոյական առավելությունից, ըստ որի՝ նրանք ժամանակին մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարող մարդկանց իմիջ ունեին: 

 Ես չգիտեմ, թե այդ իմիջից ինչ է մնացել, որովհետև նրանց ղեկավարությամբ, նրանց ուղիղ քաղաքական հրահանգներով այսպիսի ակնհայտ խախտումներ են թույլ տրվում: Չմոռանանք, որ վերոնշյալ քրեական հետապնդումը անոնսավորվել էր վարչապետի մամուլի խոսնակի կողմից: 

 Այնպիսի խախտումներ են լինում, որոնք ոչ միայն ներկայի վրա են ազդում, այլև անցյալի. կասկածի տակ է դրվում այս մարդկանց՝ նախկինում ունեցած մոտիվացիան»,-հավելեց մեր զրուցակիցը:

 Ռուբեն Մելիքյանի խոսքով, այս գործընթացները որևէ կերպ չեն նպաստելու դատական իշխանության որակների բարձրացմանը: «Ընդհակառակը՝ ունենալու են հակառակ ազդեցություն: 

 Բացի այդ, այս գործընթացներն ուղղակի ապացուցում են, որ իշխող քաղաքական ուժը չունի այն ժողովրդավարական արժեքաբանությունը, համաձայն որի, ցանկացած իշխանություն պետք է ունենա հակակշիռներ:

 Նրանք ուղղակի բիրտ ձևով փորձում են վերացնել իրենց համար գոյություն ունեցող թերևս միակ հակակշիռը՝ ի դեմս իրենցից անկախ Սահմանադրական դատարանի»,-շեշտեց Ռ. Մելիքյանը:

 Նրա խոսքով, այս ճանապարհը ոչ մի լավ տեղ չի տանի. 

 «Սա մեր հանրության համար կարող է խիստ անցանկալի հետևանքների բերել: 

 Այս իրավիճակը Հայաստանի հաջորդ իշխանություններին կարող է տալ բարոյական իրավունք՝ էլ ավելի խիստ վարվել ներկայիս քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ: Սա անցանկալի է ընդհանրապես մեր զարգացման տեսանկյունից»:

 Իսկ թե ինչո՞ւ է սրվում իրավիճակը, ինչո՞ւ այլ ճանապարհով գնալու որոշում չի կայացվում՝ հաշվի առնելով նաև զգուշացումները, Ռ. Մելիքյանը ընդգծում է.

 «Կարծում եմ՝ խնդրի բուն էությունը հետևյալն է. գնալով ավելի հստակ է հիմնավորվում այն, որ իշխանության եկած մարդիկ ունեին բոլորովին այլ արժեքներ, քան նրանց լոզունգներն էին»:

 Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

 

 

 

 

Сурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель