ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Շրջանառության մեջ է դրվել... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայ սակրավորները հետևողական կերպով սանրում են տարածքի յուրաք... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ամուլսարի բարդ թնջուկը՝ ծանր խումհար հեղափոխական էյֆորիայից... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վաճառված մեքենա, փոխառություններ, դրամական միջոցներ եկամուտներ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մենք շոուբիզնես չենք, այստեղ չի կարելի կիսատաղանդ լինել. Եվգ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 23.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ալեն Սիմոնյանն առաջարկում է փոխել ժամերը Եվրասիական զարգացման բանկը նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում Դավիթ Տոնոյանի հրամանով Արմինե Հովհաննիսյանին փոխգնդապետի կոչում է շնորհվել Ռոման Բերեզովսկին՝ Հայաստանի հավաքականի անհաջողությունների գլխավոր պատճառի մասին Հարցն այն է, թե ինչ հաշիվ ենք տալու մեր սերունդներին. Փաշինյանը՝ Հռոմում Բրյուսելում Արայիկ Հարությունյանին դիմավորել են «Արայիկ, հեռացիր» վանկարկումներով Կալիֆոռնիայի դատարանն աջակցել է Թրամփին հարկային հայտարարագրի հետ կապված իրավիճակում Հայաստանում անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը պարտադիր են, հայերենը՝ ոչ. ուսանողները՝ վիճահարույց օրենքի մասին Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զորամաս Փաշինյանը ժամանել է Հռոմի Կիջի պալատ՝ հանդիպելու Իտալիայի նախարարների խորհրդի նախագահի հետ Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին 2004 թվականի այս օրը պայթեցվեց կամ հրկիզվեց իմ ավտոմեքենան. Նիկոլ Փաշինյան (ֆոտո) Նոյեմբերի 24-ին նախատեսված Գորան Բրեգովիչի համերգը տեղի չի ունենա «Իմ բիզնեսը, Իմ բանկը». համագործակցության նոր ձևաչափ Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին

424 մլն դրամ՝ Հա­յաս­տա­նում ան­տառ­նե­րի վե­րա­կանգն­ման գոր­ծըն­թաց սկսե­լու հա­մար, բայց թե որ­տեղ ու ինչ են տնկե­լու՝ հստակ չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ իրենց կառավարությունը մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը նախատեսում է 10 միլիոն ծառ տնկել, բավական բուռն քննարկումների կիզակետում հայտնվեց: Հատկապես ոլորտի փորձագետները խոսում էին ծրագրի անհնարինության մասին՝ ընդգծելով, որ ծառատունկներով հնարավոր չէ վերականգնել Հայաստանի անտառածածկ տարածքները:

Այս հայտարարությունից հետո ոլորտի պատասխանատու Էրիկ Գրիգորյանը վերահաստատեց, որ սկսվում է «10-10-10» համահայկական անտառվերականգնման ծրագիրը: Նա ընդգծել էր, որ այն դժվար է, բայց եթե կարող ես երազել, ուրեմն կարող ես և իրականացնել:

Երեկ «Գագաթաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» համաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունն աննախադեպ որոշում է կայացրել և 424 մլն դրամ է հատկացրել մինչև տարեվերջ Հայաստանում անտառների վերականգնման գործընթաց սկսելու համար: 

Նույն գագաթաժողովի ընթացքում, արդեն լրագրողների հետ զրույցում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Վահե Մացակյանը, անդրադառնալով վարչապետի՝ 10 միլիոն ծառ տնկելու հայտարարությանը՝ նշել էր, որ այն ռեալ է, և բոլորը իրենց մասով պետք է իրենց պարտավորությունները կատարեն:

Բնապահպանական ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանը հակադարձում է. որպես պետական լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավար՝ թող «թուղթ ու թանաքով», փաստարկված ներկայացնեն, թե ծառերը որտեղ են տնկելու, ինչ են տնկելու, ինչ սխեմաներով:

«Չեմ ուզում հասարակական կազմակերպություններին վիրավորել, բայց նրանք կարող են իրենց այդ շռայլությունը թույլ տալ ընդհանրական, վերացական խոսելու՝ «կարող ենք, չենք կարող»: 

Թող տվյալներ ներկայացնեն, իսկ մենք մասնագիտական դաշտում իրենց կբացատրենք, որ իրենք այս տարի էլ սահմանված չափաքանակը չեն կարող տնկել: 

Այն տարածքները, որտեղ գործողություններ պետք է իրականացնել, չեն համապատասխանում այն գործողություններին, որը պետք է իրականացվեն: 

«Հայանտառը», այսպես ասեմ, նախկին անպետք իներցիաներից այդպես էլ դուրս չեկավ: 

Թող գնան «Թեղուտ» հանքի տարածք, որտեղ շատ մեծ գումարներ էր դրված ալտերնատիվ տարածքներում անտառապատում իրականացնելու համար, իրենց կեղծ թվերը վերականգնեն: 

2008 թվականին իրականացված ծրագրի շրջանակներում հիմնադրված, 60-65 տոկոս կպչողականությամբ անտառներում այսօր պետք է 10-11 տարեկան ծառեր լինեին, որոնք այժմ կարելի էր փոխանցել անտառածածկ տարածքներ: 

Բայց անցած տարի, երբ փոխնախարար էի, այդ տարածքները ստուգելիս պարզվեց, որ այդտեղ ընդհանրապես ծառ չկա, չեմ խոսում 60 տոկոս կպչողականության մասին: Ինչպե՞ս կարելի է այդ ամենից հետո շարունակել «ոգևորությունը»: 

Մարդիկ պետք է գնահատական ստանան իրենց արածների համար: Բնական է՝ չեն ստացել և շարունակում են նույն ոգևորությամբ»,-ասում է Ղազարյանը:

Մեր զրուցակիցը նշում է, որ մարդիկ փորձում են դուր գալ իրենց ոլորտի ղեկավարին, որը սուտ հայտարարություն է անում՝ չտիրապետելով վիճակին: 

«Սա Հայաստանի՝ որպես պետության հեղինակության խնդիր է: Իրենք էլ լավ հասկանում ու գիտակցում են, թե մենք որքան հնարավորություն ունենք: 

Ուղղակի այնքան կոմպետենտ չեն, այնքան են կտրվել իրականությունից, որ չգիտեն՝ ինտերնետային միջազգային հարթակներ կան, որտեղ նախնական հաշվարկներ են դրված, թե որտեղ կարելի է անտառ տնկել: 

Խոսքը բնակլիմայական պայմանների հարմարավետության՝ ջերմաստիճանի, տեղումների, հողային իրավիճակի, համայնքից հեռավորության և այլ հարցերի մասին է»,-ընդգծում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ միջազգային հարթակներում և մեր կառավարության կողմից հրապարակված թվերը լիովին տարբերվում են իրարից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

website by Sargssyan