Երևան, 19.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


82 տարեկանում մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանը

ՄՇԱԿՈՒՅԹ

Past.am

82 տարեկանում կյանքից հեռացավ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի հիմնադիր եւ գիտական ղեկավար Ալպիկ Ռաֆայելի Մկրտչյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:

 

Ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի կողմից կատարված գիտական հետազոտությունների հիման վրա բյուրեղացել եւ ինտենսիվ զարգանում է ֆիզիկայի նոր բնագավառ՝ ակուստաֆիզիկան, որն իր մեջ է ներառում նրա կողմից հիմնադրած այնպիսի գիտական ուղղություններ, ինչպիսիք են մոդուլացիոն Մյոսբաուէրյան սպեկտրասկոպիան, մոդուլացիոն ռենտգենյան սպեկտրասկոպիան, գամմա-օպտիկան, ակուստապլազման եւ այլն: Ալպիկ Մկրտչյանը ավելի քան 300 գիտական հոդվածների, հեղինակային իրավունքների եւ մենագրությունների հեղինակ է:

 

Անգնահատելի է նրա ավանդը գիտամանկավարժական բնագավառում եւ երիտասարդների ներգրավմամբ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի գիտահետազոտական աշխատանքներում:

 

Ալպիկ  Մկրտչյանը հայտնի է նաեւ իր հասարակական գործունեությամբ: Նա իր  անձնական ներդրումն ունեցավ Սպիտակի երկրաշարժից տուժածներին եւ ազգային ազատագրական շարժման ժամանակահատվածում փախստականներին օգնություն կազմակերպելու գործում: Նա մեծ աշխատանք է կատարել Հայաստանի շրջաններում դատարկ գյուղերի վերականգման ու վերաբնակեցման, Արցախում սոցիալ-տնտեսական ու գիտամանկավարժական բազայի զարգացման ուղղությամբ:

 

Գիտական ոլորտում ունեցած նվաճումների համար Ալպիկ Մկրտչյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով, «Անանիա Շիրակացի»  մեդալով, ԵՊՀ-ի, ԵՊՃՀ-ի, Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ ՀՀ ԿԳ նախարարության ոսկե մեդալներով, ՌԴ Պրոխորովի անվան Ինժեներական ակադեմիայի կողմից Ա.Ի. Բերգի, Ն.Ն. Սեմյոնովի եւ Յու.Ա. Գագարինի անվան ոսկե մեդալներով, Георгий Победоносец ոսկե մեդալով: Ազգին մատուցած ծառայությունների համար ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանն արժանացել է Ամենայն Հայոց Վեհափառ Վազգեն Առաջինի պարգեւ-հուշամեդալին: Ստացել է Կուրչատովի անվան մրցանակ: Պարգեւատրվել է Դավիթ Անհաղթի արծաթե մեդալով: Պարգեւատրվել է Лауреат евразийской премии 2016, Наука специальный приз ոսկե մեդալով եւ բազմաթիվ այլ պարգեւներով ու շքանշաններով:

 

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը, գիտական հանրությունը սգում են անվանի գիտնականի մահը եւ իրենց ցավակցությունն են հայտնում ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի հարազատներին եւ գործընկերներին: 

 

Ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին՝ ժամը 18:00-ից մինչեւ 20:00-ը, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ)` Երեւանի Կոզեռնի փող. 15 հասցեում: Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-12:30-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (Երեւան, Մարշալ Բաղրամյան պողոտա 24), ժամը 13:00-14:30-ին՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում (Երեւան, Հրաչյա Ներսիսյան 25): Հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտից:

 

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար ՆԱՏՕ-ի ապտակը Փաշինյանին Ողբերգական վթար՝ Արմավիրում. բախվել են Lexus-ն ու LADA-ն, զոհ ու ծանր վիրավորներ կան Տավուշում տեղի ունեցած հանդիպումները կրկին սրել են հակասությունները ՔՊ-ում Որսորդների տեղաշարժման հարմարանքից՝ սիրված մարզաձև. «Փաստ» Ձյան առատ տեղումներ Գեղարքունիքի մարզում Փաշինյանն ու Ստոլտենբերգը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված քննարկումների շուրջ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՐՏԻ). Բանկի առաջին կողոպուտ, ածխահանքի պայթյուն, հավի ստամոքսից հանված ոսկիներ. «Փաստ»Փաշինյանը քանի կա, պատերազմը անխուսափելի ա․ ոսկեպարցի Մի դրամի ուժը՝ Հայ մայրեր հիմնադրամինԲրյուսելը սիրախաղ է անում Երևանի հետ՝ փորձելով հարվածել Ռուսաստանին. «Փաստ»Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank Փաշինյանը ռուսի անունն ա տալիս, որ ռուսն էլ ա հարձակվելու․ ոսկեպարցի Ողբերգական դեպք՝ Սյունիքում․ ՇՊ մեքենայում մահացել է միջնակարգ դպրոցի զինղեկը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Շինարարը կտուգանվիՆպատակ ունեն ուշադրությունը շեղել նման բաների վրա. «Փաստ»Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին ՀՀ-ի համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը․ փոխվարչապետի գրասենյակ Նոր մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած ողբերգությունից Շաբաթավերջին պատերա՞զմ կսկսվի․ Զախարովան արձագանքել է Փաշինյանին«Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Հիմա, առավել քան երբևէ, մեզանից պահանջվում է պայքարելու կամք, իմաստություն, միասնականություն Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ․ սա պետությունը միտումնավոր քանդելու գործունեություն է. Վահե Հովհաննիսյան Երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն Նոյեմբերյանի մի քանի խեղճ ու կրակ գյուղացու հավաքել ու համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանԴավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը Սին կմեկնի Ֆրանսիա՝ բանակցելու Մակրոնի հետ «Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք. ՓաշինյանՀարավից հզոր ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ձյան առատ տեղումներ Գործող իշխանությունները պետք է ճամպրուկները կապեն և հեռանան. Արշակ Կարապետյան «Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Զույգ համարի շենքերի ջրամատակարարումը դադարեցվել է Բայրամովը Բոնոյին է ներկայացրել Բաքվի «ակնկալիքները Հայաստանից»Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»Հանրապետության տարբեր շրջաններում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպումից Բախվել են «Opel»-ն ու «06»-ը․ ավտոմեքենայում հայտնաբերել են ընտանիքի անդամների մոխրացած 4 մարմին․ կա վիրավոր «Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Անընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ Տավուշից հետո սկսվելու է պետության մասնատման նոր փուլ. Հրայր Կամենդատյան Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Ձյան առատ տեղումներն ու բուքը վերադառնում են․ եղանակն՝ առաջիկա օրերին