Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գագիկ Համ­բա­րյան. «Էյ­ֆո­րի­ա­յի մեջ գտնվող Նի­կոլ Փա­շի­նյա­նը քա­ղա­քա­կան խա­րա­կի­րի­ով է զբաղ­վում»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Պարբերական բնույթ ստացած քրեական գործերի, ձերբակալությունների շղթան, իշխանության գաղտնի գործելաոճն ու առկա վարքագիծը ստեղծում են մի մթնոլորտ, որի հետևանքով իշխանության նկատմամբ քննադատությունն էլ ավելի է սրվում: 

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքով, խնդիրն այն չէ, թե վերոնշյալի առումով իշխանությունն ինչ հարցերի առաջ կկանգնի: 

Ըստ նրա՝ խնդիրն ու դրանից բխող վտանգներն ավելի խորքային են:

 

«Նախ՝ այսօր տեղի ունեցողի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, պարզապես այդ ամենը նա իրականացնում է կառավարության և ուժային կառույցների տարբեր ներկայացուցիչների ձեռքերով: 

Իսկ գործողությունները շատ դեպքերում անընդունելի են հասարակության համար թե՛ իրավական, թե՛ բարոյական տեսանկյունից: ՍԴ-ի շուրջ խայտառակ գործընթաց, ընտանիքի անդամների ներքաշում, անձերի ձերբակալում, որոնց դեպքում իրավական հիմքերը գրեթե զրոյական են: 

Զուգահեռ՝ այլ խայտառակ գործընթաց, ըստ որի՝ յուրայինների՝ նախարարների, փոխնախարարների ու մարզպետների աշխատավարձերը բարձրացվել են:

 Ու սա այն պարագայում, երբ նրանցից 98 տոկոսն աշխատանքային փորձ չունի: Իսկ վարչապետի խոսնակն ավելի լավ կլիներ չմեկնաբաներ վերոնշյալը: 

Հարցն այն է, որ պրն Փաշինյանը մտածում է, թե իր վարկանիշը հասարակության մոտ այնքան բարձր է, որ ինչ էլ անի՝ հասարակությունն իրեն կների: Քննադատվող գործելաոճը շարունակվում է, որովհետև մտածում են, թե անձեռնմխելի են, անպատժելի, որովհետև, ինչպես իրենք են իրենց անվանում, լեգիտիմ են: 

Մտածում են՝ ինչ ուզենան՝ կանեն, և հասարակությունը պետք է նստի ու, ականջները թափ տալով, ընդունի այդ պահվածքը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Համբարյանը՝ անելով հետևյալ հարցադրումը:

«Օրինակ՝ ո՞վ է թույլ տվել, որ իմ վճարած հարկերի հաշվին կրկնապատկեն իմ կողմից չընդունված ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաների աշխատավարձերը: 

Եթե մտածում է նրանց բարեկեցության մասին, թող Աննա Հակոբյանի երկու հիմնադրամներից վճարի նրանց: 

Սա զայրացնում է հասարակության լայն շերտերին: Իսկ անընդունելի ու զավեշտալի պահը գաղտնիությունն է: Մեծ հաշվով, կարելի է ասել, որ էյֆորիայի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը քաղաքական խարակիրիով է զբաղվում. բացահայտ իր վարկանիշի հետ է խաղում: 

Արվում են քայլեր, որոնք քաղաքականության մեջ որակվում են որպես քաղաքական ինքնասպանություն. երբ մտածում ես, որ անպատժելի ես, ինչ ուզես՝ կանես, արդյունքում ուղղակիորեն և ժամ առ ժամ մաշում ես այն վարկանիշը, որը կար ժամանակին, և որի շնորհիվ ստացել ես իշխանությունը»,-ասաց մեր զրուցակիցը:

Գագիկ Համբարյանն առաջին անգամը չէ, որ շեշտում է հեղափոխության հիմնական պատճառի՝ անպատժելիության մասին:

«Այդուհանդերձ, նախորդ իշխանությունների ժամանակ մեծ թիվ էր կազմում ինտելեկտուալ զանգվածը, որը և պաշտոն էր ստանում: 

Պարոն Փաշինյանի իշխանության պաշտոնյաների 95 տոկոսը դիլետանտներ են, որոնք հայտնվել են իշխանության մեջ զուտ այն բանի համար, որ քայլել են: Ես նրանց անվանում եմ քայլող պատուհասներ: 

Եվ հիմա քայլող պատուհասների աշխատավարձը բարձրացվում է, կրկնապատկվում, և առանց ամոթի հայտարարվում է, որ բարձրացվել են թոշակներն ու աշխատավարձերը: 

Եթե այդպես է, նախարարների, փոխնախարարների ու մարզպետների աշխատավարձն էլ բարձրացնեիք տասը տոկոսով: 

Կամ երբ ասում են՝ թոշակները հունվարի մեկից բարձրանում են, լավ կլինի նաև ասեն, թե հունվարի մեկից գազի գինը որքանո՞վ է բարձրանալու: 

Շուտով նոյեմբերն է, բայց հասարակությունը չգիտի, թե գազն ի՞նչ գին է ունենալու»,-շեշտեց քաղաքագետը: Գագիկ Համբարյանը մեկ այլ խնդրի մասին է ընդգծում.

«Շատ դեպքերում պաշտոնները լքում են պրոֆեսիոնալները, որոնք անգամ ձգտելով իշխանության ու պաշտոնի, չեն կարող երկար դիմանալ դիլետանտների ու անգրագետների կողքին: 

Հեռանալուց առաջ այդ մարդիկ նաև խիստ քննադատության են ենթարկում իշխանության գործելաոճը: Խնդիրն այն է, որ նրանք ունեն պատկերացումներ, փորձ, որը չի գնահատվում Փաշինյանի ու նրա այն թիմակիցների կողմից, որոնք պաշտոն են ստացել զուտ նրա կողքին քայլելու համար: 

Իրականում շատ քիչ բան է փոխվել Հայաստանում: 

Փաշինյանը հայտարարում էր, որ հովանավորչություն, խնամի-ծանոթբարեկամ կապ, անօրինականություններ չպետք է լինեն, որ ամեն ինչ արդար պետք է լինի: Բայց այդ ամենը բլեֆ է»:

Նա բերեց Շիրակի պետական համալսարանում տիրող իրավիճակի օրինակը՝ զուգահեռ նշելով, որ յուրաքանչյուր նման լոկալ դեպք արտացոլում է ամբողջ երկրի վիճակը: 

«Հենց սա է խնդիրը, որ պրոֆեսիոնալները չեն կարող դիմանալ: 

Որքան էլ իրենք ձգտեն իշխանության, միևնույն է, մոխրագույն մասսան, որը իշխանություն է ձևավորել, նրանց դուրս է շպրտելու, որովհետև իրենք իրենց «դասարանից» չեն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ամենամեծ խնդիրն այն է, որ իշխանությունը չի պատկերացնում, թե ՀՀ-ն որտեղ է գտնվում ու ինչ մարտահրավերների պետք է դիմակայել:

«Թուրքիան բացահայտ ագրեսիայի է ենթարկել Սիրիային, Թուրքիայի և ՌԴ-ի նախագահները ձեռք են բերել համաձայնություն, որի արդյունքում Թուրքիան ընդլայնում է իր ազդեցության տարածքները Սիրիայում: 

Սա նշանակում է, որ պաշտոնական Անկարան շարունակում է նեոպանիսլամիզմի և նեոպանթուրքիզմի քաղաքականությունը, որն իր մեջ ահռելի վտանգներ է պարունակում նաև մեզ համար: Մեր իշխանությունները փոխանակ մտածեն, թե ինչ է տեղի ունենում մեր քթի տակ, զբաղված են ՍԴ-ի խնդիրներով: 

Դուք տեսե՞լ եք այս մեկուկես տարվա մեջ որևիցե ակնարկ, որը կվերաբերի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին: Միակ քայլը, այն էլ՝ անտրամաբանական, «Արցախը Հայաստանն է և վերջ» հայտարարությունն էր, ինչը մեր գլխին արդեն խնդիրներ է ստեղծել: 

Հարցն այս իշխանությունների կողմից իշխանություն պահել-չպահելը չէ»,-նշեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ խնդիրը Հայաստանի անվտանգության հարցն է: 

«Քանի դեռ «պողոսացված» զանգվածը կուլ է տալիս, «ուռա»-ներով է ընդունում անտրամաբանական և շատ դեպքերում ոչ պետականամետ քաղաքականությունը, և կարող է լուրջ վերաբերվել, օրինակ՝ «Փաշինյանը պատռեց Պուտինի դիմակը», «Դոնալդ և Մելանյա Թրամփները խնդրեցին Փաշինյաններին նկարվել իրենց հետ» վերտառությամբ հոդվածներին, մենք խնդիրներ ենք ունենալու: 

Այս ամբողջը, ի վերջո, միջազգային ասպարեզում օգտագործվում է մեր իսկ դեմ: Ես իսկապես ուրախ կլինեի, որ Հայաստանը այնպիսի երկիր լիներ, որը կկարողանար ոտք մեկնել աշխարհի հզոր պետությունների հետ: 

Բայց սա նման է մի իրավիճակի, որ, օրինակ՝ «Շիրակ» ֆուտբոլային թիմը հայտարարի, որ ջախջախելու է «Ռեալին», իսկ «Շիրակի» երկրպագուներն ուրախանան ու ասեն՝ վերջ, ոտնատակ ենք տվել «Ռեալին»: 

Ի վերջո, մենք պատրաստ լինելո՞ւ ենք մի օր օբյեկտիվորեն գնահատել թե՛ մեր հնարավորությունները, թե՛ կարգավիճակն այս տարածաշրջանում»,-ասաց նա՝ հավելելով, որ խնդիր է նաև երկրի զարգացման ծրագիր չունենալը:

«Երկրի զարգացման մասին մտածող իշխանությունը պետք է իմանա, որ զարգացումը, որն իրենից ենթադրում է նաև ներդրումներ, գումարներ բերելը, չի սիրում սկանդալներ, խառնաշփոթ, խժդժություն ու «բարդակ»: 

Իսկ ի՞նչ կա Հայաստանում հեղափոխությունից մեկ տարի անց: Կան թվարկածս բոլոր երևույթները: Ո՞վ է ներդրումներ անելու ՀՀ-ում, որտեղ կա գործարարներին պատեպատ ծեփող, ասֆալտին փռող ղեկավարություն: Ինձ հիմա հետաքրքիր է, թե այս ընթացքում ի՞նչ օտարերկրյա ներդրումներ են եղել: 

Ն. Փաշինյանը լուսանկար էր հրապարակել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ՝ գրելով, որ նա իր ընկերն է, և ուրախ է, որ նա հաղթել է ընտրություններում: 

Ես էլ եմ ուրախ, բայց հարց եմ ուզում տալ: Այս ընթացքում Ջասթին Թրյուդոյի միջոցով նա կարողացե՞լ է որևէ ծրագիր բերել Հայաստան, որևէ կանադացի ներդրող Հայաստան եկե՞լ է: Կանադայի վարչապետը կամ մյուսները խրախուսե՞լ են իրենց հայրենակիցներին, որ Հայաստանում ներդրումներ անեն: 

Պաշտոնյաների գալ-գնալը, մեծ հաշվով, տուրիստական այցեր են, կարևորն օգուտն է: Իսկ ավելի լայն իմաստով, մեծ հաշվով, մեկուկես տարվա մեջ սելֆիների ու պոպուլիստական քայլերի միջոցով ժողովուրդն ընդամենը դեգրադացվել է»,-ամփոփեց Գ. Համբարյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ)