Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պիզայի աշտարակի թեքության պատճառներն ու ներկա վիճակը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աշխարհահռչակ Պիզայի թեք աշտարակը հանդիսանում է Սանտա Մարիա Ասունտա տաճարի մասը, որը գտնվում է Իտալիայի կենտրոնում գտնվող փոքրիկ Պիզա քաղաքում: Սանտա Մարիա Ասունտա տաճարի գեղեցիկ շինությունների խմբի շինարարությունը սկսվել է 1063 թվականին: 

Տաճարը եզակի է իր գեղեցկությամբ և ճարտարապետությամբ: Ի հավելումն Պիզայի թեք աշտարակի, որը հանդիսանում է տաճարի զանգակատունը, համալիրի մեջ է մտնում ժամերգարանը, մկրտության սենյակները (բապտիստերիա) և, ըստ էության, համալիրի հիմնական կառույցը՝ բուն տաճարը: Պիզայի թեք աշտարակի բարձրությունը 55 մետր է, իսկ լայնությունը հիմքում՝ 15,5 մետր: 

Տեսքով այն նման է ուղղահայաց տեղադրված գլանի և ունի ութ հարկ: Աշտարակի կենտրոնական հարկերը պատրաստված են բյուզանդական ճարտարապետության ոճով, սակայն որոշ էլեմենտներ հուշում են նաև արաբական նոտաների մասին: 

Արդյունքում աշտարակի ոճը ստացել է իր ուրույն անունը` ռոմանո-պիզայական ոճ: Աշտարակի բոլոր հարկերի ճակատները պատրաստված են կամարների տեսքով, որոնք հենվում են սյուների վրա: 

Աշտարակի ներքին սրահները ևս հենված են կամարների վրա, որոնք նստում են մեկը մյուսի վրա և ձևավորում բազմաթիվ ֆրոնտոններ: 

Աշտարակի վերջին շտրիխը, որը աշտարակին տալիս էր ժամանակակից տեսք, նրա գագաթի բուն զանգակատունն է՝ գմբեթը, որն ունի ավելի փոքր տրամագիծ: Ուշադիր նայելու դեպքում կարելի է նկատել, որ գմբեթի թեքման անկյունը տարբերվում է ամբողջ աշտարակի թեքման անկյունից: 

Նման կերպ շինարարները փորձել են կոմպենսացնել կառույցի «անկումը»: Աշտարակն ունի 296 աստիճան։ 

Մինչև 1990-2001 թվականները կատարված վերակառուցման աշխատանքները, աշտարակի թեքությունը եղել է 5,5 աստիճան, սակայն ներկայումս 3,99 աստիճան է։ 

Սա նշանակում է, որ աշտարակի գագաթի հորիզոնական տեղաշարժը կազմում է 3,9 մետր: Պիզայի թեք աշտարակի պատմությունը սկսվել է տաճարի շինարարությունը սկսելուց հարյուր տարի անց: 

Բոնանո Պիզանոն է նախագծել Պիզայի թեք աշտարակը, սակայն այն պատճառով, որ աշտարակի կառուցումը ընթացել է ընդմիջումներով և գրեթե երկու դար, նա չի տեսել իր ստեղծագործությունը պատրաստի վիճակում: Աշտարակի շինարարության համար պահանջվել է մոտ 200 տարի, այն սկսվել է 1173 թվականի օգոստոսի 9-ին և երկու ընդմիջումներով շարունակվել է մինչև 1360 թվականը։ 

Ըստ պաշտոնական վարկածի, աշտարակի թեքման հետ կապված խնդիրը ծագել է նախագծային սխալի արդյունքում: Մասնավորապես, հիմքը պատրաստվել է չափազանց փոքր, որը բավականին փխրուն գրունտի առկայության պայմաններում էլ հանգեցրել է շինության հարավային հատվածի նստեցման: 

Սխալը բացահայտվել է միայն այն բանից հետո, երբ աշտարակը սկսել է թեքվել, արդյունքում աշտարակի շինարարությունը դադարեցվել է հարյուր տարով, սակայն հետո շինարարությունը նորից շարունակվել է: 

Հետագայում աշտարակի «անկումը» պահվել է մշտական վերահսկողության տակ, բայց միայն 20-րդ դարի սկզբին է պարզվել, որ անկումը տարեկան ավելանում է 1 մմով: 

Իր պատմության ողջ ընթացքում Պիզայի թեք աշտարակը ավելի քան հինգ մետրով շեղվել է իր նախագծային դիրքից: Թեքումը կայունացնելու կամ գոնե զգալիորեն դանդաղեցնելու փորձեր ձեռնարկվել են դարերի ընթացքում մշտապես: 

Դրա համար բազմաթիվ մեթոդներ են փորձարկել՝ հիմքի ամրացում, հյուսիսային մասում հակակշիռների ստեղծում և այլն: Սակայն այս ամենը ոչ մի նշանակալի արդյունք չի տվել: 

Միայն 20-րդ դարի վերջին և 21-րդ դարերի սկզբին է գիտնականներին և շինարարներին հաջողվել կայունացնել աշտարակի «անկումը» և նույնիսկ փոքր-ինչ ուղղել այն: 

Հիմա մարդիկ շունչները պահած են նայում Պիզայի թեքված աշտարակին և հաճախ անգամ վախենում մոտենալ դրան: Այնուամենայնիվ, կան համարձակներ, որոնք նույնիսկ մտնում են աշտարակի ներսը, և իրոք արժե դա անել:

Njwu2y h8apa8akman pat8astec Past.am-ը

 

«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին