Ереван, 06.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հայկ Նահապետյան. «Ցինիզմն ու սուտն այս մարդկանց մոտ սահմաններ չեն ճանաչում»

ИНТЕРВЬЮ

Երկրում առկա ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաև արժեհամակարգին առնչվող խնդիրները հասարակական գործիչ Հայկ Նահապետյանին թույլ չեն տալիս կարծել, որ նշվածների հանրագումարում ձևավորված ընդհանուր դաշտը համարժեք է այն մարտահրավերներին, որոնք կան արտաքին հատվածում:

«Այն, ինչ կատարվում է ՀՀ-ի շուրջ, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում, և այն հայտարարությունները, որոնք արվում են մասնավորապես Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների կողմից, համարժեք կերպով չեն գնահատվում օրվա իշխանությունների կողմից: Նկատենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան այլևս չեն էլ թաքցնում իրենց նկրտումները մեր երկրի նկատմամբ: 

Այս ամենին զուգահեռ, հաշվի առնելով Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների վեց ժամ տևած բանակցությունները Սիրայի շուրջ, պետք է ընդգծել նաև, որ ՌԴ-ի ազդեցությունը թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Անդրկովկասում բավականին մեծացել է: 

Այդուհանդերձ, ՀՀ իշխանություններն իրենց մանկամտությամբ, դիլետանտությամբ, օրով ապրելու ու օրով գնահատելու կարողությամբ փորձում են օր ու ժամ առաջ վատացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: 

Բացի այդ, հասկանալի չէ, թե Արցախի հարցի լուծման հույսն ում վրա է դրվել, իսկ Ալիևի ռազմական հռետորաբանությունը ոչ այլ ինչ է, քան ճնշում համանախագահող երկրների վրա»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Հ. Նահապետյանը:

Անդրադառնալով ներհայաստանյան խնդիրներին՝ մեր զրուցակիցը նկատեց.

«Ներսում մեր ժողովրդի հոգեվիճակը համարժեք չէ արտաքին մարտահրավերներին, քանզի օրվա իշխանություններն ամեն ինչ անում են, որ մեր բնակչությունը տարվի օրվա մանր-մունր խնդիրներով, ինչպես նաև նույն իշխանության կողմից այս կամ այն անձի նկատմամբ իրականացվող բացահայտ անօրինություններով: 

Այստեղ մեկ այլ խնդիր կա. այդ ապօրինություններին որևէ ձևով չեն արձագանքում այն միջազգային կառույցները, որոնք այս ամենը տեսնում, բայց չեն սաստում օրվա իշխանություններին, համաձայն որի՝ նրանք կմնային միջազգային պարտավորությունների կատարման ներքո: 

Սա ցուցիչն է նրա, որ միջազգային, ներառյալ եվրոպական կառույցները, երկակի ստանդարտներով են առաջնորդվում: Այնտեղ, որտեղ եվրոպական երկրների շահն է սպասարկվում, նրանք լուռ են»:

Հ. Նահապետյանի խոսքով, օրենքով վերապահված գործառույթներ իրականացնելու համար նախ պետք է հասկանալ դրանց էությունը, ինչի համար գիտելիք ու փորձ է պետք: 

«Բայց եթե նայենք կառավարության ճնշող մեծամասնությանը, բացառությամբ ուժայինների, ապա կնկատենք, որ այդ ճնշող մեծամասնությունը պաշտոնի է նշանակվել միայն Նիկոլ Փաշինյանի մտերիմը լինելու կամ քայլելու համար: 

Չկա գաղափարախոսություն: Գաղափարախոսությունն օրով ապրելն է: Չունեն նաև մարտավարություն, ռազմավարություն, իսկ հայաստանյան ներքաղաքական իրադարձությունները կարծես մի ամբողջ քրեական քրոնիկոն լինեն: 

Հին Հռոմը մարդկանց կառավարելու հրաշալի ձև ուներ՝ մարդկանց տալիս էին հաց և հաճույք: Հաճույքը գլադիատորների մարտերը դիտելն էր, իսկ դիտման ժամանակ Հռոմի կայսրը նրանց անվճար հաց էր բաժանում: 

Հիմա մեզ մոտ հաճույքը դարձել է քրեական քրոնիկոնը, որտեղ մարդկանց նկատմամբ գործեր են հարուցվում, շատ դեպքերում պարզվում է, որ սխալ են եղել, բայց, իհարկե, դրա համար ներողություն չեն խնդրում: 

Եվ այդպես ամբողջ օրն անցնում է հարցաքննությունների ու ձերբակալությունների մասին լուրերով: 

Իսկ ինչո՞ւ է այդպես արվում: 

Սա կարևորագույն խնդիրներից շեղելու լավագույն մարտավարությունն է: 

Այդ ամենի ներքո նաև բյուջեի մսխումներ են իրականացվում այնպիսի երկրում, որտեղ աղքատության, գործազրկության շեմը բավականին բարձր է»,-նկատում է մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այդ գործողություններն անհեթեթ պատճառաբանություններով են մեկնաբանվում:

«Մեծ հաշվով, ցինիզմն ու սուտն այս մարդկանց մոտ սահմաններ չեն ճանաչում: Խնդիրն այն է նաև, որ համարժեք գնահատական չկա քաղաքական կուսակցությունների և ընդդիմադիր կառույցների կողմից:

Կան փորձագետների, անհատների գնահատականները, խոսքը, բայց՝ «ձայն բարբառո անապատի»: Ցավոք, այս իշխանությունները մեր ժողովրդի բավականին ստվար զանգվածի ներքին ցանկությունների դրսևորումն են. անպատասխանատվություն, ոչ պրոֆեսիոնալիզմ, ստախոսություն և այլն: 

Եթե ժողովուրդը զերծ լիներ այդ արատավոր երևույթներից, այս իշխանությունը մեկ ժամ իսկ չէր մնա: Ցավոք, այդ երևույթները կան նաև հասարակության մեջ, դրա համար հանդուրժվում են այն իրողությունները, անձինք, որոնք այսօր պետական բարձրագույն պաշտոններ են զբաղեցնում: Իսկ ատելության քարոզն օրվա իշխանությունների գոյության երաշխիքներից մեկն է: 

Այդ մարտավարությունը, որը նրանք իրականացնում են, «բաժանիր, թշնամացրու, որ տիրես» բավականին հայտնի սկզբունքի տրամաբանության մեջ է. հայաստանցի-ղարաբաղցի, սևեր- սպիտակներ, հեղափոխականներ-հակահեղափոխականներ: 

Այսինքն, իրենք իրենց թիմի և հետևորդների համար ներսում ստեղծում են արտաքին թշնամու մի կերպար, որը միավորող գործոն է նրանց անընդհատ կոնսոլիդացված և զգոն պահելու համար: Եվ այդ համատեքստում անընդհատ սերմանվում է այն, որ ներքին թշնամուն պետք է հաղթել: 

Իրականում ներսում ներքին թշնամի չկա, դա արհեստական ներմուծված գաղափար է՝ օրվա իշխանությունների, ինչպես նաև իրենց խորհուրդ տվող այլ երկրների կենտրոնների կողմից, որոնց համար կառավարման լավագույն ձևը ներսում ժողովրդի մի մասին թշնամի, հակառակորդ, երկրի ազգային պետական շահերը ստորադասող միավոր ունենալն է»,-նշեց Հ. Նահապետյանը:

Վերջինս կողմ է միայն մեկ բաժանման. «Եթե իրականում տարանջատում լիներ, ապա այն միայն մեկ սկզբունքով պետք է լիներ: 

Այդ սկզբունքի հիմքում պետք է լիներ հետևյալ հարցադրումը. ովքե՞ր են սպասարկում այլ երկրների ազգային ու պետական շահերը: 

Ցավոք, ազդեցության գործակալներն այս 20 տարիների ընթացքում Հայաստանում բավականին ամրացան: 

Տարբեր կազմակերպություններ, հիմնադրամներ և դրանց շարքային անդամները բացառապես այլ երկրների շահերն են սպասարկում: 

Իսկ ատելության խոսքի տարածումն իրականում իշխանությունների համար միգուցե մնացել է վերջին միակ խաղաքարտը, որով կարողանում են ժողովրդի՝ դեռևս խաբված որոշակի զանգվածին իրենց հետևից տանել: 

Բայց սա էլ ժամանակի հարց է՝ այդ հատվածը ժամանակի ընթացքում կհասկանա իրականությունը»:

 

Հայկ Նահապետյանը շեշտեց, որ տեսանելի հատվածում առկա մարտավարությունը մի շարք եզրակացություններ անելու հնարավորություն է տալիս: 

«Այլևս չեն էլ թաքցնում, որ, միասեռականներին տալով քարոզչության իրավունք, իրականացնում են նրանց իրավունքների պաշտպանությունը: 

Բացի այդ, կա նաև այդ իրավունքները պետական հովանավորչության տակ առնելու, այդ իրավունքներն օրենքով ամրագրելու ցանկություն, ինչի մասին վկայում են մի շարք իրավական ակտեր: 

Եվ այդ նպատակն իրականում ամփոփված է իբրև թե կանանց իրավունքների պաշտպանության համար մշակված միջազգային մեկ փաստաթղթում, որը մեզ հայտնի է Ստամբուլ յան կոնվենցիա անվանումով»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշվածին զուգորդելով ՍԴ-ի, մասնավորապես՝ ՍԴ նախագահի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Առաջին նպատակն այն է, որ ՍԴ կազմը փոխվի, որով հնարավորություն կլինի Ստամբուլ յան կոնվենցիան ճանաչել որպես սահմանադրական փաստաթուղթ, որից հետո էլ ԱԺ-ն կընդունի այն: 

Երբ իշխանության են բերվել նաև այնպիսի մարդիկ, որոնց արժեհամակարգի մեջ է դասալքությունը, վախկոտ լինելը, որոնց համար սրբություններ չկան, իսկ հայրենիքի համար զոհվելն առոչինչ է, ապա կա վտանգ, որ քանդվելու են բոլոր այն պետական հաստատությունների հիմքերը, որոնք կարողանում են ապահովել մեր ժողովրդի թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր անվտանգությունը: 

Այսօրվա իշխանությունները նպաստավոր պայմաններ են ստեղծում, որ թիրախավորվի Հայ Առաքելական սուրբ եկեղեցին, հոգևոր առաջնորդը: Նշվածների վտանգները կգիտակցե՞ն, թե՞ ոչ, միևնույն է, այդ հանգամանքն ապագայում նրանց չի ազատելու պատասխանատվությունից»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Подписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак КарапетянАзербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений