Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Իրավունքի մերժողականությունից անցնում են «իրավական ցինիզմի»»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հայաստանում շարունակում է հարցականի տակ դրվել այս կամ այն գործի, ձերբակալության և որոշակի այլ գործողությունների իրավականությունը: 

Իսկ ավելի լայն համատեքստում դեպքերն ու դրանց զարգացումը հիմք են ստեղծում ավելի հաճախակի մտորել արդարադատության իրավիճակի մասին: 

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի հետ զրուցել ենք վերոնշյալի մասին, անդրադարձել նաև Հոկտեմբերի 27-ի շուրջ ձևավորվող օրակարգին, ըստ որի՝ դաշտ են նետվում որոշակի հանգամանքներ, անձեր, շահարկումներ:

Իշխանությունը շեղվել է իրավական պետության կայացման ճանապարհից

Խոսելով նախ իրավականությունից ու արդարադատությունից՝ Լարիսա Ալավերդյանը նշեց. «Շատերն են խոսում երկրի անվտանգության մասին՝ այդ համատեքստում թվարկելով մարտական պատրաստվածությունը, էներգետիկ անվտանգությունը: 

Ես պետք է մեկ այլ ահրաժեշտ տարր առանձնացնեմ, որը մարդկային չափումն է: 

Սա ԵԱՀԿ-ի կողմից մտցված բանաձև է, որը շրջանառության մեջ է դրվել 1990-ականների սկզբից: 

Այդ բանաձևի հիմքում հետևյալն է. իշխանությունների ցանկացած գործողություն պետք է միտված լինի մարդու անվտանգությանը և, առաջին հերթին, մարդու իրավունքների պաշտպանությանը: 

Բայց մենք հասանք նրան, որ մարդկային չափման առումով երկիրը վտանգված է»:

Նա նշեց՝ Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության կոնվենցիայի համապատասխան հոդվածներով հստակեցվում է արդար դատավարության իրավունքը, ասվում, որ ամեն մարդ իրավունք ունի, որ իր գործը քննվի անկախ, անաչառ դատարանների կողմից. 

«Այդուհանդերձ, գաղտնալսումը փաստեց, որ դատարաններին և դատավորներին կարգադրողը գործադիր իշխանության ղեկավարն է: 

Հենց այդ պահից արձանագրվեց, որ Հայաստանում գործադիր իշխանությունը սկսել է ճնշումներ իրականացնել ու քաղաքական կոռուպցիայի տարբեր մեթոդներ օգտագործել, որ երկրում չլինեն անկախ ու անաչառ դատարաններ, դատավորներ: 

Իշխանությունն իրավական պետության կայացման ուղիղ ճանապարհից շեղվել է, ինչն արձանագրվել էր հենց նշված դեպքով: Որքան արագ գնան իրավական պետություն կայացնելու ճանապարհից թեքված ուղիով, այդ նպատակից շեղումն ավելի մեծ է լինելու»:

Վտանգավոր մոլորություն, կամ՝ «ժողովրդից քվե ստանալու» խոսքը դարձել է գործիք

Շարունակելով սկզբում ասված միտքը՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Երբ ասում եմ, որ մարդկային չափման մեջ նաև անվտանգության խնդիր կա, բոլորովին չեմ անտեսում մեր առջև առկա անվտանգության գլոբալ խնդիրը: 

Այդ շեղված ճանապարհը, որով հիմա իշխանավորները գնում են, վտանգավոր է մեր առջև առկա գլոբալ խնդրի առումով: Խոսքը թե՛ Արցախին, թե՛ Հայաստանի Հանրապետությանն է վերաբերում: 

Ինչո՞ւ եմ ես կապում մեկը մյուսի հետ, շատ պարզ պատճառով: Միջազգային, եվրոպական բոլոր ինստիտուտներն ուշիուշով հետևում են այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում: 

Նրանք հնչեցնում են գնահատականներ, որոնք մեր իշխանավորների համար մեղմ են թվում: 

Հաշվի առնենք, որ միջազգային հանրության առջև ունեցած մեր պարտավորությունների մեջ կա իրավական և ժողովրդավարական պետություն կայացնելու պահանջ: 

Մինչդեռ, այդպիսի փաստարկներն ու գնահատականները, որոնք իշխանության համար մեղմ են թվում, կուտակվելու են: 

Այդ փաթեթը դառնալու է շատ ծանրակշիռ գործոն, որը կարող է մեր իշխանություններին ավելի նահանջողական դարձնել բոլոր հարցերում, այդ թվում՝ Արցախի հարցում»:

Լարիսա Ալավերդյանն ընդգծեց՝ վերջերս իշխանական վերնախավի ներկայացուցիչներն անընդհատ կրկնում են, որ իրենք ստացել են Հայաստանի բնակչության 70 տոկոս ձայները: 

«Բայց այդ ցուցանիշը բնակչության այդ տոկոսը չէ, անգամ ընտրացուցակում եղած ընտրողների տոկոսն էլ չէ: 

Այդուհանդերձ, խնդիրն այն է, որ այդ «բավականին մեծ լեգիտիմության» քվեն նոր իշխանություններն օգտագործել են հասարակության համար ոչ այդքան պարզ ինչ-որ ռազմավարություն իրականացնելու համար, որի մեջ ակնհայտ է արժեհամակարգի փոփոխության, ամբողջատիրական համակարգ ստեղծելու միտումը: 

Եվ այստեղ մի վտանգավոր տարր կա, որը կար նաև նախկին իշխանությունների մոտ. նորերը ևս համոզված են, որ սա ճիշտ ճանապարհ է, որ ճշմարտության տերն ու տիրակալն իշխանական նոր վերնախավն է: 

Սա մոլորություն է, ինչը վտանգավոր է: Ավելին՝ սա դարձել է համոզմունք, իսկ «ժողովուրդ» բառը, «ժողովրդից քվե ստանալու» խոսքը դարձել է գործիք՝ շատ նեղ, խմբակային մոտեցումների շուրջ կառուցած ռազմավարությունն իրականացնելու համար: 

Սա վտանգավոր է, որովհետև պատմությունը ցույց է տվել, որ ավելի մեծ քվեներ ստացած քաղաքական ուժերը կամ առանձին դեմքերը հետագայում թե՛ ժողովրդին, թե՛ երկիրը կործանման են տարել: 

Ես դեռ հուսով եմ, որ այդ վտանգավոր ճանապարհը կարճ է լինելու, հուսով եմ, որ նույն այդ քաղաքական ուժի մեջ կարող է և պետք է գտնվեն այն առողջ տարրերը, որոնք կկանգնեցնեն այդ ճանապարհը, ու պետությունը կվերադարձնեն այն ուղիղ ճանապարհ, որի մասին արդեն նշեցի»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Մերժելի ոճի շարունակությունը

Անդրադառնալով հոկտեմբերի 27-ի թեմայի ակտիվացմանը, շահարկումներին ու հաշվի առնելով նաև երկրորդ նախագահի շուրջ դաշտ նետվող հանգամանքները, վարկածները, Լ. Ալավերդյանը նկատեց.

«Այս ոճն իշխանությունների կողմից որդեգրվել է դեռ անցած տարվանից. տեսեք՝ որևէ հարցում ոչինչ պարզաբանված չէ, բայց սկզբից հասարակության մեջ այնպիսի վարկածներ են շրջանառության մեջ գցվում, որտեղ արդեն նշանակված են մեղավորները և արդարացված են մնացածները: 

Սա ամբողջովին մերժելի ու դատապարտելի ոճի շարունակությունն է: Այստեղ ես մեկ այլ խնդրի մասին եմ ուզում նշել: 

Շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, որտեղ հասարակությունը դեռ անցնում է իրավագիտակցության հասունացման դժվարագույն ճանապարհը, ի հայտ է գալիս մի խնդիր. թե՛ իշխանության շրջանակներում, թե՛ հասարակության լայն շերտերում առկա է, այսպես կոչված, իրավական նիհիլիզմի խնդիրը, այսինքն՝ մերժողականությունը: 

Մի պետության ՄԻՊ-երից մեկն ասել է, որ իրավական նիհիլիզի արմատն իրավական ցինիզմն է: Եվ սա է ամենամեծ վտանգը: Հիմա մեզ մոտ իրավունքի մեր ժողականությունից անցնում են իրավական ցինիզմի: 

Եվ այստեղ կարող ենք շատ օրինակներ բերել՝ սկսած բոլոր նրանցից, բոլոր այն կայքերից, որոնք օր առաջ շրջանառության մեջ վարկածներ են դրել, վերջացրած՝ վաղաժամ ազատման դիմումով: 

Ես չեմ ասում, որ նման վարկածներ չեն կարող լինել, ես մերժում եմ ոճը: 

Բարի եղեք՝ սկզբից բերեք հիմնավոր ապացույցներ, հետո նոր եզրակացությունը, որովհետև հակառակ պարագայում իրավիճակն ավելի է ուժեղացնում այն պնդումը, ըստ որի՝ նոր իշխանությունները փորձում են ամբողջովին տիրանալ իշխանության բոլոր թևերին, իսկ որ ամենավտանգավորն է՝ դատական իշխանությանը»:

Լարիսա Ալավերդյանը զարմանալի չի համարում Հոկտեմբերի 27-ի շուրջ առկա ակտիվացումն ու այն ավելի վաղ առկա զարգացումների տրամաբանության մեջ է դիտարկում. 

«Հիշո՞ւմ եք՝ մի մեղադրանք էր առաջադրվում, հետո հայտնվում էր լեգենդար Սիլվա Համբարձումյանը: Հիմա էլ այս վարկածներն առաջ կգան: 

Սա նորից ու նորից է ապացուցում այն հանգամանքը, թե որքան թույլ հիմքերով են սկսվել հետապնդումները՝ լինի մեկ անձի, թե ամբողջ փնջի մեջ ընդգրկված անձանց վերաբերյալ: 

Արդար նպատակների հասնելու համար ամբողջովին արդար գործիքակազմ պետք է ունենաս, և ոչ թե կացնով մտնես իրավական դաշտ ու կացնահարես թե՛ ներպետական, թե՛ միջազգային նորմերը:

 Նոր իշխանությունները պնդում են, որ մեր օրենսդրությունը, Սահմանադրությունը թերություններ ունեն: 

Մասնակիորեն գուցե նաև ճիշտ են: Բայց արդյոք կարելի՞ է նորմերը, այդ թվում՝ միջազգային նորմերն այդքան արհամարհել ու ոտնահարել՝ ի ցույց թե՛ ժողովրդի, թե՛ աշխարհի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել. Թագուհի Թովմասյան Զելենսկին ասել է, որ Իսրայելը հարձակումից պաշտպանած դաշնակիցները, նույնը կարող են անել Ուկրաինայի համար Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանՎերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյանի դուստրը մանրամասներ է հայտնում Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան Ագրոէլեկտրական արևային պարկԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Զելենսկի. Ուկրաինան չի կարողանա հաղթել պատերազմում առանց ԱՄՆ-ի լրացուցիչ օգնության ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները ՀՀ ԳԱԱ-ի և Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանԻնչո՞վ են զբաղվելու էկոպարեկները. նոր ծառայություն Հայաստանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ Գեղարքունիքի Զինկոմին մեղադրանք է առաջադրվել. զինվորների են բանակից ազատելՍամվել Վարդանյանին ծեծի են ենթարկել. Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ահազանգում է «Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և Բերդում Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Երիտասարդն անցել է բոլոր սահմանները և պետք է պատասխան տա. Հակոբ Ասլանյանը՝ իր մասնակցությամբ միջադեպի մասին Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներԽոյ համայնքի Հովտամեջ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը Ռուսաստանը խիստ մտահոգված է տարածաշրջանում լարվածության սրմամբ․ Պեսկով Brent-ը թանկացել է մինչև 90,7 դոլար մեկ բարելի դիմաց Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ջուր չի լինի