Թութանհամոնի ոսկե դիմակը. ի՞նչ առեղծվածներ են կապված դրա հետ
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՓոքրիշատե պատմություն իմացող յուրաքանչյուր մարդ գիտի, որ Հին Եգիպտոսի արհեստավորների կողմից հմտորեն պատրաստված՝ փարավոն Թութանհամոնի ոսկե դիմակը, հազարամյակներով պահպանվելով, հասել է մեզ և հնարավորություն է տվել դրանով պատկերացում կազմել այն ժամանակ ապրած մարդու դեմքի առանձնահատկությունների մասին:
Դիմակը ոչ միայն արվեստի գործ է, այլ նաև շատ արժեքավոր ծիսական զարդարանք, որը նախատեսված էր մահացած մարդու համար:
Թութանհամոնի ոսկե դիմակը մարդկությանը օգնել է բացահայտել Հին Եգիպտոսի քաղաքակրթության պատմության մեջ կարևոր ժամանակահատվածներից մեկի գաղտնիքները:
Հին Եգիպտոսում եգիպտական փարավոնների թաղման ժամանակ որպես ծիսական խորհրդանիշ դիմակ ստեղծելը համարվել է բավականին ֆունկցիոնալ և բնորոշ երևույթ:
Նմանատիպ դիմակներ պատրաստվել են շատ տիրակալների համար, բայց մեզ հասել է միայն Թութանհամոնի դիմակը, իսկ մնացածները անհայտության մեջ են մնացել:
Իսկ ընդհանրապես, Թութանհամոնի դամբարանը պատված է ինչ-որ հանելուկային միստիկ շղարշով:
Չգիտես ինչու, Թագավորների հովտի մեծ թվով դամբարաններից բոլորը թալանվել են, և միայն Թութանհամոնի դամբարանն է մնացել անթերի, առանց ձեռք տալու:
«Սև պեղողներից» ոչ մեկին չի հաջողվել օգտվել դրա հարստություններից, չնայած, ըստ տեղեկությունների, այն բաց է եղել 1922 թվականից:
Ըստ լեգենդի, դամբարանը պահպանել են փարավոնի և նրա հետ թաղված ծառաների հոգիները, և ոչ ոք չէր կարող որևէ բան գողանալ դամբարանից, մինչև չեն հայտնվել ավելի կրթված հետազոտողներ, որոնք ցանկացել են ծանոթանալ հին քաղաքակրթության պատմությանը:
Թութանհամոնի դիմակը մաքուր ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված, բավականին նուրբ մշակմամբ զարդ է և կշռում է մոտ տասը կիլոգրամ:
Նույնիսկ հաշվի առնելով աշխատանքը, մետաղի որակը և այլ բնութագրերը՝ ժամանակակից ոսկերիչներից ոչ ոք չի համարձակվում այն գնահատել, իսկ հաշվի առնելով դրա պատմական արժեքը՝ կարելի է արձանագրել, որ այդ դիմակն անգին է:
Դիմակի բարձր ճշգրտությամբ պատրաստված մանրամասները օգնել են մարդաբաններին մեծ ճշգրտությամբ վերականգնել փարավոնի դեմքը:
Գիտնականներին պարզ է դարձել, թե ինչպիսին է եղել փարավոն Թութանհամոնը, իսկ դամբարանը հնարավորություն է տվել պարզել նրա նշանակությունն ու դերը պատմության մեջ: Երիտասարդ փարավոնը ինը տարուց էլ պակաս է եղել իշխանության, և քանի որ այդ ժամանակի մեծ մասը նա դեռ երեխա էր, գործնականում գրեթե չի ղեկավարել երկիրը:
Թութանհամոնը մահացել է լրիվ խորհրդավոր պայմաններում 19 տարեկանում: Նրա օրոք, այնուամենայնիվ, իրականացվել են մի շարք բարեփոխումներ և նորարարություններ, որոնք ոչ միայն ամրապնդել են փարավոնների զորությունը, այլ նաև կարևոր դեր են խաղացել Հին Եգիպտոսի հզորացման գործում:
Դիմակն այսօր Կահիրեի թանգարանի ամենաարժեքավոր ցուցանմուշն է: Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունների (2011) ժամանակ քիչ էր մնում դիմակը առևանգվեր:
Եգիպտացիները ակնածանքով են վերաբերվում դիմակին և հույս ունեն, որ իրենց մոտ առաջիկայում զգալի վերափոխումներ և փոփոխություններ կլինեն, ինչպես եղել է 2500 տարի առաջ Թութանհամոնի օրոք, և իրենց երկիրը կրկին կդառնա աշխարհի գերտերություններից մեկը:
Եվ այդ ամենում կօգնի Թութանհամոնի ոսկե դիմակը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը